Ո՞րն էր ԿԳՄՍ նախարարության եւ Կոմպոզիտորների միության դատական թնջուկի պատճառը
ՄշակութայինAravot.am-ը ԿԳՄՍ նախարարությունից մեկնաբանություն խնդրեց ԿԳՄՍ նախարարության եւ Կոմպոզիտորների միության հետ կապված դատական թնջուկի եւ պետությանը հասցված խոշոր չափի վնասի վերաբերյալ:
Նախարարության հասարակայնության հետ կապերի եւ տեղեկատվության վարչությունից Aravot.am-ին հետեւյալը փոխանցեցին. «ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը՝ որպես մեկ միասնական պետական կառավարման համակարգի մարմին, ձևավորվել է «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի (ՀՕ-31-Ն) 14-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ միաձուլման ձևով վերակազմակերպման արդյունքում: Նույն հոդվածի 9-րդ մասի համաձայն՝ միաձուլվող և միացվող պետական կառավարման համակարգի մարմինները` ՀՀ մշակույթի, Սպորտի և երիտասարդության հարցերի, Կրթության և գիտության նախարարությունները, դադարեցրել են իրենց գործունեությունը, իսկ իրավունքներն ու պարտավորությունները փոխանցվել են նոր ստեղծված պետական կառավարման համակարգի մարմնին: Մասնավորապես, որպես իրավահաջորդ ՀՀ ԿԳՄՍ նախարարությանն են փոխանցվել միաձուլված և միացված նախարարությունների կողմից նախկինում կնքված գնումների և դրամաշնորհների վերաբերյալ պայմանագրերն ու դրանց առնչվող համապատասխան փաթեթները, որոնց ուսումնասիրությանը և պայմանագրային պարտավորությունների (սահմանված ժամկետներում վճարումների, հաշվետվությունների ներկայացման և/կամ դրանց ուշացման) կատարմանն ուղղված գործողություններին իրավական գնահատական տալու նկատառումներից ելնելով օբյեկտիվորեն անհրաժեշտ էր որոշակի ժամանակահատված:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://www.aravot.am/2023/04/21/1336550/
© 1998 - 2023 Առավոտ – Լուրեր Հայաստանից