⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք... 3 attachments Սև ուրբաթ․ 50% զեղչ՝ Յունիբանկի քարտերի տրամադրման համար Իշխանության ներսում եվս մտահոգների պակաս չկա Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 26-ին Ռուսաստանը և Վրաստանը կարող են ուղիղ բանակցություններ սկսել Մոսկվայում և Թբիլիսիում. Կոբախիձե Երբ պարեկը կուչ է գալիս բլոգերի առաջ, բա էլ ինչպե՞ս են գող ու «բառիգ» բռնելու Իրանական կողմում կա բացասական տրամադրվածություն`թրիփփ նախագիծի վերաբերյալ․ Միսակյան Դեմ եմ քաղաքական մոնոպոլյային. Երվանդ Թարվերդյան Դեկտեմբերին Երեւանում խցանումների կոլապս կլինի. Գեւորգ Ստեփանյան Այս իշխանությունը 8 տարում 20 վագոն չկարողացավ ավելացնել, ուր մնաց՝ մետրո կառուցի․ Մնացականյան

«Հրապարակ». Բոլորը պարտավոր են լծվել Ավինյանի քարոզչությանը

Մամուլի տեսություն

«Հրապարակտ» գրում է. «Նիկոլ Փաշինյանը կուսակցական ակտիվի հետ «Քաղպայմանագրի» գրասենյակում նախօրեին հավաք է անցկացրել։ Քննարկման թեման եղել են Երեւանի ավագանու գալիք ընտրությունները, մասնակցել են նաեւ ՔՊ-ի քաղաքապետի թեկնածու Տիգրան Ավինյանը, ներկայում քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար Լեւոն Հովհաննիսյանը, ԱԺ պատգամավորներ, քաղաքապետարանի աշխատակիցներ եւ շարքային այլ կուսակցականներ։ Փաշինյանը շարքերին հանձնարարել է՝ ակտիվորեն զբաղվել իրենց թեկնածուի քարոզարշավով։

Թեպետ ուղիղ չի ասել, բայց ներկաները հասկացել են, որ վիճակը լուրջ է, Երեւանում ՔՊ-ն չունի բարձր ռեյտինգ, նաեւ այդ պատճառով է, որ Փաշինյանը զգուշացնում է՝ չի ներելու թերացողներին, կարեւոր չէ՝ նրանք քաղաքապետարանում են աշխատում, ավագանու անդամ են, թե շարքային կուսակցական կամ պատգամավոր։ Բոլորը պարտավոր են ամենուր լծվել քարոզարշավին եւ ամեն ինչ անել հաղթանակի համար։ Խոսք է գնացել Երեւանում արտահերթ ընտրությունների հավանականության մասին, Փաշինյանը հայտնել է, որ դա նպատակահարմար չէ, բացի այդ՝ սեպտեմբերը սարերի հետեւում չէ»։

Ամբողջական հոդվածը` սկզբնաղբյուրում:

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ