Սեւ լիճն ու Շուռնուխն էին սկիզբը այն ամենի, ինչ հիմա կատարվում է Տեղ գյուղում. Շաքարյանց
Ներքաղաքական![Սեւ լիճն ու Շուռնուխն էին սկիզբը այն ամենի, ինչ հիմա կատարվում է Տեղ գյուղում. Շաքարյանց](/timthumb.php?src=disc/20-04-23/450b32e92f9eb12b08d831c00584fed2.jpg&w=780)
Քաղաքագետ ՍԵՐԳԵՅ ՇԱՔԱՐՅԱՆՑԻ կարծիքով` այն, ինչ տեղի է ունենում այս օրերին Գորիսի շրջանում, ոչ մի զարմանք եւ վրդովմունք չպետք է առաջացնի:
— Գործընթացները բերում էին դրան, որը սկսվել էր ոչ թե 2023 թվականին Տեղ գյուղի միջադեպից, այլ այն ժամանակ, երբ Նիկոլ Փաշինյանն ասում էր` ի՞նչ եք ուզում, Սեւ լճի համար պատերա՞զմ սկսեմ: Ինչո՞ւ ոչ ոք չահազանգեց, չփորձեց Գորիսի բնակչությանը ոտքի կանգնեցնել այն ժամանակ, երբ Շուռնուխ գյուղն աստիճանաբար հանձնում էին թուրքերին` սկզբից գյուղի կեսն էին տվել, իսկ հիմա պրակտիկորեն` ամբողջ գյուղը: Ո՞վ կցանկանա թուրքերի նշանառության տակ երեխա մեծացնել, գյուղատնտեսական աշխատանքներ անել: Սեւ լիճն ու Շուռնուխն էին սկիզբը այն ամենի, ինչ հիմա կատարվում է Տեղ գյուղում:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ