Գիշերային հարձակումից Կիևը լուրջ վնասներ է կրել. Ուկրաինական աղբյուրներ Ինչու էին Թեհրան եկել «Արաբական ՆԱՏՕ»–ի բոլոր` երեք անդամների ներկայացուցիչները Դեմոկրատները պատրաստվում են հետաքննել Թրամփի` ռուսական «դիզելային վառելիքի» գործարքը. Axios Իշխանափոխությունը բավարար չէ. հիմա խնդիրն ընդդիմության դաշտում է․ Խոսրով Հարությունյան «Հրապարակ»․ Երկրորդ դեղին քարտը Պապիկյանին Հայրը իր 5-6 տարեկան երեխաների հետ նկարահանել է անպարկեշտ տեսանյութեր և վաճառել այն չաթերում՝ կրիպտոարժույթի դիմաց Ամեն օր մի քյալակա խաղում գլխներիս․ ԲԱՄԲԱՍԱՆՔ «Ժողովուրդ». ՔՊ-ն փակ նիստերում քննարկում է Արցախի, ՀՀ անկախության Հռչակագրի և եկեղեցու հարցերը «Փաստ». Արտահերթ ընտրությունների սպառնալիքը Իրանը Գերմանիային վերջնականապես ներառեց իր պոտենցիալ թիրախների ցանկում

Անվճար սովորեք Սևաստոպոլի պետական ​​համալսարանում

Հայտարարություններ
ՍՈՎՈՐԵՔ ԾՈՎԻ ՄՈՏ
Սևաստոպոլի պետական ​​համալսարանը Հայաստանի քաղաքացիներին ընձեռում է բացառիկ հնարավորություն

  անվճար սովորելու բարձրակարգ այս համալսարանում  

- Ո՞ր մասնագիտություններով կարելի է սովորել այդ համալսարանում

•Համալսարանը ունի իր կազմում 13 ինստիտուտ, որտեղ 157 մասնագիտություններով սովորում է ավելի քան 12 հազար ուսանող: Ըստ էության,  գրեթե բոլոր հնարավոր մասնագիտություններով համալսարանում կարելի է ստանալ կրթություն: Ինստիտուտների ցանկը ներկայացված է ստորեւ:

- Ինչպե՞ս կարելի է դիմել  համալսարան ընդունվելու համար: Արդյո՞ք պետք է հասնել Սեւաստոպոլ:

• Ո՛չ, հասնել Սեւաստոպոլ պարտադիր չէ: Դիմումը կարելի է ներկայացնել էլեկտրոնային տարբերակով Հայաստանից:

-  Ինչպե՞ս կարելի է հանձնել քննությունները, արդյո՞ք դրանք հանձնելու համար պետք է մեկնել Սեւաստոպոլ:

• Քննությունները կարելի է հանձնել Հայաստանում, ճանապարհորդել դեպի Սեւաստոպոլ կարիք չկա:

-Հնարավո՞ր է հեռավար (առցանց) սովորել։

• Առաջին կուրսեցիներին, իսկ որոշ դեպքերում նաեւ երկրորդ կուրսեցիներին,  կթույլատրվի սովորել հեռավար (առցանց):

-Սևաստոպոլում ուսանողներին կացարանով ապահովու՞մ են:

• Այո, արտասահմանյան ուսանողներին սիմվոլիկ վճարով տրամադրվում է հանրակացարան Սեւաստոպոլում: Այն գտնվում է ծովափի մոտակայքում:

- Եթե դիմորդը լավ չի տիրապետում ռուսերենին, ապա ինչպե՞ս վարվել: Արդյո՞ք կան նախապատրաստական  կուրսեր:

• Անհրաժեշտության դեպքում դիմորդները կարող են անցնել  ընդունելության քննությունների ​​նախապատրաստական դասընթացներ։

-Ովքե՞ր կարող են մասնակցել նախապատրաստական ​​դասընթացներին։

• Դասընթացներն անցկացվում են հանրակրթական դպրոցների ավագ դասարաններում սովորող ՀՀ քաղաքացիների, ինչպես նաև Սևաստոպոլի պետական ​​համալսարանի կամ Ռուսաստանի Դաշնության այլ բուհերի բակալավրիատի կամ մագիստրատուրա դիմորդների համար։

-Ո՞վ է դասավանդում:

• ՍեւՊՀ-ի լավագույն դասախոսները, հեռավար ուսուցում.

-Ի՞նչ են սովորեցնում։

• Ռուսաց լեզու . նաև երկու այլ առարկաներ կդասավանդվեն՝ կախված նրանից, թե ապագա դիմորդները ինչ մասնագիտություն են ընտրում:

Նախապատրաստական ​​դասընթացների ուսանողները կստանան ռուսաց լեզվի հիմնարար գիտելիքներ, ինչպես նաև կծանոթանան մասնագիտական ​​առարկաների ռուսալեզու տերմինաբանությանը:

-Ի՞նչ է վճարումը:

• Նախապատրաստական ​​դասընթացները կարժենան մի քանի անգամ ավելի քիչ, քան երեք առարկաներից կրկնուսույցներ վարձելու դեպքում:

- Ե՞րբ են ավարտվում նախապատրաստական ​​դասընթացները։

• Նախապատրաստական ​​դասընթացները կտևեն մինչև հունիսը ներառյալ։ Դասընթացի ավարտին մասնակիցները ստանում են ռուսական պետական ​​ստանդարտի ավարտական ​​վկայական:

- Որտե՞ղ կարող են դիմել դասընթացների շրջանավարտները:

• Նախապատրաստական ​​դասընթացների շրջանավարտները կարող են դիմել ՍեւՊՀ-ի ցանկացած մասնագիտությամբ, իսկ բարձր միավորներով քննությունները հանձնելու դեպքում շրջանավարտները կարող են ԱՆՎՃԱՐ ընդունվել Սևաստոպոլի պետական ​​համալսարան բակալավրի կամ մագիստրոսի կոչման համար:

Դասընթացների շրջանավարտները կստանան որակյալ կրթություն, որը թույլ կտա ընդունվել ոչ միայն Սևաստոպոլի պետական ​​համալսարան, այլև Ռուսաստանի ցանկացած համալսարան:

- Որտե՞ղ դիմել հարցերով և ինչպե՞ս գրանցվել Նախապատրաստական դասընթացներին:

- Դասընթացներին գրանցվելու եւ մանրամասներին ծանոթանալու համար կարող եք դիմել «Տարածաշրջանային գիտակրթական կենտրոնների ասոցիացիա», հասցե՝ Երեւան, Բաղրամյան 59, 3-րդ հարկ։

Հեռ. +374 10 26 27 25 , +374 55 60 48 70:

Շտապե՛ք օգտվել այս բացառիկ հնարավորությունից։

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ