Մխիթարյանը բաց կթողնի «Էմպոլիի» դեմ խաղը
ՍպորտՄիլանի «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը բաց կթողնի Իտալիայի առաջնության 31-րդ տուրի «Էմպոլիի» դեմ խաղը անձնական պատճառներով.
«Սիմոնե Ինձագին առաջին րոպեներից կարող է հույսեր կապել Հական Չալհանօղլուի հետ, սակայն միևնույն ժամանակ կորցրել է մյուս կիսապաշտպանին: Հենրիխ Մխիթարյանը չի մասնակցի «Էմպոլիի» դեմ արտագնա խաղին և նորից հասանելի կլինի չորեքշաբթի կայանալիք Իտալիայի գավաթի խաղարկությունում:
Հայ կիսապաշտպանը անձնական պատճառներով չի ընդգրկվել «Ինտերի» հայտացուցակում, կեսօրին չի մեկնի Տուսկանա և մարզիչը պետք է կիսապաշտպանությունը վերափոխի առանց նրա:
Չալհանօղլուն վերջին երկու խաղերում պահեստայինների կազմում ընդգրկվելուց հետո կարող է վերադառնալ մեկնարկային կազմ, Մարսելո Բրոզովիչը նույնպես այնտեղ կլինի, մինչդեռ Նիկոլո Բարելան կարող է հանգստանալ: Այս պարագայում, Ռոբերտո Գալիարդինին կարող է զբաղեցնել կիսապաշտպանության աջ եզրը»,- գրում է La Gazzetta dello Sport-ը:
«Ինտեր» - «Էմպոլի» խաղը կկայանա Երևանի ժամանակով 14:30-ին:
