Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 18-ին Արարատի մարզը՝ «կոկորդիլոսագետ» Գարիկի կուռացիայի տա՞կ Ուկրաինայի համար բեռներ փոխադրող հերթական մեծ բեռնանավը ոչնչացվել է Սև ծովում (Տեսանյութ) Պուտինը, Թրամփը և Սի Ցզինպինը «ոտքի վրա» կարճ հանդիպում ունեցան ՍԻՄ նախագահը կուսակցության գրասենյակում ընդունել է ՄԱՍԿ նախագահին Սա գաղափարական հենքի վրա ձեւավորված միասնություն չէ․ Արամ Սարգսյան Առողջության ապահովագրության համակարգի շահառուների թիվը կընդլայնվի ⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք... Թող իրենց բողոքն ուղղեն տոմս գնողների դեմ․ Կարեն Ղազարյան Հանրապետության շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ

«Կյանքի խոսքը» հերքեց իր հրապարակած զրպարտչական տեղեկատվությունն «Իրավունքի» հասցեին

Իրավական

Իրավունքի զարգացման գործում հերթական հաղթանակը գրանցվեց` ի նպաստ հանրության եւ չորրորդ իշխանության: Մեկ անգամ եւս դատարանն արձանագրեց, որ չորրորդ իշխանության հետ խոսելիս` պետք է լինել զուսպ եւ կշռադատված: 

Հիշեցնենք, որ մոտ երկու տարի առաջ «Կյանքի խոսքը»`  իր մամուլի խոսնակ Արմեն Լուսյանի միջոցով իրենց ֆեյսբուքյան պաշտոնական էջում հրապարակել էր «Իրավունք» թերթի հասցեին զրպարտչական, սին, պատիվն ու արժանապատվությունը արատավորող գրառում: «Իրավունքը» դիմել էր դատական պաշտպանության` պատվի եւ արժանապատվության հայցով:

Եվ ահա` քաղաքացիական իրավունքի գիտակ, բազմաթիվ դատական նախադեպերի հեղինակ, «Լեւ Գրուպ» փաստաբանական գրասենյակի Քաղաքացիական եւ վարչական իրավունքի հարցերով տնօրեն, փաստաբան Լարիսա Բաղդասարյանի պրոֆեսիոնալ աշխատանքի արդյունքում` օրինական ուժ ստացած դատական ակտով «Կյանքի խոսքը» հրապարակային հերքել է 2020թ․ հունիսի 19-ին իր պաշտոնական ֆեյսբուքյան էջում տեղ գտած վիրավորական եւ զրպարտչական բովանդակությամբ հրապարակումն  «Իրավունք» թերթի հասցեին: 

Լուսանկարում փաստաբան Լարիսա Բաղդասարյանն է

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ