Կոնյակի ու սպիրտի հարցը շարունակում է չկարգավորված մնալ, կարծում եմ՝ մեր տնտեսվարողներն այստեղ ճիշտ են. Պապոյան Զելենսկուն զգուշացրել են, որ իրեն կարող են ամիսների ընթացքում «գահընկեց անել» Սպասվում են անձրևներ․ եղանակը՝ Հայաստանում «ԵԶՐԱՓԱԿՉՈՒՄ, ԱՓՍՈՍ, ՊԱՐՏՎԵՑԻ ԹՈՒՐՔ ՄՐՑԱԿՑԻՍ». ՀՈՒՆԱՀՌՈՄԵԱԿԱՆ ՈՃԻ ԸՄԲԻՇ, ՏՈԿԻՈՅԻ ՕԽ ՄԱՍՆԱԿԻՑ, ԱՇԽԱՐՀԻ ԲՐՈՆԶԵ ՄԵԴԱԼԱԿԻՐ, ԵՎՐՈՊԱՅԻ ՓՈԽՉԵՄՊԻՈՆ ԿԱՐԵՆ ԱՍԼԱՆՅԱՆ Հռոմի Պապ Լևոն XIV-ը կայցելի Ուկրաինա ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը հայտարարություն է տարածել ՅՈՒՆԻՍԵՖ-ը դադարեցնում է իր գործունեությունն Ադրբեջանում Ռադայում հայտարարել են՝ 2025 թվականին Ուկրաինայի ԶՈւ միջոցներն անբավարար են Էմին ջան, թեթև տար... իսկ գուցե ճի՞շտ էի ես, որ չեմ կզել. Մհեր Մկրտչյան «Հաղորդում եմ ներկայացնում հանցագործության մասին. հարյուրավոր բիզնեսմեններ դրսից կգան, ցուցմունք կտան». Սերգեյ Բագրատյան

Ադրբեջանը գնում է սեփական խաղի կանոներով էթնիկ զտումների իրականացմանն Արցախում. Աբրահամյան

Տեսանյութեր

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար ՏԻԳՐԱՆ ԱԲՐԱՀԱՄՅԱՆՆ «Իրավունքի» հետ զրույցում ասաց, որ այն քննարկումները, որոնք ընթանում են ՀՀ-ն Արցախին կապող միջանցքում ադրբեջանական անցակետի տեղակայման շուրջ, որեւէ ձևով չեն արտացոլում հայկական շահը:

— Ընդամենն օրեր առաջ էլ ադրբեջանական ԶՈՒ դիպուկահարի կողմից վիրավորվել էր ժամկետային հայ զինծառայող, ով մինչ շտապօգնության դեպքի վայր հասնելը՝ զոհվեց: Ի՞նչ կասեք սահմանային ստեղծված իրավիճակի մասին:

— Երկու ուղղությամբ է իրավիճակը զարգանում. մեկը Սոթքի ուղղությունն է, որտեղ Ադրբեջանը հրահրել էր միջադեպ, ինչի հետեւանքը ողբերգական եղավ, եւ հայ զինծառայող զոհվեց, իսկ երկրորդ ուղղությունն առաջնագծի Հայաստանի եւ Արցախի հատման կետն է, որտեղ ադրբեջանական կողմը փաստացի հսկիչ անցագրային կետ է տեղակայել: Իրավիճակը բարդացել է նրանով, որ Ադրբեջանն, ըստ էության, վերահսկողություն է հաստատել Հայաստանից Արցախ եւ հակառակ ուղղություններով ուղեւորափոխադրումների եւ բեռնափոխադրումների վրա:

— Ադրբեջանական լրատվամիջոցներից սկսած մինչեւ պաշտոնյաներ ասում են, թե Հայաստանն Արցախին կապող Հակարի հումանիտար կամուրջը փակել են, որովհետեւ Հայաստանն է առաջին հերթին փորձել քայլեր ձեռնարկել այս ուղղությամբ:

— Ադրբեջանը, բնականաբար, փորձում է ֆոն ձեւավորել եւ իր արածն, այսպես ասած, «հիմանավորել», բայց ակնհայտ է, որ Ադրբեջանը 1,5-2 տարի է խոսում է անցակետի տեղակայման անհրաժեշտության մասին, ինչը փաստացի իրականացրել է:

— Հիմա, ըստ էության, Արցախը զրկված է բոլոր հումանիտար ճանապարհներից, ինչի՞ է հանգեցնելու այս ամենը:

— Մի քանի խնդիր է միանգամից առաջանում. մի բլոկը հումանիտար խնդիրներն են, որովհետեւ նույնիսկ շրջափակման պայմաններում ռուս խաղաղապահները եւ «Կարմիր խաչն» ունեցել են որոշակի հնարավորություն` սահմանափակ քանակով, նվազագույն չափով ապրանքներ տեղափոխել Արցախ: Ներկայումս, բնականաբար, դա չի իրականացվում: Բայց գլխավոր խնդիրն այստեղ քաղաքական է, որովհետեւ Ադրբեջանը, այդ անցակետը դնելով ու իր վերահսկողությունը հաստատելով, փաստացի գնում է սեփական խաղի կանոններով էթնիկ զտումների իրականացմանն Արցախում:

— Արցախի ԱԺ բոլոր խմբակցությունների անունից հայտարարություններ անելուց զատ, ի՞նչ կարող են անել արցախահայությունն ու արցախյան պաշտոնյաները:

— Այսօր գլխավոր խնդիրն այն է, թե ինչ պետք է անեին Հայաստանի իշխանությունները, որոնք փաստացի հրաժարվում են Արցախի անվտանգության երաշխավորը լինելու հանձնառությունից: Ավելին` նրանք սա ամրագրել են հայտարարությունների ձեւով, որոնք  հավաստում են, որ Հայաստանն այլեւս հանձնառություն չունի Արցախի անվտանգության մասով: Եվ սա Ադրբեջանի համար կանաչ լույս է նման քայլերի ուղղությամբ գնալու համար:

— Իսկ այդ քայլերը որքանո՞վ աղերս ունեն 2020 թվականի նոյեմբերի 9-ին ստորագրված Հայաստան-Ռուսաստան-Ադրբեջան եռակողմ հայտարարության բովանդակության հետ:

— 2020 թվականի նոյեմբերի 9-ի փաստաթուղթը բազմիցս խախտվել է  նաեւ կոնկրետ այս ադրբեջանական գործողությամբ: Բայց ժամանակը ցույց է տվել, որ Ադրբեջանը որեւէ փաստաթուղթ, որեւէ պայմանավորվածություն խախտելու հետ կապված որեւէ խնդիր չունի: Ավելին`յուրաքանչյուր փաստաթուղթ եւ պայմանավորվածություն օգտագործում է ըստ սեփական նպատակահարմարության եւ շահի:

— Մայիսի 10-ին լրանում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հոր` Հեյդարի ծննդյան 100-ամյակը: Կա՞ մտավախություն, որ հենց այդ օրը որդին հանգուցյալ հորը նվեր կանի` ադրբեջանական թելադրված պայմաններով` հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի տեսքով կամ Արցախն ամբողջովին գրավելով:

— Ադրբեջանը սիմվոլիզմ օգտագործում է, ինչը մենք տեսել ենք տարբեր իրավիճակներում: Այս առումով չի բացառվում, որ Ադրբեջանը կօգտագործի նաեւ այս հնարավորությունը, հատկապես, որ Հեյդար Ալիեւի աստվածացման գործընթաց Ադրբեջանում վաղուց է սկսված: Բայց խնդիրն այն է, որ ցանկացած գործընթացի Ադրբեջանը նախապատրաստում է շատ ավելի վաղ եւ հայտարարում է այդ մասին, մինչդեռ մեծ հաշվով Հայաստանի իշխանություններն այն կանխելու որեւէ լուրջ քայլ չեն ձեռնարկում:

— Ջահերով երթին, միասնաբար մասնակցում էր նաեւ խորհրդարանական ընդդիմությունը: Այն կարո՞ղ է  նոր ազդակ դառնալ կրկին միասնական փողոցային պայքարի համար:

— Ջահերով երթը առաջին մասսայական միջոցառումը չէ, որը համախմբում է  բոլորին` անկախ քաղաքական կամ կուսակցական պատկանելությունից: Մեր ժողովուրդը տարբեր փուլերում, նույնիսկ վերջին երեք տասնամյակում ցույց է տվել, որ ամենածանր պահերին համախմբվում է եւ իր խնդիրը լուծում է: Կարծում եմ` այդ համախմբվածությունը միայն Ջահերով երթին չէ, որ պետք է ի ցույց դրվի: Իրականում շատ ծանր ժամանակներ ենք ապրում, եւ խոսքը միայն Արցախին չի վերաբերում: Այն պահանջները, որոնք բարձրաձայնում է եւ իրականացնում է Ադրբեջանը,  ուղիղ անվտանգային սպառնալիք է ե՛ւ Հայաստանի, ե՛ւ Արցախի  համար:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հ.Գ.- Հարցազրույցն ամբողջությամբ դիտե՛ք տեսանյութում.






Կոնյակի ու սպիրտի հարցը շարունակում է չկարգավորված մնալ, կարծում եմ՝ մեր տնտեսվարողներն այստեղ ճիշտ են. ՊապոյանԶելենսկուն զգուշացրել են, որ իրեն կարող են ամիսների ընթացքում «գահընկեց անել»Սպասվում են անձրևներ․ եղանակը՝ Հայաստանում«ԵԶՐԱՓԱԿՉՈՒՄ, ԱՓՍՈՍ, ՊԱՐՏՎԵՑԻ ԹՈՒՐՔ ՄՐՑԱԿՑԻՍ». ՀՈՒՆԱՀՌՈՄԵԱԿԱՆ ՈՃԻ ԸՄԲԻՇ, ՏՈԿԻՈՅԻ ՕԽ ՄԱՍՆԱԿԻՑ, ԱՇԽԱՐՀԻ ԲՐՈՆԶԵ ՄԵԴԱԼԱԿԻՐ, ԵՎՐՈՊԱՅԻ ՓՈԽՉԵՄՊԻՈՆ ԿԱՐԵՆ ԱՍԼԱՆՅԱՆՀռոմի Պապ Լևոն XIV-ը կայցելի ՈւկրաինաՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը հայտարարություն է տարածելՅՈՒՆԻՍԵՖ-ը դադարեցնում է իր գործունեությունն ԱդրբեջանումՌադայում հայտարարել են՝ 2025 թվականին Ուկրաինայի ԶՈւ միջոցներն անբավարար ենԷմին ջան, թեթև տար... իսկ գուցե ճի՞շտ էի ես, որ չեմ կզել. Մհեր Մկրտչյան«Հաղորդում եմ ներկայացնում հանցագործության մասին. հարյուրավոր բիզնեսմեններ դրսից կգան, ցուցմունք կտան». Սերգեյ ԲագրատյանՀայկ Կոնջորյանի կնոջ կարիերայի թռիչքաձև աճն արդյո՞ք աղերս ունի կոռուպցիոն որևէ գործարքի հետ․ հարց՝ ՀԿԿ նախագահինԱՄՆ-ն և Չինաստանը «զինադադար» են կնքել․ BloombergԵվրոպայում հայտնել են՝ ինչն է խանգարում Բրյուսելին Ռուսաստանի դեմ կոշտ պատժամիջոցներ ընդունելԼա՛վ եղեք. դադարեցվել է Էմին Թորոսյանի գործունեությունը Պատանի հանդիսատեսի թատրոնի տնօրենի պաշտոնումՀայտնի են դպրոցականների ավարտական քննությունների օրերըՍեբաստիայի փողոցում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխությունԿյանքից հեռացել է դերասանուհի Նինա ԳրեբեշկովանՈրոշ երեխաներ հնարավոր է առաջին դասարան ընդունվեն յոթ տարեկանումՌուսաստանը կարող է անցնել 4-օրյա աշխատանքային շաբաթվաԱլիևը Բաքվում հանդիպել է Թուրքիայի պաշտպանության նախարարի հետՍահմանագծի երկայնքով երբեմն արձանագրվում են անկանոն, ոչ թիրախային կրակոցներ․ ՀՀ ՊՆՋերմաստիճանը 8-10 աստիճանով կնվազի․ եղանակը՝ առաջիկա օրերինՏարադրամի փոխարժեքները մայիսի 13-ինՋրվեժում հյուրանոցային համալիրի բակում հայտնաբերվել է տղամարդու դիԱստղագուշակ՝ մայիսի 13-ի համարՈՒՂԻՂ. Ազգային ժողովի նիստՋուր չի լինիԵրկար ժամանակ լույս չի լինիԹրամփը և Պուտինը մեզ վրա խաղարկեցին եւս մեկ «Կուրսկի գամբիտ». Ուկրաինական աղբյուր«Հրապարակ». ՔՊ–ականը և մարզպետի միջև լարվածությունը խորացել է. իրար չեն ուզում տեսնել«Ժողովուրդ». Դատավոր Արտուշ Գաբրիելյանի դեմ հարուցված քրեական գործով նախաքննության ավարտ կհայտարարվի«Փաստ». Եվ նորից՝ լուրջ «դիլեմայի» առջև«Հրապարակ». Կնոջ թիկունքում քարոզարշավն ու ուղեկցող շրջիկ տգետները«Ժողովուրդ». Իշխանականները իրավապահ համակարգի հետ չհասկացվածություն ունեն«Փաստ». Փաշինյանի նպատակը հայ ընտրողին պարզապես հույս վաճառելն է. հետաքրքրո՞ւմ է, արդյոք, Հայաստանը ԵվրամիությանըԿատարը Թրամփին նվիրել է 400 միլիոն դոլար արժողությամբ շքեղ Boeing 747-8 ինքնաթիռ (Ֆոտո)Ռուսական 3 տոննայանոց ФАБ-3000 ավիառումբը ոչնչացրել է ուկրաինական ամբողջ ստորաբաժանումըՍտամբուլում կլինի՞ Պուտին-Թրամփ-Զելենսկի հանդիպումըՏղա ջան, քեզ չափավորիր եւ սթափվիր. Զարուհի ՓոստանջյանԼավրովն ու Ֆիդանը քննարկել են Պուտինի՝ Մոսկվայի և Կիեւի միջև բանակցություններ սկսելու առաջարկըՈվքեր թերագնահատում են Հայրենականի մեծ հաղթանակը, հայ ժողովրդի թշնամիներն են. Հայկ ԲաբուխանյանՔաղաքական և պատմական Հայաստանը չեն հակասում, այլ ընդհակառակը՝ հաստատում, փոխլրացնում են իրար. ՈսկանյանԹեկնածու չունենալը բնավ չի նշանակում քաղաքական անգործություն կամ անտարբերություն. Մամիջանյան«Վերոնան»` Նաիր Ծառայություններով հետաքրքրված լինելու մասինԶելենսկին հայտարարել է, որ պատրաստ է Պուտինի հետ բանակցելուԱրևմուտքը 30-օրյա զինադադար է ցանկանում՝ Ուկրաինային «շունչ քաշելու» հնարավորություն տալու համար. Զախարովա Ինձագին` մրցաշրջանի վերջնամասի մասին Ե՞րբ շարք կվերադառնա Հենրիխ Մխիթարյանը Պաշտոնական․ Անչելոտին՝ Բրազիլիայի հավաքականի գլխավոր մարզիչՄելքոնյան Գագոն «մանկապարտեզ է կառուցում».Armenian info
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top