Ընտրապայքարի են դուրս եկել ներկա եւ նախկին համայնքապետերը Կիևում ռազմավարական կարևորության օբյեկտ է խոցվել (Տեսանյութ) Ալենին բռնենք՝ Հայկի հետ թեմա կունենանք, վսյոտակի նրա մեջքը վերեւներիցա ամուր․ՔՊ ակտիվը խճճվել է Զելենսկու և ֆոն դեր Լեյենի հանդիպումը Նյու Յորքում չափազանց լարված էր. Bloomberg Կիևում հարձակումից հետո այրվում են պահեստներ, բիզնես կենտրոն և բենզալցակայան (Տեսանյութ) Ջանդամ թե անգրագետ է կամ էլ պետական միջոցներն է մխսում, զատո մերն է․․․Ով է ՔՊ-ի Վայքի համայնքապետացուն եւ ով նրան «կռիշավատ» անում Ձերբակալվել են օրենքով գողեր «Օշականցի Գևորիկը» ու «Զապը»՝ Անդրանիկ Սողոյանը․ ArmLur Ամերիաբանկը Armenian Auto Show-ին կներկայանա MyCar.am հարթակով ու հատուկ առաջարկներով Հայտնի է՝ ով կներկայացնի այս տարի Հայաստանը մանկական Եվրատեսիլում Օրվա խորհուրդ. Սեպտեմբերի 23

Պատմանան մասշտաբի դավաճանության առանձնահատկությունները

Միջազգային

Այն, որ վեր­ջին ժա­մա­նակ­ներս նո­րից ակ­տի­վա­ցել է Հա­յաս­տա­նի սահ­ման­նե­րին ՀԱՊԿ ու­ժե­րի տե­ղա­կայ­ման, նի­կո­լյան խուն­տա­յի կող­մից այն մեր­ժե­լու եւ փո­խա­րե­նը սահ­ման­նե­րը «եվրաշ­պի­ոն­նե­րով» լցնե­լու թե­ման, աչ­քի ա­ռաջ է: Ընդ ո­րում, այս ֆո­նին, հի­շեց­նենք, հեր­թա­կան ան­գամ հիմ­նա­վոր­վեց, որ եվ­րո­պա­ցի­նե­րը մեր սահ­ման­նե­րին զբաղ­ված են շպի­ո­նա­ժով. տե­ղե­կու­թյուն­ներ են հա­վա­քում եւ վեր­ջում փո­խան­ցում նա­եւ Ադր­բե­ջա­նին, ընդ ո­րում, շրջան­ցե­լով Հա­յաս­տա­նը: Բայց ա­հա հա­յաս­տա­նյան իշ­խա­նու­թյուն կոչ­ված­նե­րից եւ ոչ մի հո­դա­բաշխ մեկ­նա­բա­նու­թյուն չկա:

ԻՆՉ ԷՐ ՔԱ­ՐՈ­ԶՈՒՄ ԱՐ­ՇԱ­ԿՅԱ­ՆԸ

Չնա­յած, նա­խօ­րե­ին, ի դեմս ԱԺ փոխ­խոս­նա­կի ա­թո­ռը զբա­ղեց­նող Հա­կոբ Ար­շա­կյա­նի, ո­րո­շա­կի ռե­ակ­ցի­ա ե­ղավ: Սա պե՞տք է հա­մա­րել իշ­խա­նու­թյուն­նե­րի մի­աս­նա­կան դիր­քո­րո­շում. դժվար է ա­սել, հաշ­վի առ­նե­լով նրանց շար­քե­րում տի­րող հա­կա­սա­կան ի­րո­ղու­թյուն­նե­րը, երբ իշ­խա­նա­կան տար­բեր կլան­ներ ա­ռաջ են տա­նում տար­բեր ար­տա­քին տե­րե­րի հրա­հանգ­նե­րը: Սա­կայն ա­ռաջ­նորդ­վենք փաս­տով. ԱԺ փոխ­խոս­նա­կը պաշ­տո­նա­կան հե­րար­խի­ա­յի վե­րին աս­տի­ճան­նե­րից է, ըստ այդմ էլ, այդ պաշ­տո­նը զբա­ղեց­նող­նե­րի ա­սած­նե­րը պետք է ըն­կա­լել՝ որ­պես պաշ­տո­նա­կան դիր­քո­րո­շում:

Եվ ա­հա, թե­եւ Միր­զո­յան Ա­րոն ըն­դա­մե­նը ա­մի­սու­կես ա­ռաջ էր Մոսկ­վա­յում հայ­տա­րա­րում, թե ՀԱՊԿ-ի տե­ղա­կայ­ման հար­ցը օ­րա­կար­գում է, Ար­շա­կյանն այդ նույն խնդի­րը տա­նում է այն տա­փակ եւ ակն­հայ­տո­րեն ար­հես­տա­կան բա­ցատ­րու­թյա­նը, ո­րը ի սկզբա­նե էր որ­դեգ­րել Նի­կո­լը: Թե, ՀԱՊԿ-ը նախ պետք է քա­ղա­քա­կան գնա­հա­տա­կան տա եւ մատ­նան­շի, թե որն է Հա­յաս­տա­նի սահ­ման աս­վա­ծը. «Եթե քա­ղա­քա­կան գնա­հա­տա­կա­նը չի տրվում, ա­պա որ­տե՞ղ պետք է կանգ­նի ՀԱՊԿ-ի խա­ղա­ղա­պահ զոր­քը, եւ ինչ­պե՞ս պետք է գնա­հատ­վի` ար­դյո՞ք հայ­կա­կան տա­րածք­ներ են, թե հայ­կա­կան տա­րածք­ներ չեն»: Ի­հար­կե, նման պա­տաս­խա­նը ե­ղել եւ մնում է ոչ մի­այն ԱԺ փոխ­խոս­նա­կի, ա­ռա­վել եւս՝ ԱԳ նա­խա­րա­րի եւ վար­չա­պե­տի պաշ­տո­նի մա­կար­դա­կի հա­մար խայ­տա­ռա­կու­թյուն (ավե­լի ճշգրիտ տեր­մին­ներ էլ կան): Իսկ ա­հա Պրա­հա­յի եւ դրան հա­ջոր­դած Սո­չի­ի հան­դի­պում­նե­րից հե­տո, երբ Ա­լի­եւն ու Նի­կո­լը Պու­տի­նին հայտ­նե­ցին, թե հա­մա­ձայն են Ալ­մա-Ա­թա­յի հռչա­կագ­րով սահ­մա­նա­զատ­մա­նը, «որտեղ պետք է կանգ­նի ՀԱՊԿ-ը» հար­ցը դար­ձավ ման­կամ­սու­րի մա­կար­դա­կի: Ար­շա­կյա­նին եւս հու­շենք. ՀԱՊԿ-ը պետք է կանգ­նի 1991թ. սահ­ման­նե­րին, ո­րի հստակ գծագ­րու­մը կա ՌԴ ԳՇ-ում: Իսկ այն հատ­ված­նե­րում, որ­տեղ ա­զե­րի­նե­րը Նի­կո­լի թողտ­վու­թյամբ ա­ռաջ են ե­կել եւ մնում են, ա­պա այս­տեղ սահ­ման­նե­րի վե­րա­կանգ­նու­մը նախ հա­յաս­տա­նյան իշ­խա­նու­թյուն­նե­րի գործն է, եւ ՀԱՊԿ-ին, որ­պես ռազ­մա­կան կա­ռույ­ցի, կա­րող են դի­մել այն դեպ­քում, երբ ո­րո­շեն, որ սահ­ման­նե­րի վե­րա­կանգ­նու­մը ռազ­մա­կան մի­ջոց­նե­րով պետք է լի­նի:

Չնա­յած, ե­րե­ւի հա­յաս­տա­նյան իշ­խա­նու­թյուն­նե­րը, այս դեպ­քում՝ ի դեմս Ար­շա­կյա­նի, հաս­կա­նում են, թե ի­րա­կա­նում ինչ դիր­քե­րում կա­րող է ՀԱՊԿ-ը կանգ­նել, այ­սինքն, թե որն է կազ­մա­կեր­պու­թյան պա­տաս­խա­նատ­վու­թյան գո­տին: Բայց երբ մին­չեւ հի­մա խո­սում են այդ մա­սին, դա մեկ բան է նշա­նա­կում՝ սա ըն­դա­մե­նը պատր­վակ է, ընդ ո­րում՝ ման­կա­կան մա­կար­դա­կի, որ դաշ­նա­կից­նե­րին Հա­յաս­տա­նի սահ­ման չթող­նեն: Ըստ այդմ էլ, երբ Ար­շա­կյա­նից հարց­նում են, թե՝ «Իսկ նրանց հետ քննարկ­վե՞լ է, թե որ­տեղ պետք է կանգ­նի ՀԱՊԿ զոր­քը», նա ըն­դա­մե­նը պա­տաս­խա­նում է. «Ես մաս­նա­վոր քննար­կում­նե­րի դե­տալ­նե­րի մեջ չեմ ցան­կա­նում մտնել, բայց պե­տա­կան մա­կար­դա­կով ֆիք­սել պե­տա­կան սահ­ման, սու­վե­րեն տա­րածք նշա­նա­կում է ու­նե­նալ քա­ղա­քա­կան գնա­հա­տա­կան ստեղծ­ված ի­րա­վի­ճա­կին: Սա է ամ­բողջ հար­ցը»: Լո՞ւրջ, այդ դեպ­քում մի­գու­ցե Ար­շա­կյա­նը կամ նրա շեֆ Նի­կո­լը կբա­ցատ­րի՞, թե ի­րենք պաշ­տո­նա­պես ֆիք­սե՞լ են պե­տա­կան սահ­մա­նը, հա­յաս­տա­նյան ո՞ր փաս­տաթղ­թով, որ հի­մա էլ ու­րիշ­նե­րից են պա­հան­ջում ֆիք­սել:

Ինչ վե­րա­բե­րում է ԵՄ դի­տոր­դա­կան ա­ռա­քե­լու­թյա­նը, ա­վե­լի կոնկ­րետ, որ նրանք Ադր­բե­ջա­նին տա­լիս են դի­տարկ­վե­լիք հատ­վա­ծից ին­ֆոր­մա­ցի­ա, ա­պա Ար­շա­կյա­նն ըն­դա­մե­նը նման պա­տաս­խան է տա­լիս. «Դի­տոր­դա­կան ա­ռա­քե­լու­թյան նպա­տակ­նե­րը պարզ են: Սահ­մա­նա­յին տար­բեր ի­րա­վի­ճակ­նե­րում հնչում է եր­կու կար­ծիք` հայ­կա­կան պաշ­տո­նա­կան կար­ծիք եւ ադր­բե­ջա­նա­կան: Ակն­հայտ է, որ Ադր­բե­ջանն օգտ­վում է աշ­խար­հում ստեղծ­ված ի­րա­վի­ճա­կից եւ նա­եւ նրա­նից, որ ո­րո­շա­կի ան­հա­վա­սա­րակշ­ռու­թյուն կա ու­ժա­յին ա­ռու­մով եւ փոր­ձում է սադ­րել: Ի­րենք այս­տեղ լի­նե­լով եւ սահ­մա­նա­յին ի­րա­վի­ճա­կում ադր­բե­ջա­նա­կան զոր­քե­րի Հա­յաս­տա­նում գտնվե­լու ա­ռու­մով տրա­մադ­րում են տե­ղե­կատ­վու­թյուն, ո­րը երկ­րոր­դում է ՀՀ պաշ­տո­նա­կան տե­ղե­կատ­վու­թյա­նը: Ես հա­մա­րում եմ շատ կա­րե­ւոր»: Ե­րե­ւի Ար­շա­կյա­նը հար­ցը լավ չի հաս­կա­ցել. ե­թե եվ­րո­պա­ցի­նե­րը տե­ղե­կու­թյու­նը տրա­մադ­րե­ին ի­րենց վե­րա­դա­սին, է­լի ո­չինչ: Սա­կայն նրանք այդ տե­ղե­կատ­վու­թյու­նը փո­խան­ցում են Ադր­բե­ջա­նին, որն ի­րա­կա­նում Հա­յաս­տան­ի հան­դեպ հան­ցա­գոր­ծու­թյու­ն է: Եվ ա­հա նի­կո­լյան խուն­տան պար­զա­պես գե­րա­դա­սում է դա շրջան­ցել, ու ստիպ­ված են նման ան­հե­թեթ բա­ցատ­րու­թյու­ններ մո­գո­նել:

Այս­պի­սով, Ար­շա­կյա­նը, ըստ է­ու­թյան, Նի­կո­լի ա­նու­նից (որպես նրա պաշ­տո­նյա) հայ­տա­րա­րում է, որ չնա­յած ներ­կա քննար­կում­նե­րին, մնում է այն դիր­քորոշմանը, որն ու­ներ ի սկզբա­նե: Այ­սինքն, որ այդ դիր­քո­րոշ­ման վրա չի ազ­դել ո՛չ Ալ­մա-Աթա­յի հռչա­կագ­րով սահ­մա­նա­զատ­ման ո­րո­շու­մը, ո՛չ փաս­տը, որ դրա­նից հե­տո ա­զե­րի­նե­րը շա­րու­նա­կել են գրա­վել հա­յաս­տա­նյան տա­րածք­նե­րը, ո՛չ փաս­տը, որ դա այլ տեսք կու­նե­նար ՀԱՊԿ-ի ռազ­մա­կան ներ­կա­յու­թյան պա­րա­գա­յում եւ ո՛չ էլ այն, որ ի­րա­կա­նում եվ­րա­դի­տորդ­նե­րը ո­րե­ւէ ռե­ալ օգ­նու­թյուն չեն ցու­ցա­բե­րում, փո­խա­րե­նը զբաղ­վում են շպի­ո­նա­ժով:

ԻՆՉ ԷՐ ՔԱ­ՐՈ­ԶՈՒՄ ՆԻ­ԿՈ­ԼԸ

Որ այս մո­տե­ցու­մը մի­այն Ար­շա­կյա­նի­նը չէ, ե­րեկ­վա իր ճա­ռում հաս­տա­տեց նա­եւ Նի­կո­լը:

Բայց նախ մեկ հան­գա­մանք: Այն, որ ներ­կա զար­գա­ցում­նե­րը «պե­չատ­վե­ցին» Հա­յաս­տան՝ բրի­տա­նա­կան MI-6-ի ղե­կա­վա­րի այ­ցի ար­դյուն­քում, շատ է խոս­վել: Իսկ ի՞նչ է ու­զում Բրի­տա­նի­ան, բա­ցի հա­յաս­տա­նյան, ա­սենք, նա­եւ ադր­բե­ջա­նա­կան հան­քա­յին ռե­սուրս­նե­րը թա­լա­նե­լուց: Բրի­տա­նի­ա­յի մո­տե­ցու­մը նա­խօրե­ին ա­վե­լորդ ան­գամ ֆիք­սեց փո­խարտ­գործ­նա­խա­րար Լորդ Ահ­մա­դը` խորհր­դա­րա­նում ու­նե­ցած ե­լույ­թով: Նա եւս, բնա­կա­նա­բար, նախ խո­սեց Հա­յաս­տա­նի եւ Ադր­բե­ջա­նի մի­ջեւ խա­ղաղ երկ­խո­սու­թյա­ն կա­րե­ւո­րու­թյու­նից` տա­րա­ծաշր­ջա­նի ա­պա­գա­յի hամար: Նա­եւ, որ դրա­նում` «խա­ղա­ղու­թյան պայ­մա­նագ­րի» հար­ցում պետք է դեր ու­նե­նան ԵՄ-ն, ՄԱԿ-ը,  Ե­ԱՀԿ-ն, կարճ ա­սած` «մի­ջազ­գա­յին հան­րու­թյու­նը»: Եվ իր խոսքն ա­վար­տեց հե­տե­ւյա­լով` Մեծ Բրի­տա­նի­ա­յի կա­ռա­վա­րու­թյու­նը Ղա­րա­բա­ղը դի­տար­կում է որ­պես Ադր­բե­ջա­նի ան­բա­ժա­նե­լի մաս:

Սա նոր բան չէ, նա­եւ, որ նույն տես­լա­կանն ա­ռաջ է տա­նում Բրի­տա­նի­ա­յի անգ­լո­սաք­սո­նա­կան «մեծ եղ­բայ­րը»` ԱՄՆ-ն: Պար­զա­պես այս հեր­թա­կան հայ­տա­րա­րու­թյու­նը ներ­կա­յաց­րինք` հա­մե­մա­տե­լու ե­րեկ ԱԺ-ում Նի­կո­լի ա­ռաջ քա­շած մո­տե­ցում­նե­րի հետ:

«Ես ու­զում եմ վե­րա­հաս­տա­տել, որ Հա­յաս­տա­նը լի­ար­ժեք ճա­նա­չում է Ադր­բե­ջա­նի տա­րած­քա­յին ամ­բող­ջա­կա­նու­թյու­նը, եւ ակն­կա­լում ենք, որ Ադր­բե­ջա­նը նույ­նը կա­նի` Հայ­կա­կան ԽՍՀ ամ­բողջ տա­րած­քը ճա­նա­չե­լով որ­պես Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տու­թյուն»,- ա­սաց Փա­շի­նյա­նը: Մի փոքր ճշգրտենք. ոչ թե Հա­յաս­տանն է ճա­նա­չում, ինչ­քան էլ որ այս­տեղ իշ­խա­նու­թյու­նը խուն­տա­յի ձեռ­քին է, այլ Նի­կոլն ու նրա դրա­նիկ­նե­րը: Ա­վե­լին ա­սենք. Նի­կո­լը սրա­նով դար­ձավ հայ ժո­ղովր­դի պատ­մու­թյան մեջ այն մի­ակ ղե­կա­վա­րը (թե­կու­զեւ` ա­թո­ռա­զավ­թած), ով պաշ­տո­նա­պես Ար­ցա­խը ճա­նա­չեց Ադր­բե­ջան:

Ի­հար­կե, ա­վե­լորդ է ա­սել, որ սա նա­եւ պատ­մա­կան նշա­նա­կու­թյան դա­վա­ճա­նու­թյուն է, ո­րի հա­մար դեռ գա­լու է հայ ժո­ղովր­դին պա­տաս­խան տա­լու ժա­մա­նա­կը: Ընդ ո­րում, թե­րեւս Նի­կոլն էլ է հաս­կա­նում, որ այս ա­սա­ծը չի կա­րող հենց այն­պես, ա­ռանց լրջա­գույն դի­մադ­րու­թյան սղաց­նել մին­չեւ վերջ, որ կա­րող է ան­գամ պայ­մա­նա­գիր ստո­րագ­րել, բայց դա, կգա ժա­մա­նա­կը, եւ կար­ժա­նա­նա հին «Ալեք­սանդ­րո­պո­լի պայ­մա­նագ­րի» ճա­կա­տագ­րին: Ա­մեն դեպ­քում, հենց այդ մա­սին է խո­սում այն, որ նա հայ­տա­րա­րում է, թե. «Եթե քա­ղա­քա­կան, դի­վա­նա­գի­տա­կան մա­կար­դա­կում ձեռք բեր­վեն կոմպ­րո­միս­ներ, որ­քա­նով դրանք ըն­դու­նե­լի կլի­նեն ՀՀ քա­ղա­քա­ցի­նե­րի հա­մար, ու քա­ղա­քա­ցի­նե­րը որ­քա­նով թույլ կտան այդ կոմպ­րո­միս­նե­րի՝ եր­բեմն ցա­վոտ լու­ծում­նե­րի գործ­նա­կան ի­րա­գոր­ծու­մը»: Ընդ ո­րում, նա­եւ խոս­տա­նում է. «Մենք պետք է մեր մտքե­րի ու գոր­ծո­ղու­թյուն­նե­րի ըն­թաց­քը հաս­կա­նա­լի դարձ­նենք ՀՀ քա­ղա­քա­ցի­նե­րին»: Այ­սինքն ի՞նչ, ար­տա­քին ու­ժե­րին ու­զում է հաս­կաց­նել, թե ին­քը դեռ ա­նե­լի՞ք ու­նի, որ պա­հեն նրա ա­թո­ռը…

Սա­կայն այս ան­գամ սրա մա­սին չէ խոս­քը, հաշ­վի առ­նե­լով, որ դեռ 2018թ.-ին է­ինք մատ­նան­շում, որ հենց այս ա­մենն է Նի­կո­լին իշ­խա­նու­թյան բե­րե­լու ծրագ­րի հիմ­քում դրված: Ըստ այդմ էլ, այս ան­գամ պար­զա­պես ու­զում ենք հա­մե­մա­տել, թե ինչ է ա­սում Նի­կո­լը, եւ ինչ` անգ­լո­սաք­սե­րը` ի դեմս բրի­տա­նա­կան փո­խարտ­գործ­նա­խա­րա­րի: Ըստ է­ու­թյան, նույն բա­նը. «տա­րա­ծաշր­ջա­նա­յին խա­խա­ղու­թյուն» գե­ղե­ցիկ փա­թե­թա­վոր­մամբ  Ար­ցախն ան­վե­րա­պա­հո­րեն Ադր­բե­ջա­նի կազմ հռչա­կե­լը: Եվ ե­թե դրան գու­մա­րում ենք, որ փաս­տա­ցի նո­րից մերժ­վում է ՀԱՊԿ-ին հա­յաս­տա­նյան սահ­ման­ներ ներգ­րա­վե­լու ա­ռա­ջար­կը, պատ­կերն ամ­բո­ղջա­նում է: Այ­սինքն, թե­եւ Նի­կո­լի են­թա­կա­նե­րից Միր­զո­յան Ա­րոն շա­րու­նա­կում է ռուս­նե­րի հետ «խա­ղեր տալ»` փոր­ձե­լով ներշն­չել, որ քննար­կում են Ար­ցա­խի հետ կապ­ված ռու­սա­կան «խա­ղա­ղու­թյան պայ­մա­նագ­րի» տար­բե­րա­կը, «տա­կից» խա­ղը տա­նում են դե­պի անգ­լո­սաք­սո­նա­նան ծրա­գիր:

 

 

 

 

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել էԱրթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է․ սահմանվել է վարչական հսկողությունՓոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան 3 վարչական շրջանումԻնչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք»Առաջարկվում է բանակից ազատել փրկարար ծառայությունում և ոստիկանությունում ծառայություն ընտրողներին․ նախագիծ8000 արցախցի ստացել է բնակարանի սերտիֆիկատ, բայց իրացվել է միայն 4000-ը. Գեղամ ՍտեփանյանԸնտրապայքարի են դուրս եկել ներկա եւ նախկին համայնքապետերըԿիևում ռազմավարական կարևորության օբյեկտ է խոցվել (Տեսանյութ)Ալենին բռնենք՝ Հայկի հետ թեմա կունենանք, վսյոտակի նրա մեջքը վերեւներիցա ամուր․ՔՊ ակտիվը խճճվել էԶելենսկին կարող է գալ Մոսկվա, եթե ցանկանում է հանդիպել Պուտինի հետ. ՊեսկովԶելենսկու և ֆոն դեր Լեյենի հանդիպումը Նյու Յորքում չափազանց լարված էր. BloombergԿիևում հարձակումից հետո այրվում են պահեստներ, բիզնես կենտրոն և բենզալցակայան (Տեսանյութ)Մեզ փող մուրողի կարգավիճակում են ներկայացնում, մեր պայքարը փողի մասին չէ, վերադարձի մասին էՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղությունը համաշխարհային մասշտաբով աննախադեպ երևույթ է․ Ալիևը՝ դեսպանին«Անհամբեր սպասում ենք, որ բացվի Թուրքիայի հետ Հայաստանի սահմանը». Նիկոլ ՓաշինյանՌԴ ԱԳՆ-ն ցուցադրական է անվանել ԵՄ-ի հետաքրքրությունը Հայաստանի հետ հարաբերությունների նկատմամբՋանդամ թե անգրագետ է կամ էլ պետական միջոցներն է մխսում, զատո մերն է․․․Ով է ՔՊ-ի Վայքի համայնքապետացուն եւ ով նրան «կռիշավատ» անումՕրենքով գողեր «Զապն» ու «Օշականցի Գևորիկը» ձերբակալվել են հաշվեհարդարի փորձի համարՎեճ՝ արցախցիների հարցով քննարկման ընթացքում․ ՔՊ-ն լքեց դահլիճը․ «Չեմ հասկանում՝ ով է հարցը լուծելու»Հերթական կորուստն ազգային հավաքականում

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված