Մխիթարյան, թե՞ Սուչիչ.Կիվուն դեռ վերջնական որոշում չունի Հայաստանի հավաքականում Տիկնիզյանն այլ դեմք է ցույց տալիս. հունական մամուլի դիտարկումները Մարտնչող «բարեփոխիչների» կլանը հերթական սուտն ու կեղծիքն է տարածում Ամենակարեվորն է, որ երեք առաջնորդները կարողացան նստել մեկ սեղանի շուրջ Պատահական չէ, որ Պուտինն ի ցույց դրեց «միջուկային ճամպրուկը» Զատկից հետո ներկած ձուն մեզ պետք չէ․ Շարմազանովը՝ Փաշինյանին Թքե՛ք այդ մանդատների վրա, պահել եք որ ի՞նչ․ Հայկ Բաբուխանյան «Անհաջողության ջենթլմենները» կրկին հանձնվում են Նիկոլը փորձում է Մոսկվային համոզել, թե ինքը Հայաստանը ԵՄ կազմում տեսնում է 20 տարի անց Խոշոր վթար Վանաձորի գլխավոր ճանապարհին. Տեսանյութ

ԾԱՆ­ՐԱ­ՄԱՐ­ՏԻ ԲՅՈՒ­ՋԵՆ Ա­ՂԵ՞Կ ԷՐ, ԿԱ­ՊԻ­ՏՈՒ­ԼՅԱՆՏ­ՆԵ՛Ր

Վերլուծություն

Մինչ ՔՊ-ական­նե­րը ա­ղեկ­տուր վնգստում է­ին թշնա­մի Ադր­բե­ջա­նի դրո­շը վա­ռե­լու կա­պակ­ցու­թյամբ և ծնկա­չոք հայ­ցում թուր­քի և «մի­ջազ­գա­յին հան­րու­թյան» նե­րու­մը, զար­մա­նա­լի բա­ներ ի հայտ ե­կան: Oragir.News-ի տե­ղե­կու­թյուն­նե­րով` «Առաջ­նու­թյան բաց­ման ա­րա­րո­ղու­թյու­նը Հա­յաս­տա­նից բա­ցի, ու­րիշ եր­կիր չի ցու­ցադ­րել»: Մինչ­դեռ մեծ-մեծ փո­ղեր են ծախս­վել:

ՃՇՄԱ­ՐԻՏ ԹՐՔԱ­ԴԱ­ՎԱՆ­ՆԵ­ՐԻ ՊԱ­ՐԱ­ԴՈՔ­ՍԸ

Ան­շուշտ, ա­մե­նա­կա­րև­որն այն է, որ հա­յերն են տե­սել թշնա­մու դրո­շը վա­ռե­լը, աշ­խար­հի գլու­խը քա­րը, զի ա­ռաջ­նա­հերթ հա­յե­րիս էր պետք այդ ար­ժա­նա­պատ­վու­թյան ակ­տը: Սա­կայն ծախ­սե­րը ար­վել են հար­կա­տու­նե­րի փո­ղե­րով, և վե­րը հի­շա­տակ­ված կայ­քի պնդմամբ. «Կազ­մա­կեր­պա­կան աշ­խա­տանք­նե­րով ակ­տի­վո­րեն զբաղ­վում էր վար­չա­պե­տի աշ­խա­տա­կազ­մի ղե­կա­վար Ա­րա­յիկ Հա­րու­թյու­նյա­նը, ով կոտ­րած տաշ­տա­կի ա­ռաջ է հայտն­վել: Նա աջ ու ձախ գու­մար­ներ է ծախ­սել, իբր այս մի­ջո­ցառ­մամբ Հա­յաս­տա­նի վար­կա­նի­շը բարձ­րաց­նե­լու հա­մար, բայց ո­չինչ էլ չի ստաց­վել: Ինչ­պես հայտ­նի է, մոտ 20 մլն դրամ մի­այն ծախ­սել են հա­գուստ­նե­րի վրա»: Նույն ԶԼՄ-ի խոս­քով. «Մեզ հայտ­նի դար­ձավ նա­և, որ գո­վազ­դա­յին ար­շավն էլ ի­րա­կա­նաց­րել է Ա­րա­յիկ Հա­րու­թյու­նյա­նի եղ­բոր` Ե­րև­ա­նի ա­վա­գա­նու ան­դամ, Ե­րև­ա­նի ար­տա­քին գո­վազ­դի զար­գաց­ման խորհր­դի ան­դամ Ար­ման Հա­րու­թյու­նյա­նի «Մե­դի­ա­հա­ուզ Ար­մե­նի­ա» ըն­կե­րու­թյու­նը»:

Դե, զար­մա­նա­լու ո­չինչ չկա, զի ցան­կա­ցած ճշմա­րիտ թրքա­դա­վան ՔՊ-ական պետք է լավ տե­ղե­րում տե­ղա­վո­րի իր ազ­գու­տա­կը: Այդ ա­ռու­մով «Թավ­շյա դդու­մը» քա­ղա­քա­ցի­նե­րի վրա ուղ­տի պես թքող Ա­լե­նից ին­չո՞վ է պա­կաս: Մա­նա­վանդ, ե­թե թեր­թենք 2018-ի ադր­բե­ջա­նա­թուր­քա­կան հե­ղաշրջ­ման մեկ­նար­կի ալ­բոմ­նե­րը... Դե, իսկ որ ծրագ­րած (բայց բարե­բախ­տա­բար «փոշ­միշ­լար» ե­ղած) թշնա­մու հան­դեպ մա­հա­բեր «տո­լե­րան­տու­թյան» կադ­րե­րը աշ­խար­հով մեկ չէ­ին սփռվե­լու` դրա­նից Բաք­վի ու Ան­կա­րա­յի «պա­պա­նե­րը» չեն նե­ղա­նա: Կա­րև­ո­րը` խուն­տան ճշգրտո­րեն սպա­սար­կում է ի­րենց շա­հե­րը, և դա ա­նում է ցան­կա­ցած թուր­քից էլ ջա­նա­դիր:

Ա­րամ Նի­կո­լյա­նի հան­դեպ զազ­րե­լի գար­շար­շա­վի առն­չու­թյամբ քա­ղա­քա­ցի­ա­կան ակ­տի­վու­թյամբ աչ­քի ընկ­նող, ռես­տո­րա­նա­յին բիզ­նե­սի շա­հե­րը ներ­կա­յաց­նող ՀԿ նա­խա­գահ Ա­շոտ Բար­սե­ղյա­նը հեգ­նան­քով հար­ցադ­րել էր. «Իսկ Սո­ղո­մոն Թեհ­լե­րյա­նի ա­րար­քը «ձեր երկ­րի վար­կա­նի­շի» վրա բա­ցա­սա­կան չի ազ­դե՞լ: Նե­րո­ղու­թյուն չեք ու­զո՞ւմ խնդրել թուր­քե­րից: Սո­ղո­մո­նի ան­ձը ու անձ­նա­կա­նը չե՞ք ու­զում քննար­կել\քննա­դա­տել: Խի՞ չեք ու­զում բա»: Մի շտա­պիր, Ա­շոտ ջան, Նի­կո­լը դա ան­պայ­ման կա­նի: Ար­դեն սկսել է ա­նել` ԱԺ-ի իր վեր­ջին ե­լույ­թով:

Իսկ այդ ե­լույ­թից ցան­կա­ցած հայ մար­դու ու­ղե­ղը կպայ­թի` դա­վա­ճա­նու­թյան և հա­յա­տյա­ցու­թյան խտա­նյութ է: Ա­մե­նա­մեղմ «միտ­քը» սա էր. «Խա­ղա­ղու­թյու­նը հնա­րա­վոր է, ե­թե մենք մեր բո­լոր մի­ջազ­գա­յին հա­րա­բե­րու­թյուն­նե­րում, ոչ մի­այն այ­սօր­վա, այ­լև ա­պա­գա­յի հա­մար հստակ ար­ձա­նագ­րենք, որ Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տու­թյուն ենք ճա­նա­չում 29800 ք/կմ տա­րած­քը, ա­վե­լի կոնկ­րետ՝ Հայ­կա­կան ԽՍՀ տա­րած­քը, ո­րում մենք 1991 թ.-ին ան­կա­խու­թյուն ենք ստա­ցել և մենք ո­րև­է այլ երկ­րից ո­րև­է տարծ­քա­յին պա­հանջ ոչ մի­այն չու­նենք, այ­լև չենք ու­նե­նա­լու եր­բև­է»: Այ­սինքն` պատ­րաստ է ստանձ­նել պար­տա­վո­րու­թյուն, որ Հա­յաս­տա­նը եր­բեք չի զբաղ­վի Հայ դա­տի խնդիր­նե­րով, ընդ­միշտ կհրա­ժար­վի Հայ ազ­գի բո­լոր ար­դար պա­հանջ­նե­րից. «Որով­հե­տև ոչ ոք չի հա­մա­կերպ­վի այն մտքի հետ, որ մենք զար­գա­նում, ու­ժե­ղա­նում ենք և այդ ուժն ուղ­ղում ենք ու­րիշ­նե­րի դեմ մեր երկ­րի տա­րածք­ներն ընդ­լայ­նե­լու հա­մար: Ա­վե­լին՝ ոչ մի­այն մեր երկ­րի զար­գա­ցու­մը թույլ չտալն է լի­նե­լու ու­րիշ­նե­րի օ­րա­կար­գի խնդիր, այլ մեր, առն­վա­զը, պե­տու­թյան գո­յու­թյան թույլ չտալն է դառ­նա­լու ու­րիշ­նե­րի օ­րա­կար­գի խնդիր, և այս ի­րա­վի­ճա­կում մեզ ոչ ոք չի օգ­նե­լու, մեզ ոչ ոք չի օգ­նե­լու»:

Ի­րեն գժի տեղ դրած կա­պի­տու­լյան­տի մի քա­նի ժա­մա­նոց զա­ռան­ցան­քը ՀՀԿ փոխ­նա­խա­գահ Ար­մեն Ա­շո­տյա­նը ներ­կա­յաց­րել է սեղմ կե­տե­րով. «Նի­կո­լի ե­լույ­թի հիմ­նա­կան ու­ղերձ­նե­րը.

1. «Խա­ղա­ղու­թյան» մա­սով սաղ վատ ա, но вы там дер­жи­тесь.

2. Մենք մե­ղա­վոր չենք, ժո­ղո­վուրդն ա մեզ հան­դուր­ժում:

3. Քա­նի դեռ մեզ փո­խել չեք կա­րո­ղա­նում, մենք կփո­խենք պատ­մա­գի­տու­թյու­նը:

4. Ար­ցախն Ադր­բե­ջան է եւ վերջ:

5. Հե­քի­աթն է կան­չում»:

ՎԱ՛Յ ՄԵԶ, ԶԻ ՄԵՐ ԿԱՑ­ՆԻ ԿՈ­ԹԸ ՄԵ­ԶԱ­ՆԻՑ Է

Tapor

ՀՀԿ ԳՄ ան­դամ Ար­տակ Զա­քա­րյա­նը, պսա­կա­զեր­ծե­լով Նի­կո­լի ե­լույ­թի ստե­րի մի փոքր մա­սը (ամբող­ջի դեպ­քում հա­տոր­ներ կստաց­վե­ին), եզ­րա­կաց­նում է. «Մեր մեղքն այն է, որ առ այ­սօր չենք կա­րո­ղա­ցել ձեր­բա­զատ­վել կոր­ծա­նա­րար կա­ռա­վա­րու­թյու­նից ու չենք կա­րո­ղա­ցել հա­մախմ­բել մեր ժո­ղովր­դին՝ հա­նուն անվ­տանգ ու ար­ժա­նա­պա­տիվ խա­ղա­ղու­թյան: Դրա հա­մար էլ ՀՀ կա­ռա­վա­րու­թյան փո­խա­րեն, ՀՀ ԱԺ ամ­բի­ո­նից շա­րու­նա­կում է ե­լույթ ու­նե­նալ բա­կինս­կի ռա­դի­ոն»: Իսկ ընդ­հան­րա­պես. «ԱԺ-ում, Նի­կոլն իր կա­տա­րած և կա­տա­րե­լիք դա­վադ­րու­թյու­նը շատ գե­ղե­ցիկ փա­թե­թա­վո­րե­լով ու վա­խեց­նե­լով փոր­ձեց խցկել հայ ժո­ղովր­դի գրպա­նը»:

Իսկ հան­րու­թյու­նը «Բաք­վի ռա­դի­ո­յի» ձայ­նը բո­լոր հա­սա­նե­լի մի­ջոց­նե­րով կտրե­լու փո­խա­րեն այդ «ռա­դի­ո­յի» ա­սա­ծը դեռ մի բան էլ քննար­կում է: Դա հղի է խե­լա­գար­վե­լու ռիս­կե­րով, ուս­տի այդ պղտոր հոս­քից ա­մե­նավ­տան­գա­վոր բա­ներն ա­ռանձ­նաց­նե­լը քա­ղա­քա­կան գոր­ծիչ­նե­րի հա­սա­նե­լիքն է: ՀՀԿ ԳՄ-ն կա­պի­տու­լյան­տի ե­լույ­թին անդ­րա­դար­ձել է հա­տուկ հայ­տա­րա­րու­թյու­նով, մաս­նա­վո­րա­պես շեշ­տե­լով. «Հա­յաս­տա­նի և Ադր­բե­ջա­նի մի­ջև բա­նակ­ցա­յին գոր­ծըն­թա­ցում հա­յաս­տա­նա-ադրբե­ջա­նա­կան հա­րա­բե­րու­թյուն­նե­րը Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղի խնդրից Ադր­բե­ջա­նի հար­կադ­րան­քով տա­րան­ջա­տե­լը, Ար­ցա­խի Հան­րա­պե­տու­թյա­նը մի­այ­նակ թող­նելն ու նրա անվ­տան­գու­թյան ե­րաշ­խա­վո­րի պար­տա­կա­նու­թյու­նից հրա­ժար­վե­լը ան­թույ­լատ­րե­լի, դա­վա­ճա­նու­թյա­նը հա­վա­սա­րա­զոր քայլ է, ին­չի մա­սին քա­նիցս զգու­շաց­րել ենք: Ուս­տի՝ Ադր­բե­ջա­նա­կան Հան­րա­պե­տու­թյան տա­րած­քա­յին ամ­բող­ջա­կա­նու­թյան ըն­դու­նու­մը չի կա­րող հա­կա­սել Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղի ժո­ղովր­դի ինք­նո­րոշ­ման ի­րա­վուն­քի ե­րաշ­խա­վոր­ման, ի­րաց­ման և ըն­թա­ցող բա­նակ­ցու­թյուն­նե­րում փաս­տաթղ­թա­վոր­ված բո­վան­դա­կու­թյամբ ար­տա­հայտ­վե­լու հրա­մա­յա­կա­նին»:

Պատ­գա­մա­վոր Տիգ­րան Աբ­րա­հա­մյա­նի ար­ձա­նագր­մամբ. «Ադրբե­ջա­նի նա­խա­գա­հի հո­խոր­տանք­ներն եմ նա­յում. իր հա­մար թշնա­մի­ներ շա­րու­նա­կում են մնալ Սերժ Սարգ­սյանն ու Ռո­բերտ Քո­չա­րյա­նը: Ա­լի­և­ի պայ­քա­րը Փա­շի­նյա­նի հետ չէ, ո­րով­հե­տև վեր­ջինս իր հիմ­նա­կան մի քա­նի պա­հանջ­ներ կա­տա­րել է, իսկ մյուս­նե­րի կա­տար­ման հար­ցով «կո­կոր­դում մնա­ցած» ու­ժեր ու գոր­ծիչ­ներ կան: Եվ ի­րա­կա­նում, ի՞նչ ու­նի բո­ղո­քե­լու Ա­լի­և­ը Փա­շի­նյա­նից, իր հա­մար այս­պի­սի բա­րեն­պաստ ու փառ­քի բե­րող ո­րև­է իշ­խա­նու­թյուն ՀՀ-ում չէր ե­ղել»:

Ա­լի­և­ի թշնա­մի Սերժ Սարգ­սյանն էլ, հան­դի­պե­լով ՀՀԿ Ե­րի­տա­սար­դա­կան կազ­մա­կեր­պու­թյան ան­դամ­նե­րի հետ շեշ­տել է, որ իր հույ­սը նա­և ե­րի­տա­սարդ սե­րունդն է, որ հայ­րե­նա­սի­րու­թյան կրա­կը միշտ վառ է պա­հե­լու:

Իսկ ընդ­հան­րա­պես, ե­թե կա­րո­ղա­նանք չկոր­ծան­վել, ա­պա այն­պես կթրծվենք, որ կդառ­նանք ան­խո­ցե­լի: Նի­կո­լի պես չա­րիք վեր­ջին 12 հա­զար տա­րում չի ե­ղել:

ՀՈՎ­ՀԱՆ­ՆԵՍ ԳԱ­ԼԱ­ՋՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ