Կոնյակի ու սպիրտի հարցը շարունակում է չկարգավորված մնալ, կարծում եմ՝ մեր տնտեսվարողներն այստեղ ճիշտ են. Պապոյան Զելենսկուն զգուշացրել են, որ իրեն կարող են ամիսների ընթացքում «գահընկեց անել» Սպասվում են անձրևներ․ եղանակը՝ Հայաստանում «ԵԶՐԱՓԱԿՉՈՒՄ, ԱՓՍՈՍ, ՊԱՐՏՎԵՑԻ ԹՈՒՐՔ ՄՐՑԱԿՑԻՍ». ՀՈՒՆԱՀՌՈՄԵԱԿԱՆ ՈՃԻ ԸՄԲԻՇ, ՏՈԿԻՈՅԻ ՕԽ ՄԱՍՆԱԿԻՑ, ԱՇԽԱՐՀԻ ԲՐՈՆԶԵ ՄԵԴԱԼԱԿԻՐ, ԵՎՐՈՊԱՅԻ ՓՈԽՉԵՄՊԻՈՆ ԿԱՐԵՆ ԱՍԼԱՆՅԱՆ Հռոմի Պապ Լևոն XIV-ը կայցելի Ուկրաինա ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը հայտարարություն է տարածել ՅՈՒՆԻՍԵՖ-ը դադարեցնում է իր գործունեությունն Ադրբեջանում Ռադայում հայտարարել են՝ 2025 թվականին Ուկրաինայի ԶՈւ միջոցներն անբավարար են Էմին ջան, թեթև տար... իսկ գուցե ճի՞շտ էի ես, որ չեմ կզել. Մհեր Մկրտչյան «Հաղորդում եմ ներկայացնում հանցագործության մասին. հարյուրավոր բիզնեսմեններ դրսից կգան, ցուցմունք կտան». Սերգեյ Բագրատյան

Ադրբեջանը չի երաշխավորելու 29.800 քառ. կմ-ի անվտանգությունը, եթե անգամ Արցախը «բանտիկով» հանձնես. Մաթեւոսյան

Ներքաղաքական

Հայաստանյան ներքաղաքական վերջին իրադարձությունների եւ արտաքին մարտահրավերների մասին «Իրավունքը» զրուցել է քաղաքագետ ԲԵՆԻԱՄԻՆ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԻ հետ:

«ԵՐԲ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԵՍՊԱՆԱՏԱՆ ԴԻՄԱՑ ՎԱՌԵՑԻՆ ՌԴ ԴՐՈՇԸ, ՈՉ ՈՔ ՆԵՐՈՂՈՒԹՅՈՒՆ ՉԽՆԴՐԵՑ»

— Ծանրամարտի Եվրոպայի աշխարհի առաջնության բացման ժամանակ հայ դիզայների կողմից Ադրբեջանի դրոշն այրելը ճի՞շտ քայլ եք համարում, եւ այն ի՞նչ հետեւանք կարող է թողնել դիվանագիտական դաշտում:

— Եթե հիշում եք, Հայաստանի պատմության ընթացքում այլ դեպքեր եղել են, երբ  այլ պետության դրոշներ են այրվել, մասնավորապես` տարիներ առաջ Ռուսաստանի դեսպանատան դիմաց վառվել էր ՌԴ դրոշը, եւ այդ միջոցառմանը մասնակցել էին նաեւ ներկայիս իշխանության ներկայացուցիչները: Այն ժամանակ, ոչ ոք  ներողություն չխնդրեց դրա համար, ոչ էլ նրանք հայտարարություններ էին անում, որ դա կարող է ինչ-որ կերպ խաթարել երկրի իմիջը, վտանգել անվտանգությունը, բայց ներկայիս պայմաններում մենք տեսնում ենք, որ Ադրբեջանից ներողություն են խնդրում այդ ակցիայի համար, որքանո՞վ է իրենց պահվածքը համապատասխանում իրավիճակին:

— Թշնամին Սյունիքում է , օրեր առաջ ունեցանք նոր զոհեր… Ըստ Ձեզ` իշխանությունների արձագանքը համաչա՞փ է իրավիճակին:

Եթե անկեղծ լինենք, ապա պետք է ընդունենք, որ ցանկացած երկրում էլ սահմանահատումներ լինում են, այլ խնդիր է, թե քո անվտանգային եւ քաղաքական համակարգը ինչպես է դրան արձագանքում: Անվտանգայինի հետ կապված, կարծում եմ, շատ քննարկելու բան էլ չկա: Մենք տեսնում ենք, որ ադրբեջանական զինվորականները կարողանում են հատել Հայաստանի սահմանը, տասնյակ կիլոմետրերով առաջ շարժվել, ըստ քաղաքացիների, նաեւ այդ զինվորները, փաստորեն, սպանություն են իրականացնում Հայաստանի տարածքում: Այսինքն՝ անվտանգային համակարգի հետ կապված օբյեկտիվ խնդիրներ ունենք: Ինչ վերաբերում է քաղաքական համակարգին, ապա տեսեք, սա նույնպես միջազգային հանրությունից կամ Ադրբեջանից ներողություն խնդրելու տրամաբանության շրջանակներում է , որովհետեւ իրենք (իշխանությունը) ասում են, որ ոչ մի վտանգ չկա, ընդամենը մեկ կամ երկու ադրբեջանցիներ են, լուրջ վտանգ չեն ներկայացնում: Մինչդեռ իրենց արձագանքը չի համապատասխանում ստեղծված իրավիճակին: Մարդիկ առանց այդ էլ  նյարդայնացած են, իրենք նաեւ հայտարարությունների մակարդակով պետք է ասեին, որ խնդրի լուծման ուղղությամբ են աշխատում, բայց տեսնում ենք, որ այլ տրամաբանությամբ են շարժվում` առկա վտանգները, այսպես ասած, լղոզելու եւ գոնե տեղեկատվական դաշտում կոծկելու տրամաբանությամբ:

«ՊԵՏԱԿԱՆ ՈՒ ԱՆՁՆԱԿԱՆ ՇԱՀԸ ՄՏԵԼ ԵՆ ՀԱԿԱՍՈՒԹՅԱՆ ՄԵՋ»

— Ի վերջո, այսօր ունենք տարածքային վեճի՞, սահմանագծման եւ սահմանազատմա՞ն խնդիր, թե՞ ինքնորոշման իրավունքի…

— Արցախի խնդրի հետ կապված մեր մոտեցումը արդարացիորեն եղել է հետեւյալը. դա ընդհանրապես տարածքային խնդիր չէ, այլ ինքնորոշման իրավունքի իրացման խնդիր է, որն ի հայտ է եկել այն հանգամանքից, որ պարզապես վտանգ է եղել, մարդիկ ֆիզիկական բնաջնջման եզրին են եղել: Եվ որպեսզի ֆիզիկապես չբնաջնջվեն, ինքնապաշտպանական գործողությունների են դիմել, եւ սա շատ ֆունդամենտալ կարեւոր նշանակություն է ունեցել: Հիմա էլ ԱԺ-ում կոնկրետ դրա մասին ելույթ են ունենում, ասում են` դե եթե մենք ընդունում ենք, որ ինքնորոշման իրավունքի խնդիր կա, ուրեմն` ընդունում ենք, որ ինչ-որ տեղից պետք է ինքնորոշման իրավունքն իրացվի: Բանակցությունները երեւույթ են, որտեղ երկու կողմերն էլ, երբ նստում են սեղանի շուրջ, ամեն մեկը, անկախ ամեն ինչից, պետք է ինչ-որ զիջման պատրաստ լինի: Եթե մենք դիտարկենք Մադրիդյան սկզբունքների կամ 2018թ.-ին ձեւավորված բանակցային փաթեթի ժառանգության տրամաբանությամբ, Ադրբեջանը ինչպես մինչեւ 2018 կամ 2020 թվականը, այդպես էլ դրանից առաջ, չէր ընդունում Լեռնային Ղարաբաղը, որպես առանձին վարչատարածքային քաղաքական միավոր: Իրենք ասում էին, որ դա ընդհանրապես գոյություն չունի: Դե եթե գոյություն չունի, ուրեմն` այդ խնդիրն էլ գոյություն չուներ, եւ իրենք պահանջում էին, որ, Արցախը, այսպես ասած, «վերադառնա» Ադրբեջանի կազմ: Բայց իրենք նստում էին բանակցությունների սեղանի շուրջ, ընդունում էին, որ կա Լեռնային Ղարաբաղի հանրապետություն, եւ կա խնդիր, որը պետք է լուծել: Եվ եթե իրենք անգամ կարծում էին, որ Արցախը ադրբեջանական տարածք է, փաստորեն, ասում էին, որ ունի հնարավորություն ինքնորոշովելու: Բացի դրանից, իրենց վրա պարտավորություն էին վերցնում այդ ինքնորոշման իրավունքի արդյունքները հարգել, ինչպես նաեւ ընդունում էին, որ պետք է  միջազգային երաշխիքներ ձեւավորվեն, ինչը նշանակում էր, որ այդ ինքնորոշման իրավունքի անվտանգությանը սպառնացող խնդիրների պարագայում արձագանք պետք է լինի միջազգային հանրությունից: Այսինքն՝  տեսնում ենք, որ ինքնորոշման իրավունքի իրացումը նաեւ մեզ հնարավորություն էր տալիս տարածքային առումով ապահովել Արցախի հայության համար ընդունելի, այսպես ասած, մի արիալ, որտեղ իրենք կարող էին իրենց կյանքի իրավունքը իրացնել, տնտեսական ու քաղաքական գործունեություն իրականացնել: Մենք հստակ գնում էինք, ոչ միայն պետականության ձեւավորման, այլ միջազգայնորեն ընդունված պետականության ձեւավորման ճանապարհով: Ինչ վերաբերում է ներկայիս փուլին, հայկական կողմը պատերազմից հետո որդեգրել էր այն մոտեցումը, որ ինքը հրաժարվում է ինքնորոշման իրավունքի իրացումից` դրա փոխարեն ստանալով երաշխիքներ  29 հազար 800 քառ.կմ-ի համար, բայց երեկ էլ Աժ-ում բաց տեքստով (ի դեպ, դա արդեն Փաշինյանի երրորդ ելույթն էր), խոսում է նրա մասին, որ Ադրբեջանը առաջնորդվում է հետեւյալ սկզբունքով` ինչո՞ւ վերցնել մասամբ, եթե կարելի է վերցնել ամբողջը: Ադրբեջանի չի երաշխավորում  29 հազար 800 քառ.կմ-ի անվտանգության ամբողջականությունը, եթե անգամ, կներեք արտահայտության համար, բայց Արցախը «բանտիկով» հանձնես Ադրբեջանին: Իրենց խնդիրը շատ ավելի մեծ է, իրենք խնդիր ունեն հայկական պետականության հետ: Այլ խնդիր է, որ մենք պետք է կարողանայինք համապատասխան լուծումների ու հակակշիռների մեխանիզմներ ձեւավորեինք, որպեսզի Ադրբեջանի ախորժակը զսպեինք:

— Փաստացի ՀՀ տարածքի առումով եւս անվտանգային ոչ մի երաշխիք չունե՞նք, թեկուզ  որեւէ փաստաթղթային պարտավորության տեսքով:

— Անգամ փաստաթղթային ոչ մի երաշխիք չունենք եւ հետո չկա աշխարհում ոչ մի փաստաթուղթ, որը կերաշխավորեր այս կամ այն սահմանի անվտանգությունն ու անձեռնմխելիությունը: Եթե անգամ հայ-թուրքական սահմանին, տեքստային գրաֆիկ լիներ, որտեղ կնշվեր, որ սահմանի անվտանգությունը ապահովում է Ռուսաստանի Դաշնությունը, բայց այնտեղ չլինեին ռուսական սահմանապահներ, այդ սահմանն էլ անվտանգ չէր լինի, այսինքն՝ թղթի վրա գրվածը ոչ մի երաշխիք չի տալիս: Դու պետք է կարողանաս համապատասխան գործիքներով ապահովել քո անվտանգությունը: Բայց իշխանությունները շատ մանիպուլյատիվ գործողություններ են իրականցնում եւ ասում են` դե եթե դուք դեմ եք խաղաղության պայմանագրին, պատերազմ եք ուզում եւ այլն, եւ այլն: Ո՛չ, ոչ մեկս էլ պատերազմ չենք ուզում, բոլորս էլ տրամաբանող մարդիկ ենք, հասկանում ենք, որ Թուրքիայի ու Ադրբեջանի հետ ինչ որ պահի դու պետք է կարողանաս կառավարելի հարաբերություններ ունենաս: Սակայն մի կարեւոր հանգամանք կա` Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ հնարավոր է հարաբերություններ հաստատել միայն այն պարագայում, երբ Բաքուն եւ Անկարան վստահ լինեն, որ իրենք Հայաստանին ֆիզիկապես չեն կարող ոչնչացնել: Այս ռազմաքաղաքական բալանսը տարիներ ի վեր ապահովում էր Ռուսաստանի հետ մեր փոխհարաբերությունները: Մենք այդ ռազմավարական դաշինքը պետք է արդիականացնեինք, նաեւ համապատասխան մակարդակի բարձացնեինք Իրանի հետ փոխհարաբերությունները: Բայց այդ ճանապարհով չգնացինք, որովհետեւ պետական ու անձնական շահը մտել են հակասության մեջ:

Ս. ԱՍԱՏՐՅԱՆ






Կոնյակի ու սպիրտի հարցը շարունակում է չկարգավորված մնալ, կարծում եմ՝ մեր տնտեսվարողներն այստեղ ճիշտ են. ՊապոյանԶելենսկուն զգուշացրել են, որ իրեն կարող են ամիսների ընթացքում «գահընկեց անել»Սպասվում են անձրևներ․ եղանակը՝ Հայաստանում«ԵԶՐԱՓԱԿՉՈՒՄ, ԱՓՍՈՍ, ՊԱՐՏՎԵՑԻ ԹՈՒՐՔ ՄՐՑԱԿՑԻՍ». ՀՈՒՆԱՀՌՈՄԵԱԿԱՆ ՈՃԻ ԸՄԲԻՇ, ՏՈԿԻՈՅԻ ՕԽ ՄԱՍՆԱԿԻՑ, ԱՇԽԱՐՀԻ ԲՐՈՆԶԵ ՄԵԴԱԼԱԿԻՐ, ԵՎՐՈՊԱՅԻ ՓՈԽՉԵՄՊԻՈՆ ԿԱՐԵՆ ԱՍԼԱՆՅԱՆՀռոմի Պապ Լևոն XIV-ը կայցելի ՈւկրաինաՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը հայտարարություն է տարածելՅՈՒՆԻՍԵՖ-ը դադարեցնում է իր գործունեությունն ԱդրբեջանումՌադայում հայտարարել են՝ 2025 թվականին Ուկրաինայի ԶՈւ միջոցներն անբավարար ենԷմին ջան, թեթև տար... իսկ գուցե ճի՞շտ էի ես, որ չեմ կզել. Մհեր Մկրտչյան«Հաղորդում եմ ներկայացնում հանցագործության մասին. հարյուրավոր բիզնեսմեններ դրսից կգան, ցուցմունք կտան». Սերգեյ ԲագրատյանՀայկ Կոնջորյանի կնոջ կարիերայի թռիչքաձև աճն արդյո՞ք աղերս ունի կոռուպցիոն որևէ գործարքի հետ․ հարց՝ ՀԿԿ նախագահինԱՄՆ-ն և Չինաստանը «զինադադար» են կնքել․ BloombergԵվրոպայում հայտնել են՝ ինչն է խանգարում Բրյուսելին Ռուսաստանի դեմ կոշտ պատժամիջոցներ ընդունելԼա՛վ եղեք. դադարեցվել է Էմին Թորոսյանի գործունեությունը Պատանի հանդիսատեսի թատրոնի տնօրենի պաշտոնումՀայտնի են դպրոցականների ավարտական քննությունների օրերըՍեբաստիայի փողոցում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխությունԿյանքից հեռացել է դերասանուհի Նինա ԳրեբեշկովանՈրոշ երեխաներ հնարավոր է առաջին դասարան ընդունվեն յոթ տարեկանումՌուսաստանը կարող է անցնել 4-օրյա աշխատանքային շաբաթվաԱլիևը Բաքվում հանդիպել է Թուրքիայի պաշտպանության նախարարի հետՍահմանագծի երկայնքով երբեմն արձանագրվում են անկանոն, ոչ թիրախային կրակոցներ․ ՀՀ ՊՆՋերմաստիճանը 8-10 աստիճանով կնվազի․ եղանակը՝ առաջիկա օրերինՏարադրամի փոխարժեքները մայիսի 13-ինՋրվեժում հյուրանոցային համալիրի բակում հայտնաբերվել է տղամարդու դիԱստղագուշակ՝ մայիսի 13-ի համարՈՒՂԻՂ. Ազգային ժողովի նիստՋուր չի լինիԵրկար ժամանակ լույս չի լինիԹրամփը և Պուտինը մեզ վրա խաղարկեցին եւս մեկ «Կուրսկի գամբիտ». Ուկրաինական աղբյուր«Հրապարակ». ՔՊ–ականը և մարզպետի միջև լարվածությունը խորացել է. իրար չեն ուզում տեսնել«Ժողովուրդ». Դատավոր Արտուշ Գաբրիելյանի դեմ հարուցված քրեական գործով նախաքննության ավարտ կհայտարարվի«Փաստ». Եվ նորից՝ լուրջ «դիլեմայի» առջև«Հրապարակ». Կնոջ թիկունքում քարոզարշավն ու ուղեկցող շրջիկ տգետները«Ժողովուրդ». Իշխանականները իրավապահ համակարգի հետ չհասկացվածություն ունեն«Փաստ». Փաշինյանի նպատակը հայ ընտրողին պարզապես հույս վաճառելն է. հետաքրքրո՞ւմ է, արդյոք, Հայաստանը ԵվրամիությանըԿատարը Թրամփին նվիրել է 400 միլիոն դոլար արժողությամբ շքեղ Boeing 747-8 ինքնաթիռ (Ֆոտո)Ռուսական 3 տոննայանոց ФАБ-3000 ավիառումբը ոչնչացրել է ուկրաինական ամբողջ ստորաբաժանումըՍտամբուլում կլինի՞ Պուտին-Թրամփ-Զելենսկի հանդիպումըՏղա ջան, քեզ չափավորիր եւ սթափվիր. Զարուհի ՓոստանջյանԼավրովն ու Ֆիդանը քննարկել են Պուտինի՝ Մոսկվայի և Կիեւի միջև բանակցություններ սկսելու առաջարկըՈվքեր թերագնահատում են Հայրենականի մեծ հաղթանակը, հայ ժողովրդի թշնամիներն են. Հայկ ԲաբուխանյանՔաղաքական և պատմական Հայաստանը չեն հակասում, այլ ընդհակառակը՝ հաստատում, փոխլրացնում են իրար. ՈսկանյանԹեկնածու չունենալը բնավ չի նշանակում քաղաքական անգործություն կամ անտարբերություն. Մամիջանյան«Վերոնան»` Նաիր Ծառայություններով հետաքրքրված լինելու մասինԶելենսկին հայտարարել է, որ պատրաստ է Պուտինի հետ բանակցելուԱրևմուտքը 30-օրյա զինադադար է ցանկանում՝ Ուկրաինային «շունչ քաշելու» հնարավորություն տալու համար. Զախարովա Ինձագին` մրցաշրջանի վերջնամասի մասին Ե՞րբ շարք կվերադառնա Հենրիխ Մխիթարյանը Պաշտոնական․ Անչելոտին՝ Բրազիլիայի հավաքականի գլխավոր մարզիչՄելքոնյան Գագոն «մանկապարտեզ է կառուցում».Armenian info
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top