Տարադրամի փոխարժեքները՝ այսօրվա դրությամբ Չեմպիոնների լիգա. Այսօր կայանալիք ֆուտբոլային հանդիպումները Մեծամորի ատոմակայանի վտանգավոր լինելու մասին լուրերում բացակայում են փաստերը. Զախարովա Հրատապ քայլեր ձեռնարկել` Արթուր Վարդանյանին պատժի հետագա կրումից ազատելու համար․ փաստաբանն ահազանգում է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ Դավիթ Մուրադյանը հավատում էր խոսքի հավերժությանը, ինքն էլ հավերժացավ Քաղաքական պատասխանատվությունից հնարավոր չէ ազատվել պարզապես շեֆ փոխելով․ Դանիելյան Մահացել է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Դավիթ Մուրադյանը Սերժ Սարգսյանի անունը հիշատակելով՝ հնարավոր չէ ջնջել սեփական քաղաքական անցյալը․ Միքայել Գրիգորյան Ստեփանավանում 14 անձ է ձերբակալվել

Ես պայքարում էի հոգեկան առողջության խնդիրների դեմ. Բրյունետ

Մշակութային

«Եվրատեսիլ 2023» երգի միջազգային մրցույթում Հայաստանի ներկայացուցիչ Բրյունետն Ամստերդամում հարցազրույց է տվել ESCBubble-ին և պատմել «Future Lover» երգի ստեղծման մասին։

Հարցին՝ արդյոք նա երգը գրել է սեփական ապրումներից ելնելով, Բրյունետը պատասխանել է․

«Այո, ես պայքարում էի անհանգստության ու հոգեկան առողջության խնդիրների դեմ։ Գիտեմ, որ շատերն են պայքարում դրա դեմ, և կարծում եմ՝ մենք պետք է սիրենք ինքներս մեզ, որպեսզի դուրս գանք այդ վիճակից։ Պետք է նաև խոսենք այդ մասին, որպեսզի օգնենք մեկս մյուսին»։

Բրյունետը «Future Lover» երգով ելույթ կունենա մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչում՝ 2-րդ համարի ներքո: Այս մասին հայտնում է մրցույթի պաշտոնական էջը:

«Եվրատեսիլ 2023»-ը տեղի է ունենալու Լիվերպուլ քաղաքում: Համերգները տեղի են ունենալու մայիսի 9-ին, 11-ին և 13-ին։

https://urbat.am/20772/

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ