Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 23-ին Հրապարակվել է նոր Սահմանադրության տեքստը Նոր սահմանադրության նախագիծ պատրաստելու իրավունք ստացել ենք ձեզնից՝ ընտրությունների արդյունքով. Տեսանյութ Նոյեմբերի 23. Օրվա խոսք Ռուաստանցի բազմամարտիկ Ամիր Ալիևը բռնաբարության մեղադրանքով ձերբակալվել է Փարիզում Իրանի համար վաղուց ժամանակն է կողմնորոշվել ներքին արեւմտամետ ուժերի հարցով. Իրանական փորձագետ Քուշներ. ԱՄՆ-ն, Ռուսաստանը, Ուկրաինան և Եվրոպան առաջիկա շաբաթներին կքննարկեն անվտանգության ապագա ճարտարապետությունը Զելենսկի. Ռուսաստանը փոխել է Ուկրաինայի էներգետիկ ոլորտի վրա հարձակումների իր մարտավարությունը Կրեմլի արտաքին քաղաքականության նախագծերը պահանջում են խորը վերանայում. Ռուսական փորձագետ Ռուսական շուկան կորցրած գյուղատնտեսական արտադրանքը փաստացիորեն չի գտել այլընտրանքային սպառման ուղիներ. Տնտեսագետ

Լևոն Ավետիսյանը` Պրոֆեսիոնալ Բռնցքամարտի խորհրդի նախագահ

Սպորտ

Սույն թվականի ապրիլի 12-ին տեղի ունեցան Հայաստանի Պրոֆեսիոնալ Բռնցքամարտի խորհրդի նախագահի ընտրությունները, որի ժամանակ նախագահի պաշտոնում միաձայն ընտրվեց՝ նախկին բռնցքամարտիկ, ՀՀ սպորտի վարպետ, գնդապետ, խորհրդի փոխնախագահ՝ Լևոն Ավետիսյանը:

 

Խորհրդի գլխավոր քարտուղարի պաշտոնում միաձայն ընտրվեց՝ Խաչատուր Խաչատրյանը:

Իրենց հերթին խորհրդի անդամները ընտրեցին նախկին նախագահ, լեգենդար բռնցքամարտիկ, աշխարհի չեմպիոն, աշխարհի գավաթակիր, Եվրոպայի չեմպիոն, «Բարի կամքի խաղերի» հաղթող, ԽՍՀՄ քառակի չեմպիոն՝ Նշան Մունչյանին խորհրդի պատվավոր նախագահ:

Խորհրդի անդամները շնորհավորեցին խորհրդի նախագահին, գլխավոր քարտուղարին, պատվավոր նախագահին և մաղթեցին՝ նորանոր ձեռքբերումներ Հայաստանի Պրոֆեսիոնալ Բռնցքամարտի զարգացման գործում:

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ