3 attachments Սև ուրբաթ․ 50% զեղչ՝ Յունիբանկի քարտերի տրամադրման համար Իշխանության ներսում եվս մտահոգների պակաս չկա Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 26-ին Ռուսաստանը և Վրաստանը կարող են ուղիղ բանակցություններ սկսել Մոսկվայում և Թբիլիսիում. Կոբախիձե Երբ պարեկը կուչ է գալիս բլոգերի առաջ, բա էլ ինչպե՞ս են գող ու «բառիգ» բռնելու Իրանական կողմում կա բացասական տրամադրվածություն`թրիփփ նախագիծի վերաբերյալ․ Միսակյան Դեմ եմ քաղաքական մոնոպոլյային. Երվանդ Թարվերդյան Դեկտեմբերին Երեւանում խցանումների կոլապս կլինի. Գեւորգ Ստեփանյան Այս իշխանությունը 8 տարում 20 վագոն չկարողացավ ավելացնել, ուր մնաց՝ մետրո կառուցի․ Մնացականյան Հանգիստ նստեք տեղներդ․․․

Զարմանալի չէ, որ թշնամու հետ նովրուզ տոնող Մարիա Կարապետյանն այսքան հակակրանք ունի մեր ազգային արժեքների հանդեպ. Տեր Զարեհ

Թեմա
ՔՊ-ական պատգամավոր Մարիա Կարապետյանն այսօր ԱԺ ամբիոնից հայտարարել է, թե մատաղի ավանդույթը պետք է փոխակերպվի եւ իրեն իրավունք է վերապահել հեգնախառը դիտարկումներ անել Ամենայն Հայոց կաթողիկոսի Սուրբ Ծննդյան պատգամի վերաբերյալ: Անդրադառնալով վերոնշյալին՝ Արժանապատիվ ՏԵՐ ԶԱՐԵՀ քահանա ԱՇՈՒՐՅԱՆՆ ընդգծել է՝ կրկին հիասթափություն եւ ափսոսանք:
 
«Վստահ եմ, որ տարիներ առաջ այս քաղաքական ուժին սատարող հայ մարդը չէր կարող պատկերացնել, որ մի օր իր անունից այս իշխանության ներկայացուցիչը, որը ժամանակին շտապում էր ադրբեջանցիներին շնորհավորել իրենց նովրուզի առիթով, կհամարձակվեր այս կերպ արտահայտվել իր համար նվիրական սրբությունների մասին, այն էլ ԱԺ բարձրագույն ամբիոնից: Զարմանալի չէ, որ թշնամու հետ նովրուզ տոնող Մարիա Կարապետյանն այսքան հակակրանք ունի մեր ազգային արժեքների հանդեպ: Գուցե արժքը իր ընկալումներով նովրո՞ւզն է, աղոթքը՝ նամա՞զը եւ իր եկեղեցին՝ մզկի՞թը, իսկ հոգեւորականը՝ մոլլա՞ն», - գրել է Տեր Զարեհը եւ, որպես հետգրություն՝ հավելել. «Ժամանակն է, որ դարձի գաք, այլընտրանքը կործանարար է՝ ոչ միայն ձեր, այլեւ ձեզ վստահած հասարակության համար: Եվ բավական է ձեր ընտրողների անունից հանդես գաք ձեր իսկ ընտրողների համար նվիրական համարվող արժեքների դեմ»:
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ