⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք... 3 attachments Սև ուրբաթ․ 50% զեղչ՝ Յունիբանկի քարտերի տրամադրման համար Իշխանության ներսում եվս մտահոգների պակաս չկա Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 26-ին Ռուսաստանը և Վրաստանը կարող են ուղիղ բանակցություններ սկսել Մոսկվայում և Թբիլիսիում. Կոբախիձե Երբ պարեկը կուչ է գալիս բլոգերի առաջ, բա էլ ինչպե՞ս են գող ու «բառիգ» բռնելու Իրանական կողմում կա բացասական տրամադրվածություն`թրիփփ նախագիծի վերաբերյալ․ Միսակյան Դեմ եմ քաղաքական մոնոպոլյային. Երվանդ Թարվերդյան Դեկտեմբերին Երեւանում խցանումների կոլապս կլինի. Գեւորգ Ստեփանյան Այս իշխանությունը 8 տարում 20 վագոն չկարողացավ ավելացնել, ուր մնաց՝ մետրո կառուցի․ Մնացականյան

«Հրապարակ». Քաղաքական դաշտը պատրաստվում է Երեւանի ընտրություններին

Մամուլի տեսություն

Քաղաքական դաշտը պատրաստվում է Երեւանի ընտրություններին։ Ընդդիմությունը որոշել է գույքագրել ունեցած-չունեցածը, հասկանալ՝ ինչ ֆորմատուվ, ինչ ռեսուրսով եւ ում հետ մասնակցի։ Գրեթե հաստատ է, որ Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի թիմերն ինքնուրույն հայտ չեն ներկայացնելու, թեպետ ամիսներ առաջ հնչում էր Քոչարյանի կրտսեր որդու՝ Լեւոնի անունը, սակայն երկրորդ նախագահը թիմին ասել է, որ իր հետ կապված առաջադրում չի լինելու, ինքը որոշել է ընդառաջել այն մեղադրանքներին, թե քաղաքական դաշտը փակել են, թույլ չեն տալիս, որ այլ ուժեր փորձեն պայքարել Փաշինյանի դեմ։ Ավելին՝ զգուշացրել է, որ եթե լինեն առաջադրվողներ, դաշինքի ու հատկապես իր անունը չշահարկեն։ Չնայած դրան, դաշինքի անդամ Անդրանիկ Թեւանյանը, ով մտադիր է «Համախմբում» կուսակցության ցուցակով առաջադրվել, ոմանց վստահեցրել է, որ ունի Քոչարյանի աջակցությունը եւ բանակցում է տարբեր ուժերի հետ՝ հնարավորինս լայն ճակատով մասնակցելու համար։

Մեզ ասացին, որ անգամ Վարդան Օսկանյանն է նրան փորձում աջակցել։ Մասնակցելու ցանկություն ունի նաեւ Հրանտ Բագրատյանը, նա կարծում է, որ ընդդիմադիր դաշտը պետք է միավորվի, հակառակ դեպքում ՔՊ-ն նորից կհաղթի։ Այլ թեկնածուներ էլ կան՝ «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը նույնպես չէր բացառել իր մասնակցությունը, «Ապրելու երկիրը» Մանե Թանդիլյանին է առաջադրելու։ Այնպես որ՝ Երեւանին թեժ ընտրություններ են սպասվում։

Ամբողջական հոդվածը` սկզբնաղբյուրում:

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ