Էրդողանը կմեկնի Ալբանիա․ այնտեղ է նաև Նիկոլ Փաշինյանը Բանկային համակարգում տեղի ունեցած հնարավոր զեղծարարությունների հետ կապված բողոքների հետքերով Շոշափելի անկում արտահանման և ներմուծման ծավալներում. առաջին եռամսյակը թվերով Ուկրաինան կորցրել է ևս մեկ F-16 կործանիչ` ռուսական անօդաչուների հարձակման ժամանակ Բրիտանիայի վարչապետի տունն ու ավտոմեքենան հրկիզել է ուկրաինացին (Ֆոտո) «Բարսելոնան»` Իսպանիայի չեմպիոն(տեսանյութ) Լիովին առողջ ադրբեջանցի ձյուդոիստը հաղթել է կույրերի առաջնությունում Ռուսական ավիացիան «այրում» է ուկրաինական առաջնագծի կառավարման կենտրոնները եւ անօդաչուների կառավարման կետերը. Military Chronicle (Տեսանյութ) Այսօր՝ բարդ ու քաոսային Հայաստանի պայմաններում, Ուսանողի օրը պարզապես տոն չէ Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ կլինեն։

«Պատերազմը չի վերջացել` յուրաքանչյուրս հայոց սահմանին կանգնած զինվորի հոգեբանությամբ պետք է ապրենք».ՆԱՆԵ  

Մշակութային

 «Իրավունքը» զրուցել է գրող, հրապարակախոս, Նկարիչների միության պատվավոր անդամ, մանկական բժիշկ-նյարդաբան ՆԱՆԵԻ հետ:

«Լավագույն տղերքը մենք ենք» գրքում անդրադարձել եք 44-օրյա պատերազմի հերոսներին, կմանրամասնե՞ք:

— Գրքում ընդգրկված են Արցախյան 44-օրյա պատերազմում և պատերազմից հետո Արցախի Հանրապետության և Հայաստանի սահմանային մարտերում Հրազդան քաղաքի և տարածաշրջանի գյուղերի մինչև 2022 -ի սեպտեմբերյան իրադարձությունները, զոհված 56 հերոս տղերքը… Գիրքը գրելու առաջարկը՝ Գրողների ծաղկաձորյան ստեղծագործական տան տնօրեն Մովսես Մանուկյանինն էր: Իհարկե, առանց ասելու էլ պարզ է, թե՛ հոգեբանական, թե՛ ժամանակային և թե՛ այլ առումներով որքան ծանր գործ էր դա. հատկապես տղաների կերպարը հնարավորինս  ճիշտ վեր հանելը հարազատների հետ զրույցներից, տրամադրած հիմնականում սուղ նյութերից: Ցանկանում էի, որ գիրքը դառնար ազգապաշտության, հայրենապաշտության յուրօրինակ դասագիրք ամեն ընթերցողի համար՝ մեծի թե փոքրի: Դա դժվար բան չէր, որովհետև մեկից մյուսին անցնելիս ապշում էի, տեսնելով հիմնականում 18-20 տարեկան, դեռ մանկությունից նոր դուրս ելած և կարգին հասուն կյանք չմտած տղաների ինքնազոհության պատրաստակամությունը, հողն ու ազգակցին պաշտպանելու նրանց անկաս վճիռը, շատ մեծահասակներից ավելի հասուն կեցվածքը:

Ծնողների հետ շփվելիս էլ հաճախ մտածում էի, որ այդպիսի մայրերից, հայրերից հենց այսպիսի զավակներ էին աշխարհ գալու: Մեր զինվորի արժեքն օտարներն ավելի լավ գիտեն, մնում է մե՛նք գնահատենք, մե՛նք տեր կանգնենք մեր քաջազուններին՝ հնարավորինս անվտանգ դարձնելով նրանց սահմանին կանգնելը՝ ճկուն և ճիշտ դիվանագիտությամբ, անհրաժեշտ զինատեսակներով, քաղաքագետների, իշխանավորների հայրենանպաստ ճիշտ քայլերով, այլ ոչ թե հակառակը…

Այո, դժվար գործ էր, բայց դա նաև մի փոքր մխիթարություն էր հարազատների համար: Եվ հետո, դա իմ բաժին կռիվն էր, ես ինձ էլ զինվոր էի զգում, և ինձ ուժ էին տալիս մեկը մեկից հրաշք մեր տղաները:

Կռվեցին, հերոսացան, զոհվեցին, ու իրենց արյամբ ներկված հողը հանձնվեց թշնամուն: Այս մասին ի՞նչ կասեք:

— Դա մեր ամոթն է, որովհետև հաղթանակը պարզապես նվիրվեց թշնամուն՝ դրսի, ներսի մեկմեկու լրացնող ուժերի խայտառակ դավերի արդյունքում, և նրանք շատ ավելի զոհ գնացին ոչ թե թշնամու հետ, այլ հենց մեր ներսի «կռվին»: Սակայն միևնույնն է. տղերքը… կռվեցին, հերոսացան… Իրենց կյանքը Հայրենիքին նվիրաբերելու պատրաստ, կամ նվիրաբերած մեր քաջերը իրենց գործն արեցին, և մեկնածներից ամեն մեկը մեր գալիք հաղթանակի հիմնաքարերից մեկը դարձավ:

Իհարկե, այսօրվա ամեն մի սխալի, հանդուրժած դավադրության դիմաց մենք դեռ մեծ գին պետք է վճարենք: Եվ քանի դեռ այս երկրաքանդ հեղեղի դիմացը չենք փակել, այդ գինն օր առ օր աճելու է:

Բայց, ինչ արած, կյանքը, այն էլ հայի՝ վերուվարի մի շղթա է. իհարկե, ճիշտ, խելամիտ քայլերի արդյունքում վերն ավելի հաճախ է ներկա դառնում, բայց պարտությունը, սխալները, դավերը, փորձություններն էլ մարդու, ազգի համար են. դրանք մտածել են տալիս. ուրեմն մի բան այն չենք անում, ուրեմն մեղանչել ենք Աստծո կամ մեր խղճի առաջ, ուրեմն արժանի չենք ավելիին, և սկսվում է հաջորդ քայլը. ինչպե՞ս փոխվել, ի՞նչը շտկել: Պարտությունը ևս որպես կյանքի մի հնարավոր վիճակ ընդունելով՝ պետք է դասեր քաղել, ավելի ամրանալ, այլ ոչ թե մանկան կամ թույլի պես կոտրվել: Պետք է հասկանալ սխալների, անկումների բոլոր մեծ ու փոքր պատճառները, ազատվել դրանցից, փոխել մեր մեջ բնավորված շեղն ու խանգարողը….

Երբեք չպետք է մտածել, թե արդեն ուշ է. եթե ապրել ենք ուզում, պահ առաջ գործ անելը կարևոր է, անել այն ամենը, ինչ հնարավոր է, առանց մեծ ու փոքր չափուկշռելու, որովհետև փոքր թվացող պատճառները հաճախ ավելի հիմնավոր են ավերում, ավելի աննկատ և դավադիր:

Պատերազմը չի վերջացել, և յուրաքանչյուրս հայոց սահմանին կանգնած զինվորի հոգեբանությամբ պետք է ապրենք, Նժդեհի ասած՝ «ազգի տականքը» չսնենք, չզորացնենք մեր մեջ, կարողանանք չտարվել նյութի փայլով և, նրանց ծառայելով, մեր գլխից վեր չհանենք՝ պատուհաս դարձնելով երկրի ու բոլորիս համար:

Այսքանից հետո ունե՞ք հավատ լուսավոր ապագայի նկատմամբ:

— Պարտավոր եմ ունենալ… Առանց հավատի մեկ քայլ էլ չենք կարող առաջ գնալ. հենց այնպես չէ հուսահատությունն ամենամեծ մեղքը կամ մեղքերից մեկը համարվում. այն կոտրում է մարդու ոգին, խլում պայքարելու, մաքառելու կամքը, զրկում կյանքի, անցնող օրերի, անգամ ամեն ժամի նկատմամբ ունեցած մեծ պատասխանատվությունից:

Բոլորիս համար է պարզ, թե որքան օրհասական վիճակում ենք: Բոլորն են ասես կյանքի իմաստը կորցրել, շատերը նոր են միայն հասկանում, թե ինչ կարևոր է Հայրենիքը, որ սեփական անձի շուրջը պտտվելու փոխարեն նախ նրա՛ն էր պետք նվիրվել, շահել, պահել ու փայփայել: Հայրենիքը որքան հայր է, մայր է, Բարձրյալից տրված թանկ բնօրրան, այնքան էլ զավակ է. ու պահ է գալիս, որ նա՛ մեր կարիքն ունի, մենք ենք պարտավոր հայր լինել, մայր լինել, տեր կանգնել ու թեկուզ կյանքի գնով՝ պաշտպանել նրան:

Մինչդեռ նախ մեր անձը սիրեցինք, մեր շահը, ու հաճախ Հայրենիքը անգամ հաջորդ տեղում չդրվեց… Եվ ուռճացած «ես»-ի հոգեբանությունը մեզ հասցրեց այս վիճակին: Մեկ դար առաջ թուրքական բանկերում հիմնականում հայերի գումարներ էին, իսկ ամեն հայ ընտանիք ամենաքիչը մեկ կճուճ ոսկի ուներ պահած… Դրանցով մի քանի Արևմտյան, Արևելյան Հայաստան, Նախիջևան ու Արցախ հնարավոր կլիներ ազատագրել… Բայց ամեն հայ իր քթի տակից այն կողմ չէր նայում, իր գրպանի հաշիվը պահ անգամ մտքից բաց չէր թողնում, որ սթափ տեսներ շուրջը կատարվողը: Այսօր էլ այդպես է. հիմա էլ ներսի ու դրսի միլիոնատերեր և միլիարդատերեր ունենք… և այսօր էլ անձնազոհ զինվորի կողքին ավելի շատ են սեփական շահի հիվանդները, այդ շահին ամենաթանկը՝ ազգ ու երկիր զոհաբերելու պատրաստները, երկիրը՝ եղանակին հարմար հագուստի պես ցանկացած պահի փոխողները;

Մեր կռիվը նախ նրա՛նց հետ պետք է լինի:

Եվ կռվել պետք է՝ մտածելով միայն հաղթանակի՛ մասին, ապրելո՛ւ մասին, հավատալով անգամ հրաշքների (մինչև այժմ մեր գոյատևությունը Աստծո հրաշքների չվերջացող շարքի արդյունք է), որովհետև երբեք հնարավոր չէ լրիվ կանխատեսել լինելիքը: Պետք է կռվել՝ չվհատվելով ոչնչից, կռվել, մինչև իրական խաղաղությունը՝ հզորությամբ պարտադրված, ձեռքբերած խաղաղությունը իրականություն դառնա: Վստահ եմ, այդ ժամանակ Բարձրյալը իր երկնային զորքով մեր կողքին կլինի:

-Այսօր խաղաղության պայմանագրի բանակցություններ արվում հուսալով, որ այս մղձավանջը իր ավարտը կունենա: Դուք հավատո՞ւմ եք թշնամու հետ խաղաղ ապրելուն:

-Թշնամու բացված երախի ու ժանիքների առաջ «խաղաղության օրակարգի» մասին խոսելն այն պարանն է, որով ժողովրդի ոտուձեռն են ընդամենը կապում, նրան անզոր թիրախ դարձնելով …

Պետք է շատ բաների հետ հաղթության հարգը իմանալ նաև: Մինչդեռ դժվար հաղթելուց հետո, մեր ձեռքբերածը փայփայելու, խաղաղ հաղթություններով ամրացնելու փոխարեն, մանկան պես ցրիվ ենք տալիս, քիչ առ քիչ կորցնում, քիչ առ քիչ՝ փոքրիկ պարտություններով ճանապարհ բացում մեծ պարտության առաջ;

Թշնամուն պարտվելուց առաջ մենք նախ մե՛ր մեջ ենք պարտվում:

Թշնամի միշտ էլ կգտնվի, եթե դու թույլ ես և հեշտ կուլ գնացող պատառ… Եվ անմիտ բան է ողջ օրը խոսել թշնամու նպատակների մասին, թե որքան վատն է նա, թե թշնամին թշնամություն է անում, թալանչին իր թալանին է. նստել ու զարմացած նրանց հերթական հայտարարությունը, քայլերը, արարքը քննել, շուռումուռ տալ. սա այս ասաց, նա այն ասաց, և կորցնել այն թանկ ժամանակը, երբ պետք է կենտրոնանալ օր առաջ դուռ ու դարպաս անառիկ դարձնելու վրա, ներքին թշնամուց ազատվելու վրա…

Մեր այսօրը ջուր ծեծելու պես նույն խոսքերի անվերջանալի հեղեղ է՝ գործի փոխարեն…

 Մանկան թեթևամտությամբ ենք ապրում…. Դարերը, հազարամյակներն անգամ դեռ հերիք չեղան, որ մեծանանք…

Թուրք-ազերի հրոսակների, նրանց հետ համաքայլ և սպիտակ ձեռնոցներով մեզ կործանել տենչացողների դիմաց մեծ ուժ է պետք, մեծ պատրաստություն, չափազանց նուրբ, իմաստուն, ամեն պահին հարմարվելու ճկունություն ունեցող դիվանագիտություն և … հասունությո՛ւն…

Ամեն դեպքում, ես հավատում եմ մեր գալիքին:

Նորից վերադառնամ գրքին և վերջացնեմ դրանով. Հաճախ եմ գրքի մասին խոսելիս նշում մեր առաջին այցի մասին, երբ դրսում  մանկասայլակում ննջած մի  փոքրիկ մանուկ «դիմավորեց» մեզ: Հետո իմացանք, որ այդ մանուկը մեր պատահականորեն ընտրված առաջին զինվորի ծնողների վճիռն էր՝ իրենց վրեժը այդպես լուծել՝ ինը ամիս անց ծնված հայ մանչով… Դա հրաշքի էր նման, որովհետև հենց սկզբում, երբ ինքներս մեզ ուժ էինք տալիս որդեկորույս ծնողների հետ հանդիպմանը դիմանալու համար, մեր ճանապարհին հառնեց այդ մանկան անուշ ժպիտը… որպես Ավետիս, որպես գոյատևության կերպի հուշում, որպես մեր շարունակության և հավերժության հավաստում… 

ՆՈՒՆԵ ԶԱՔԱՐՅԱՆ

 

 

 

 

 

 






Էրդողանը կմեկնի Ալբանիա․ այնտեղ է նաև Նիկոլ ՓաշինյանըԲանկային համակարգում տեղի ունեցած հնարավոր զեղծարարությունների հետ կապված բողոքների հետքերովՇոշափելի անկում արտահանման և ներմուծման ծավալներում. առաջին եռամսյակը թվերովՈւկրաինան կորցրել է ևս մեկ F-16 կործանիչ` ռուսական անօդաչուների հարձակման ժամանակԲրիտանիայի վարչապետի տունն ու ավտոմեքենան հրկիզել է ուկրաինացին (Ֆոտո)«Բարսելոնան»` Իսպանիայի չեմպիոն(տեսանյութ)Լիովին առողջ ադրբեջանցի ձյուդոիստը հաղթել է կույրերի առաջնությունումՌուսական ավիացիան «այրում» է ուկրաինական առաջնագծի կառավարման կենտրոնները եւ անօդաչուների կառավարման կետերը. Military Chronicle (Տեսանյութ)Այսօր՝ բարդ ու քաոսային Հայաստանի պայմաններում, Ուսանողի օրը պարզապես տոն չէԷլեկտրաէներգիայի պլանային անջատումներ կլինեն։«Էլոկտրոնիկները», որպես կազակական գեներալներ, մարտադաշտում են«Հրապարակ». Հայր ու որդի՝ մեղադրյալ«Իրավունք». Սամվել Բաբայանը Արցախի նախագահի ընտրությանն ընդառաջ` արցախցիների մեջ ներքին խժդժությունների պլան է ծրագրել«Ժողովուրդ». Արդյո՞ք կձերբակալեն Էջմիածնի նախկին քաղաքապետի ամուսնուն. սպանության գործի հետքերովԴոնալդ Թրամփը 11-րդ անգամ պապիկ դարձավԱՄՆ-ն հստակ ազդանշաններ ուղարկեց Կրեմլին. Ռուսական աղբյուր«Հրապարակ». Տիգրան Տեր–Մարգարյանին նախապես փոխարինող են նշանակել«Իրավունք». Դիանա Գասպարյանին չորով ասել են՝ հրաժարական և վերջ«Ժողովուրդ». Վարորդական վկայականի քննությունները՝ պետբյուջեի սնվելու աղբյուր«Հրապարակ». Բագրատ Սրբազանը կրկին ակտիվանում է«Իրավունք». Նոր նորքի թաղապետի անվան շուրջ «մեդիատեռո՞ր», թե՞ սպասվելիք որոշման անոնսավորում«Ժողովուրդ». Փաշինյանը նոր «մաքրում» է սկսում. Կառավարության ներսում լարված մթնոլորտ էԶելենսկին այլևս չի ընկալվում որպես որոշումների կայացման կենտրոն. Ուկրաինական աղբյուրՌուսական պատվիրակությունը «վերջնագիր» ներկայացրեց ուկրաինական կողմինՌուսական բանակի վերին հրամկազմում շատ լուրջ փոփոխություններ են իրականացվել«Եվրատեսիլ 2025»-ում Հայաստանը հաղթահարեց կիսաեզրափակիչըՆուբարաշեն ՔԿ-ում Շմայսի Ռոբը հրաժարվել է ամեն տեսակի իրավունքներից. ԴՕԿ կուսակցությունն ահազանգում է Meta-ն սկսում է օգտագործել Եվրոպացի օգտատերերի բովանդակությունը՝ AI-ի ուսուցման նպատակով16 ակումբներ, որոնք արդեն ապահովել են իրենց տեղը ՉԼ-ի 2025/26 փուլինԱնչելոտին 2026-ին կվերադառնա «Ռեալ». Marca Աշխարհի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստները. ForbesԿարինա Ակոպովա և Նիկիտա Ռախմանին զույգը հանդես կգա Հայաստանի դրոշի ներքո Սլովենիայում գողացել են Մելանյա Թրամփի արձանըՆման շոուների նպատակը պարզ է. շողոքորթել Արեւմուտքին. ՇարմազանովԶելենսկին լքեց Թուրքիան և մեկնեց Ալբանիա«Մա՛մ,բաց թո՛ղ ինձ երկինք»․ էջմիածնում սպանված 22-ամյա Պարգևն ու բանտի «Գոջոյի» «բեզպրեդել» որդիները․ դաժան ծեծի հետքերով (Video)Տիկնիզյանը բարձրակարգ խաղացող է.«Սևիլյայի» ներկայացուցիչը` հնարավոր տրանսֆերի մասին Այս պահին Սպերցյանին ավելի լավ է մնալ «Կրասնոդարում».ՕլուսեգունԻ՞նչ ճակատագիր ունեցան արցախցիների վրանն ու պայքարը՝ Ազատության հրապարակումԽՍՀՄ դպրոցական ճաշարանների լավագույն ուտեստներըԱլիևն աշխատանքային այցով մեկնել է Ալբանիա Մերցը խայտառակեց իրեն Պուտինին ուղղված վերջնագրից հետո․ Berliner ZeitungՀայտնի փաստաբանը հայտարարութրամբ է հանդես եկելԱյս տարվանից եթե երեխան 6 տարեկանից մեծ է ու նոր է հաճախելու դպրոց, պետք է նստի իր տարիքին համապատասխան դասարանՌԴ-ն տրամադրված է Ադրբեջանի հետ առաջացող բոլոր հարցերը լուծել փոխշահավետ և փոխադարձ հարգանքի սկզբունքով. Զախարովա«Պատրաստ ենք հնարավոր փոխզիջումների քննարկմանը». ՄեդինսկիՍկանդալների կենտրոնում հաճախ հայտնվող Դիանա Գասպարյանը հրաժարական կտաՎարժական հավաքներից խուսափելը կպատժվի տուգանքով կամ ազատազրկմամբԷս տարի էլ ծնվեցի… Աշոտ Ղազարյանը նշում է ծննդյան տարեդարձը«Թրքասիրության» մեջ մեղադրվող ուսուցչուհուն զարմանալիորեն սկսել են սատարել գռզոյի արցախատյաց լրատվականը, բաղդասարյան ռոմանն ու դդումը
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top