Կոնյակի ու սպիրտի հարցը շարունակում է չկարգավորված մնալ, կարծում եմ՝ մեր տնտեսվարողներն այստեղ ճիշտ են. Պապոյան Զելենսկուն զգուշացրել են, որ իրեն կարող են ամիսների ընթացքում «գահընկեց անել» Սպասվում են անձրևներ․ եղանակը՝ Հայաստանում «ԵԶՐԱՓԱԿՉՈՒՄ, ԱՓՍՈՍ, ՊԱՐՏՎԵՑԻ ԹՈՒՐՔ ՄՐՑԱԿՑԻՍ». ՀՈՒՆԱՀՌՈՄԵԱԿԱՆ ՈՃԻ ԸՄԲԻՇ, ՏՈԿԻՈՅԻ ՕԽ ՄԱՍՆԱԿԻՑ, ԱՇԽԱՐՀԻ ԲՐՈՆԶԵ ՄԵԴԱԼԱԿԻՐ, ԵՎՐՈՊԱՅԻ ՓՈԽՉԵՄՊԻՈՆ ԿԱՐԵՆ ԱՍԼԱՆՅԱՆ Հռոմի Պապ Լևոն XIV-ը կայցելի Ուկրաինա ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը հայտարարություն է տարածել ՅՈՒՆԻՍԵՖ-ը դադարեցնում է իր գործունեությունն Ադրբեջանում Ռադայում հայտարարել են՝ 2025 թվականին Ուկրաինայի ԶՈւ միջոցներն անբավարար են Էմին ջան, թեթև տար... իսկ գուցե ճի՞շտ էի ես, որ չեմ կզել. Մհեր Մկրտչյան «Հաղորդում եմ ներկայացնում հանցագործության մասին. հարյուրավոր բիզնեսմեններ դրսից կգան, ցուցմունք կտան». Սերգեյ Բագրատյան

Փաշինյանը կա՛մ ինքն իրեն, կա՛մ էլ հասարակությանն է փորձում գժի տեղ դնել. Գագիկ Մինասյան

Տեսանյութեր

Վերջին օրերին Ազգային ժողովում բյուջեի կատարողականի քննարկումը վերածվեց Նիկոլ Փաշինյանի հերթական հակաարցախյան «գաստրոլների», որն էլ ամփոփվեց խորհրդարանական անվտանգության ծառայողների կողմից ընդդիմադիր պատգամավորներին քաշքշելով նիստերի դահլիճից հեռացնելու տեսարաններով: ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ ԳԱԳԻԿ ՄԻՆԱՍՅԱՆԻ գնատահմամբ` ԱԺ ամբիոնից իր ելույթում վարչապետի աթոռը զբաղեցնող անձը մի քանի շատ վտանգավոր թեզեր է շրջանառության մեջ դրել:

«2018-ԻՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԳՐԱՎԵՑԻՆ ԹՈՒՐՔ-ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԳՈՐԾԱԿԱԼՆԵՐԸ»

Նիկոլ Փաշինյանն, ըստ էության, ասում է, որ եթե ուզում ենք, որ Արցախն ինքնորոշվի, ապա այն նախ պետք է հայտնվի Ադրբեջանի կազմում: Որքանո՞վ է այս թեզը կեղծ կամ իրական օրակարգ:

— Ակնհայտ է, որ ամբողջ աշխարհն ընդունում է, որ 1991 թվականից Արցախը ինքնորոշվել է, եւ սկսվել է գործընթաց: Այդ գործընթացը երբեք որեւէ ժողովրդի համար արագ չի եղել, մեզ մոտ եւս այն տեւեց բավականին երկար: Ասում եմ անցյալով, որովհետեւ 2018 թվականին, երբ Հայաստանում իշխանությունը գրավեցին թուրք-ադրբեջանական գործակալները, ընդհատվեց այդ գործընթացի տրամաբանական փուլը, որը անառարկելիորեն բերում էր ինքնորոշման իրավունքի իրացմանը: Սկսած 2007 թվականից` ոչ միայն Հայաստանի եւ Ադրբեջանի, այլեւ միազգային հանրության կողմից որդեգրվել են Մադրիդյան սկզբունքները, որոնց պետք է անդրադառնալ, որպեսզի հասկանալի լինի, թե ինչ կեղծ օրակարգ են մեզ այսօր փորձում հրամցնել: Անվտանգության խորհրդի հինգ մշտական անդամներից երեքի նախագահներն այս ընթացքում հինգ անգամ ասել են, որ Արցախի ինքնորոշումը պետք է իրականացվի Մադրիդյան երեք սկսբունքների եւ նրանց հետ կապված վեց տարրերի միջոցով: Հարց է առաջանում` այդ պետությունների ղեկավարներն իրենց բազմահազարանոց իրավաբանական խորհրդատուների հետ միասին, չգիտեի՞ն այն խնդիրը, որն այսօր խիստ որոշակի նպատակներով օրակարգ է ուզում մտցնել վարչապետի աթոռը զբաղեցնող անձը: Երբ Պուտինը, Լուկաշենկոն ու Նազարբաեւը ասում էին` Ալիեւն արդեն համակերպվել է, որ Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում, համաձայնիր այն նախագծին, որը 2019 թվականին քեզ ներկայացված էր, չգիտեի՞ն այդ խնդրի մասին: Իհարկե` գիտեին եւ գտնում էին, որ այդ գործընթացը համապատասխանում է հենց Մադրիդյան սկզբունքներին: Երբ Ալիեւը ասում էր, որ փակ դռների հետեւում իրեն ստիպում էին, որ ճանաչի Լեռնային Ղարաբաղի անկախությունը, ի՞նքն էլ չգիտեր այդ սկզբունքի մասին: Ավելին, երբ 44-օրյա ողբերգական պատերազմից հետո` Լաչինում կանգնած Ալիեւն ասում էր, որ Ադրբեջանի համար ամենանպաստավոր պայմաններում անգամ Լաչինն ու Քյալբաջարը միշտ մնալու են Հայաստանի կազմում, էլի՞ չգիտեր այդ սկզբունքի մասին: Կրկնում եմ` գիտեր եւ գտնում էր, որ այդ սկզբունքի հետ համահունչ է գնում այն բոլոր գործընթացները, որոնք բերում էին Արցախի անկախացմանը:

Բնական է, որ Նիկոլ Փաշինյանը եւս գիտի  այս ամենը, բայց նաեւ նշում է, որ Ադրբեջանը երբեք չէր համաձայնի Արցախի անկախացմանը եւ հանրաքվե կհամաձայներ նշանակել դիցուք` հարյուր տարի հետո

— Իհարկե գիտի, եւ ստացվում է, որ կա՛մ այդ բոլոր երկրների ղեկավարներին է գժի տեղ դնում, կա՛մ ինքն իրեն, ինչպես արդեն իր խոստովանության համաձայն` մի անգամ արել է, կա՛մ էլ հասարակությանն է փորձում գժի տեղ դնել: Եվ երբ խոսում ենք նրա կողմից արված մանիպուլյացիաների, կեղծ օրակարգի ձեւավորման մասին, դուք մտքում հիշեք, որ սա նույնն է, ինչ հասարակությանը գժի տեղ դնելը:  Ինչ վերաբերում է Ադրբեջանի համաձայնելուն, մի՞թե նա չգիտի, որ որեւէ ինքնորոշվող երկիր չի անկախացել մետրոպոլիայի համաձայնությամբ: Բայց էլի հարց է առաջանում` եթե գիտի, որ Արեւելյան Թիմորը, Կոսովոն անկախացել են մետրոպոլիաների կամքին հակառակ, ինչո՞ւ է այսօր այդ հարցը սրում: Արդյոք չգիտի, որ եթե անկախացման գործընթացը մետրոպոլիան փորձում է ընդհատել բիրտ ուժի կիրառմամբ` վրա է հասնում գործընթացի ավարտը, եւ միջազգային հանրությունը ճանաչում է անկախացող երկրին: Այդպես եղել է Արեւելյան Թիմորում եւ Կոսովոյում: Ինչպես հիշում եք, քառօրյա պատերազմի ժամանակ ՀՀ երրորդ նախագահը հրավիրեց օտարերկրյա դեսպաններին եւ ասաց, որ եթե այս պրոցեսը շարունակվի, ապա Հայաստանը կճանաչի Արցախի անկախությունը` տրամաբանորեն հենվելով նախորդ դեպքերի վրա, որ միջազգային հանրությունը` առնվազն անվտանգության խորհրդի երեք մշտական երկրների ղեկավարները, եւս կճանաչեին այն, որովհետեւ Ադրբեջանը խախտում էր երեք հիմնարար սկզբունքներից մեկը`ուժի եւ ուժի սպառնալիքի չկիրառումը: Ու սա էր նաեւ պատճառը, որ Ադրբեջանն իսկույն վազեց Մոսկվա եւ խնդրեց, որպեսզի հրադադար կնքվի:

Ի դեպ, 44 օրյա պատերազմի ժամանակ էլ այդ հնարավորությունը կար` ճանաչելու Արցախի անկախությունը: Ինչո՞ւ չգնացին այդ ճանապարհով:

— Ավելին` ըստ օդում կախված խիստ հավաստի տեղեկությունների, Մոսկվայում այդ ժամանակվա մեր արտաքին գործերի նախարարին հորդորում էին ճանաչել Արցախի անկախությունը: Դրան, բնականաբար, պետք է հաջորդեր այն պրոցեսը, որը, ինչպես արդեն նշեցի, եղել է Արեւելյան Թիմորում ու Կոսովոյում, եւ որի կիրառման սպառնալիքի տակ Ադրբեջանը կասեցրեց իր ռազմական գործողությունները քառօրյա պատերազմի ժամանակ: Սակայն, 44-օրյա պատերազմի ժամանակ Հայաստանը դա չարեց, իսկ պատերազմից ավելի ուշ Վ. Պուտինը հրապարակայնորեն նախատեց Հայաստանի իշխանություններին, որ իրենք կորցրել են Արցախը ճանաչելու պատեհ առիթը, ինչը չափազանց կիրառելի է նման պայմաններում, երբ մետրոպոլիան անցնում է ագրեսիայի: Եվ էլի հարց է առաջանում` ինչո՞ւ չարեց: Պատասխանը մեկն է, որովհետեւ, ինչպես արդեն ասացի, 2018 թվականի գունավոր հեղափոխությունից հետո` Հայաստանում իշխանությունները զավթել են թուրք-ադրբեջանական գործակալները:

Եվս մի թեզ Նիկոլ Փաշինյանը շրջանառության մեջ դրեց` անդրադառնալով ազգերի ինքնորոշման եւ տարածքային ամբողջականության իրավունքի սկզբունքների զուգահեռ կիրառմանը: Ի՞նչ կասեք այս մասին:

— Եվս մանիպուլիացիա եւ կեղծ օրակարգ: Կան այդ մասին գիտական հրապարակումներ, գրքեր գրված, կա ՄԱԿ-ի կանոնադրություն, որտեղ հստակ գրված է, որ այդ երկու սկզբունքներն իրար չեն հակասում շատ պարզ պատճառով, որովհետեւ տարածքային ամբողջականության սկզբունքը կիրառվում է ՄԱԿ-ի անդամ երկրների նկատմամբ, իսկ ինքնորոշման իրավունքի իրացումը` մետրոպոլիայից անկախացող, ինքնորոշվող ժողովրդի կողմից: Այս հարցին շատ հստակ ձեւակերպում է տվել ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ Բեռնարդ Ֆասիեն 2008 թվականին, երբ Մադրիդյան սկզբունքների որդեգրումից հետո` եռանախագահողները գտնվում էին Ադրբեջանում: Երբ ադրբեջանցի լրագրողը հարց ուղղեց պարոն Ֆասիեին, նա հստակ մանրամասնեց, թե ինչպես կարելի է այդ երկու սկզբունքները կիրառել Լեռնային Ղարաբաղի պարագայում: Համոզված եմ, որ բոլորը, նույնիսկ այն մարդը, որը զբաղեցնում է այսօր վարչապետի աթոռը, փայլուն գիտի, որ Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտն իր մեջ ներառում է  երկու առանձին կոնֆլիկտներ. առաջինը ինքնորոշվող Արցախի եւ Ադրբեջանի կոնֆլիկտն է եւ երկրորդը` Հայաստանի եւ Ադրբեջանի: Առաջին կոնֆլիկտը լուծվելու է ազգերի ինքնորոշման իրավունքի սկզբունքի հիման վրա, երկրորդ կոնֆլիկտը լուծվելու է տարածքային ամբողջականության սկզբունքի հիման վրա, որովհետեւ մասնավորապես մեր Արծվաշենի տարածքն այսօր գտնվում է Ադրբեջանի ենթակայության  տակ: Հետեւաբար ինքնորոշման իրավունքի իրացման կողքին, որպես կիրառելի սկզբունք, դնել տարածքային ամբողջականության սկզբունքը, տգիտության դրսեւորում է եւ էլի կեղծ օրակարգ:

Այսինքն` ստացվո՞ւմ է, որ Արցախի ինքնորոշման իրավունքի իրացման գործընթացը գահավիժեց 2019 թվականին Նիկոլ Փաշինյանի «թեթեւ ձեռքով»:

— 2019-ին վարչապետի աթոռը զբաղեցնողի սեղանին դրվեց այն բանակցային փաթեթի վերջնական տարբերակը, որը ձեւավորվել էր նախորդ բոլոր 11 տարիների աշխատանքի արդյունքում: Բայց Նիկոլ Փաշինյանն ասաց, որ ինքը բանակցությունները սկսում է իր զրոյական կետից: 2020-ին էլ ասաց, որ բանակցում է այն, ինչ հարմար է համարում: Հետո էլ, թե` ցանկացած ժամանակ կարող է վերադառնալ այն բանակցային փաթեթին, որը թողել է իրեն նախորդ իշխանությունը: Սո՛ւտ, որի ապացուցման կարիքը նույնիսկ չկա, որովհետեւ այն ողբերգությունը, որն այսօր մեր աչքի առաջ է` հենց իր միտումնավոր, ազգակործան քաղաքականության հետեւանքն է: Ողբերգական 44-օրյա պատերազմից հետո` Նիկոլ Փաշինյանը հրապարակեց հոդված «44 օրյա պատերազմի նախադրյալները» վերտառությամբ, որտեղ ամբողջ մեղքը գցում էր նախորդ իշխանությունների կողմից վարված քաղաքականության վրա` Արցախի ինքնորոշման իրավունքի ոլորտում: Մինչդեռ դրանից ընդամենը 10 օր հետո` ԵԱՀԿ Մինսկի խմբի Ռուսաստանի համանախագահ Պոպովը հրապարակեց հարցազրույց, որն այսօր էլ տեղադրված է ՌԴ ԱԳՆ կայքէջում: Նա հստակ արձանագրեց, թե ինչ բանակցային ժառանգություն է դրվել 2019 թվականին վարչապետի սեղանին: Առաջարկվում էր խնդրի լուծման փուլային տարբերակ, ընդ որում` հենց այս տարբերակի մասին էին Պուտինը, Նազարբաեւը եւ Լուկաշենկոն համոզում  վարչապետի աթոռը զբաղեցնող անձին, որից հրաժարվելով` իր խոսքերով ասած` ինքն իրեն դրեց գժի տեղ: Եվ ահա, թե դրա հետեւանքով ուր հասանք: Համաձայն այդ սկզբունքների` առաջին փուլում Արցախը պետք է ստանար միջանկյալ կարգավիճակ, ընդ որում` պետք է կարողանար ձեւավորեր իր իշխանության բոլոր թեւերը, ունենար բանակ, կարողանար մասնակցել ԵԱՀԿ նիստերին, որը գործնականում լրիվ անկախ պետությանը շատ մոտ էր, որ կոչվեր լիարժեք պետություն: Եվ այդ իրավիճակը պետք է շարունակվեր այնքան` մինչեւ տեղի ունենար հանրաքվեն: Եվ այդ միջանկյալ կարգավիճակն ընդունում էին բոլոր երկրները` ոչ միայն Հայաստանն ու Ադրբեջանը, այլեւ ԵԱՀԿ անդամ երկրները ու ամենակարեւորը` Մինսկի խմբի համանախագողները: Իսկ երկրորդ փուլում, երբ տեղի ունենար հանրաքվե, որին պետք է մասնակցեին բնակչությունը` 1988 թվականի համամասնությամբ, արդեն պարզ է` կա՛մ անկախ պետություն էր հռչակվում Արցախը, կա՛մ միանում էր մայր Հայաստանին:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ






Կոնյակի ու սպիրտի հարցը շարունակում է չկարգավորված մնալ, կարծում եմ՝ մեր տնտեսվարողներն այստեղ ճիշտ են. ՊապոյանԶելենսկուն զգուշացրել են, որ իրեն կարող են ամիսների ընթացքում «գահընկեց անել»Սպասվում են անձրևներ․ եղանակը՝ Հայաստանում«ԵԶՐԱՓԱԿՉՈՒՄ, ԱՓՍՈՍ, ՊԱՐՏՎԵՑԻ ԹՈՒՐՔ ՄՐՑԱԿՑԻՍ». ՀՈՒՆԱՀՌՈՄԵԱԿԱՆ ՈՃԻ ԸՄԲԻՇ, ՏՈԿԻՈՅԻ ՕԽ ՄԱՍՆԱԿԻՑ, ԱՇԽԱՐՀԻ ԲՐՈՆԶԵ ՄԵԴԱԼԱԿԻՐ, ԵՎՐՈՊԱՅԻ ՓՈԽՉԵՄՊԻՈՆ ԿԱՐԵՆ ԱՍԼԱՆՅԱՆՀռոմի Պապ Լևոն XIV-ը կայցելի ՈւկրաինաՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը հայտարարություն է տարածելՅՈՒՆԻՍԵՖ-ը դադարեցնում է իր գործունեությունն ԱդրբեջանումՌադայում հայտարարել են՝ 2025 թվականին Ուկրաինայի ԶՈւ միջոցներն անբավարար ենԷմին ջան, թեթև տար... իսկ գուցե ճի՞շտ էի ես, որ չեմ կզել. Մհեր Մկրտչյան«Հաղորդում եմ ներկայացնում հանցագործության մասին. հարյուրավոր բիզնեսմեններ դրսից կգան, ցուցմունք կտան». Սերգեյ ԲագրատյանՀայկ Կոնջորյանի կնոջ կարիերայի թռիչքաձև աճն արդյո՞ք աղերս ունի կոռուպցիոն որևէ գործարքի հետ․ հարց՝ ՀԿԿ նախագահինԱՄՆ-ն և Չինաստանը «զինադադար» են կնքել․ BloombergԵվրոպայում հայտնել են՝ ինչն է խանգարում Բրյուսելին Ռուսաստանի դեմ կոշտ պատժամիջոցներ ընդունելԼա՛վ եղեք. դադարեցվել է Էմին Թորոսյանի գործունեությունը Պատանի հանդիսատեսի թատրոնի տնօրենի պաշտոնումՀայտնի են դպրոցականների ավարտական քննությունների օրերըՍեբաստիայի փողոցում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխությունԿյանքից հեռացել է դերասանուհի Նինա ԳրեբեշկովանՈրոշ երեխաներ հնարավոր է առաջին դասարան ընդունվեն յոթ տարեկանումՌուսաստանը կարող է անցնել 4-օրյա աշխատանքային շաբաթվաԱլիևը Բաքվում հանդիպել է Թուրքիայի պաշտպանության նախարարի հետՍահմանագծի երկայնքով երբեմն արձանագրվում են անկանոն, ոչ թիրախային կրակոցներ․ ՀՀ ՊՆՋերմաստիճանը 8-10 աստիճանով կնվազի․ եղանակը՝ առաջիկա օրերինՏարադրամի փոխարժեքները մայիսի 13-ինՋրվեժում հյուրանոցային համալիրի բակում հայտնաբերվել է տղամարդու դիԱստղագուշակ՝ մայիսի 13-ի համարՈՒՂԻՂ. Ազգային ժողովի նիստՋուր չի լինիԵրկար ժամանակ լույս չի լինիԹրամփը և Պուտինը մեզ վրա խաղարկեցին եւս մեկ «Կուրսկի գամբիտ». Ուկրաինական աղբյուր«Հրապարակ». ՔՊ–ականը և մարզպետի միջև լարվածությունը խորացել է. իրար չեն ուզում տեսնել«Ժողովուրդ». Դատավոր Արտուշ Գաբրիելյանի դեմ հարուցված քրեական գործով նախաքննության ավարտ կհայտարարվի«Փաստ». Եվ նորից՝ լուրջ «դիլեմայի» առջև«Հրապարակ». Կնոջ թիկունքում քարոզարշավն ու ուղեկցող շրջիկ տգետները«Ժողովուրդ». Իշխանականները իրավապահ համակարգի հետ չհասկացվածություն ունեն«Փաստ». Փաշինյանի նպատակը հայ ընտրողին պարզապես հույս վաճառելն է. հետաքրքրո՞ւմ է, արդյոք, Հայաստանը ԵվրամիությանըԿատարը Թրամփին նվիրել է 400 միլիոն դոլար արժողությամբ շքեղ Boeing 747-8 ինքնաթիռ (Ֆոտո)Ռուսական 3 տոննայանոց ФАБ-3000 ավիառումբը ոչնչացրել է ուկրաինական ամբողջ ստորաբաժանումըՍտամբուլում կլինի՞ Պուտին-Թրամփ-Զելենսկի հանդիպումըՏղա ջան, քեզ չափավորիր եւ սթափվիր. Զարուհի ՓոստանջյանԼավրովն ու Ֆիդանը քննարկել են Պուտինի՝ Մոսկվայի և Կիեւի միջև բանակցություններ սկսելու առաջարկըՈվքեր թերագնահատում են Հայրենականի մեծ հաղթանակը, հայ ժողովրդի թշնամիներն են. Հայկ ԲաբուխանյանՔաղաքական և պատմական Հայաստանը չեն հակասում, այլ ընդհակառակը՝ հաստատում, փոխլրացնում են իրար. ՈսկանյանԹեկնածու չունենալը բնավ չի նշանակում քաղաքական անգործություն կամ անտարբերություն. Մամիջանյան«Վերոնան»` Նաիր Ծառայություններով հետաքրքրված լինելու մասինԶելենսկին հայտարարել է, որ պատրաստ է Պուտինի հետ բանակցելուԱրևմուտքը 30-օրյա զինադադար է ցանկանում՝ Ուկրաինային «շունչ քաշելու» հնարավորություն տալու համար. Զախարովա Ինձագին` մրցաշրջանի վերջնամասի մասին Ե՞րբ շարք կվերադառնա Հենրիխ Մխիթարյանը Պաշտոնական․ Անչելոտին՝ Բրազիլիայի հավաքականի գլխավոր մարզիչՄելքոնյան Գագոն «մանկապարտեզ է կառուցում».Armenian info
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top