Չեմպիոնների լիգա. Այսօր կայանալիք ֆուտբոլային հանդիպումները «Հանրապետություն» կուսակցության թեկնածուն հույսը դրել է մարդկանց նուրբ լարերի՝ խաղաղալու վրա Զելենսկու գլխին նոր աղետ է կախվել Փաշինյանը կոչ է անում բողոքի ակցիաներ կազմակերպել Գազամատակարարման պլանային ընդհատումներ Գնացեք և դեմ քվեարկեք այն անձին, ով կբանեցնի վարչական լծակներ, ճնշումներ, աշխատանքի կամ կաշառքի խոստում կտա, թեկուզ ՔՊ-ական թեկնածու Հոկտեմբերի 20. Աստծք խոսք Բանակցությունների կողմնակիցները պատրաստ են Իրանի հարստացված ուրանը փոխանակել Թրամփի ստորագրությամբ ևս մեկ անարժեք թղթի հետ. Իրանցի փորձագետ Թրամփը հայտնեց Պուտինի և Սի Ցզինպինի հետ եռակողմ հանդիպման ծրագրերի մասին Եվրոպան կարող է Պուտինին առաջարկել պատերազմը դադարեցնելու երկու տարբերակ. Financial Times

Ինչ են պատմում իրար մասին «Առավոտ լուսո»-ի հաղորդավարները

Մշակութային

Առաջին ալիքի «Առավոտ լուսո»-ն նոր եթերաշրջան է սկսել արդեն ծանոթ ու սիրելի հաղորդավարական կազմով՝ Արման Մարգարյան, Մանե Գրիգորյան, Ռուբեն Մուրադյան, Մանե Մխոյան, Համլետ Առաքելյան եւ Անի Խաչիկյան: Նրանք իրենց օրվա առաջին սուրճը խմում են վաղ առավոտյան եթերից րոպեներ առաջ կամ ուղիղ եթերում հեռուստադիտողի հետ, իսկ օրերից մեկ օր նրանց առավոտյան սուրճին միացա նաեւ ես՝ խոսելու դժվար եւ հետաքրքիր եթերների, վախերի եւ շատ այլ թեմաների շուրջ:

- Ինչպե՞ս է սկսվում ձեր աշխատանքային առավոտը:

Մանե Գրիգորյան. Արթնանում եմ ժամը 06:30-ին, սրճում եւ շտապում Առաջին ալիք, որտեղ մեզ գեղեցկացնում են եթերի համար: Գործընկերների հետ կարդում ենք սցենարը. խմբագիրն ու սցենարիստը եւս շուտ գալիս են, որ միասին քննարկենք, ու արդեն ժամը 08:40-ին տաղավարում ենք՝ ողջունելու համայն հայությանը:

Ռուբեն. Բոլոր առավոտներս սկսվում են մեկ բաժակ ջրով, որից հետ նյարդայնացնող խցանումներով, հետո արդեն դրական մարդկանցով ու պատասխանատվության զգացումով հեռուստադիտողի հանդեպ՝ տեղեկատվություն եւ դրական եթեր ապահովելու համար:

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ