Քասախի ՔՊ-ական վարչական ղեկավարը չի մոտեցել գյուղի կենտրոնում տեղադրված Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված խաչքարին
Ներքաղաքական
«Այսօր Քասախ բնակավայրի համար հերթական մի օր է։ Չկա սգո օր հիշեցնող որեւէ միջոցառում։ Այս ամենի գլխավոր պատճառը Քասախի ՔՊ-ական վարչական ղեկավարն է, ով ոչ միայն չի դիմավորել համայնքապետի ուղարկած ծաղկեպսակը, այլ նաեւ անգամ չի մոտեցել գյուղի կենտրոնում տեղադրված Եղեռնի զոհերի հիշատակին նվիրված խաչքարին։ Այս թյուրիմացությունը, ով օգտագործելով կուսակցական կապերը նշանակվել է վարչական ղեկավար, ոչ միայն կապ չունի տեղական կառավարման համակարգի հետ, այլ նաեւ ինչպես իր կուսակցապետը` որեւէ կապ չունի հայ ազգի հետ», - գրել է Նաիրի խոշորացված համայնքի «Իմ հզոր համայնք» խմբակցության ավագանու անդամ ՄԱՐԳԱՐԻՏԱ ՊԵՏՐՈՍՅԱՆԸ:
