Հետաքրքիր և գունեղ կոմեդիա` Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի մասնակցությամբ
ՄշակութայինԿ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնը առաջիկայում ներկայացմամբ հանդես կգա «Գյումրու միջազգային թատերական փառատոն»-ին: Այս թեմայի շուրջ էլ ծավալվեց մեր զրույցը թատրոնի տնօրեն ՄԱՐԻԱՆՆԱ ՄԽԻԹԱՐՅԱՆԻ հետ:
— Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնը ո՞ր ներկայացմամբ է ներկայանալու փառատոնին:
— Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնը Գյումրու առաջին միջազգային փառատոնին կմասնակցի Ժ.Բ. Մոլյերի «Սկապենի արարքները» ներկայացումով, որը բավականին հետաքրքիր և գունեղ կոմեդիա է: Երկու տարի է մեծ հաջողությամբ ցուցադրվում է մեր բեմում:


— Ներկայացման մեջ դերասաններից ովքե՞ր են ներգրավված:
— Ներկայացման բեմադրիչը թատրոնի գեղարվեստական ղեկավար Կարեն Ներսիսյանն է: Ի դեպ, անցյալ տարի այս ներկայացման գլխավոր դերակատարներից մեկը` Գոռ Համբարձումյանը, «Սկապենի արարքները» ներկայացման մեջ Արգանտի դերակատարման համար արժանացել է ՀԹԳՄ «Արտավազդ» մրցանակի` «Լավագույն երիտասարդ դերասան» անվանակարգում: Այս ներկայացման մեջ զբաղված են մեր թատրոնի բոլոր առաջատար դերասանները` Մանվել Խաչատրյանը, Լև Նալբանդյանը, Վազգեն Հովհաննիսյանը, Հռիփսիմե Նահապետյանը, Մելսիդա Հակոբյանը, Թեհմինե Խաչատրյանը, Անտոն Աղաջանյանը, Ալեքսանդր Հայրապետովը, Գրիգոր Խոջոյանը:
ՆՈՒՆԵ ԶԱՔԱՐՅԱՆ