Ես տեղափոխվում եմ Հայաստան. Դենիս Ջորկաեֆը առաջադրվել է որպես ՀՖՖ նախագահի թեկնածու Լեվոն Զուրաբյան VS Նիկոլ Փաշինյան Ակրոպոլիս թանգարանում բացվել է «Հին Հայաստան» միջազգային ցուցահանդեսը Ջրամատակարարման ընդհատումներ են տեղի ունեցել Կիևի հինգ շրջաններում Բրիտանիան ցանկանում է վերադառնալ ԵՄ. Brexit-ը չափազանց թանկ էր. The Times Մելանյա Թրամփը հնարավոր է համարում Ուկրաինայում հրադադարը մինչև Սուրբ Ծնունդ Քո մասին այնպիսի ճշմարտություն կասեմ, ստիպված կլինես փախչել նաեւ ՌԴ-ից․ Դանիելյանը՝ Պիպոյին Մեզ այսօր շատ են պակասում Մոնթեի պես հայերը․ Հռիփսիմե Նահապետյան Հայաստանի նկարիչների միությունը նոր նախագահ ունի Իրական դեպքեր, բարդություններ եւ նոր բացահայտումներ․ «Մոնթե» ֆիլմը շուտով մեծ էկրաններին

Արթուր Թովմասյան. Կառավարության որոշումը, կամ կառավարիչի հերթական սուտը, կամ...

Զարկերակ
Ազգային ժողովում 3–րդ օրն է՝ քննարկվում է Կառավարության ծրագրի կատարողականը. կառավարիչը հայտնեց, որ 2023 թ. հուլիսի 1-ից պատրաստվում են թոշակները բարձրացնել․ իմ կարծիքով կառավարիչը ինչպես միշտ անհետևողականորեն խոստանում է, ոնց կասեր ղարսեցի պապս՝ «լեզվի տակ ոսկոր չկա»:
Կառավարության կողմից դեռևս 2022 թվականի մայիսին հաստատվել, այնուհետև մինչև 2023 թվականի հունիսը երկարացվել է Անկանխիկ եղանակով վճարումներից կենսաթոշակառուներին հետվճար տրամադրելու պետություն-մասնավոր սոցիալական փոխգործակցության միջոցառումը: Կարճ ասած. կենսաթոշակի և նպաստի 10 տոկոսի հետվճարի ծրագրի շրջանակում կատարված Անկանխիկ գործարքների դիմաց հետվճարը կփոխանցվի շահառուների քարտերին: Նշված որոշման, ինչպես նաև Կառավարության նիստում և ԱԺ-ում կառավարիչի ցուցադրական ելույթների համաձայն ծրագիրը գործում է նաև կոմունալ ծառայությունների դիմաց կատարված վճարումների դեպքում: Սակայն վճարում ընդունող սարքերը (բանկոմատ VTB), ինչպես նաև Հայփոստը վճարային քարտերով կոմունալ ծառայությունների դիմաց վճարումներ չեն ընդունում: Ստացվում է, որ կամ կառավարիչն է իր հերթական ստով փափուկ բարձ դնում, կամ Կառավարության որոշումն ու կառավարիչի ասածն իրենց համար հեչ՝ օդ...
Պատկառելի տարիքի հարգելի տատիկներ ու պապիկներ, հարգելի թոշակառուներ ու նպաստառուներ, ի՞նչու եք լռում, դա ձեր հասանելիք գումարն է, պահանջեք թող վճարեն օրենքով ձեզ հասանելի գումարները, մի լռեք...

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ