Քոչարյանը խառնել է «Հայաստան» դաշինքի որոշ անդամների պլանները
Ներքաղաքական
Ի տարբերություն ՀՀ առաջին նախագահի՝ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին հարգանքի տուրք մատուցեցին ինչպես երկրորդ, այնպես էլ երրորդ նախագահները:
Ընդ որում՝ հատկանշական է այն, որ ՀՀ երկրորդ նախագահ ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻ այցն անակնկալ էր անգամ սեփական թիմակիցների համար: Նշենք, որ տեւական ժամանակ է քաղաքական կուլիսներում շշուկներ էին պտտվում ՀՀ երկրորդ նախագահի առողջության վատթարացման մասին: Ոմանք նրան արդեն քաղաքականությունից դուրս էին պատկերացնում ու այլ թիմերում քաղաքական ապաստան փնտրում, սակայն նրա այցը Ծիծեռնակաբերդ հուշում է, որ վատ «մարզավիճակում» չէ:
Այս իրավիճակում խառնվել է «Հայաստան» դաշինքի որոշ անդամների պլանները, ովքեր փորձում էին իրենց «գլխի ճարը տեսնել» եւ նաեւ ավելացել են նրանց պահանջները քաղաքական առաջնորդից, որ եթե լավ է, ապա ինչո՞ւ ակտիվ չէ: Ու այս հարցի հիմնական պատասխանի վարկածն այն է, որ ուներ առողջական խնդիրներ, որոնք, կարելի է համարել, հաղթահարված: Ուստի` գործելու ժամանակն է:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ