3 attachments Սև ուրբաթ․ 50% զեղչ՝ Յունիբանկի քարտերի տրամադրման համար Իշխանության ներսում եվս մտահոգների պակաս չկա Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 26-ին Ռուսաստանը և Վրաստանը կարող են ուղիղ բանակցություններ սկսել Մոսկվայում և Թբիլիսիում. Կոբախիձե Երբ պարեկը կուչ է գալիս բլոգերի առաջ, բա էլ ինչպե՞ս են գող ու «բառիգ» բռնելու Իրանական կողմում կա բացասական տրամադրվածություն`թրիփփ նախագիծի վերաբերյալ․ Միսակյան Դեմ եմ քաղաքական մոնոպոլյային. Երվանդ Թարվերդյան Դեկտեմբերին Երեւանում խցանումների կոլապս կլինի. Գեւորգ Ստեփանյան Այս իշխանությունը 8 տարում 20 վագոն չկարողացավ ավելացնել, ուր մնաց՝ մետրո կառուցի․ Մնացականյան Հանգիստ նստեք տեղներդ․․․

Փաշինյանի կեղծիքները օճառի պղպջակների նման շատ արագ պայթում են. Նահապետյան

Թեմա

Ռազմական փորձագետ ՀԱՅԿ ՆԱՀԱՊԵՏՅԱՆԻ գնահատմամբ` Նիկոլ Փաշինյանը մեծագույն կեղծիքներով է զբաղված, որոնք օճառի պղպջակների նման շատ արագ պայթում են:

— ՀԱՊԿ գագաթնաժողովի ժամանակ Փաշինյանն ասում էր` չի ստորագրի Հայաստանին ՀԱՊԿ-ի կողմից տրամադրվող օգնության փաստաթղթի տակ, քանի որ համաձայն չէ ՀԱՊԿ-ի գնահատականին` 2021-22 թթ.-երին ՀՀ-ի նկատմամբ իրականացված ադրբեջանական գործողությունների վերաբերյալ: Իսկ մի քանի օր հետո` ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ս. Զասը հայտարարեց, որ փաստաթուղթը երկու մասի է բաժանված եղել` քաղաքական գնահատականն առանձին էր, ռազմատեխնիկական եւ ՀԱՊԿ դիտորդների վերաբերյալ կետերը` առանձին: Հաջորդ կեղծիքն այն էր, թե չի ստորագրում այդ փաստաթուղթը, որովհետեւ ՀԱՊԿ-ի չի ճանաչում Հայաստանի արտաքին սահմանները` որպես իր պատասխանատվության գոտի: Բայց մինչեւ այս` Փաշինյանը մի քանի անգամ` սկսած Սեւ լիճ կոչվող տարածքում տեղի ունեցող դեպքերից, դիմել է ՀԱՊԿ-ին: Հիմա հարց է ծագում` այդ դիմելու ժամանակ ընդունո՞ւմ էր, որ ՀԱՊԿ-ն իր պատասխանատվության տարածք է ճանաչել:

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ