⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք... 3 attachments Սև ուրբաթ․ 50% զեղչ՝ Յունիբանկի քարտերի տրամադրման համար Իշխանության ներսում եվս մտահոգների պակաս չկա Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 26-ին Ռուսաստանը և Վրաստանը կարող են ուղիղ բանակցություններ սկսել Մոսկվայում և Թբիլիսիում. Կոբախիձե Երբ պարեկը կուչ է գալիս բլոգերի առաջ, բա էլ ինչպե՞ս են գող ու «բառիգ» բռնելու Իրանական կողմում կա բացասական տրամադրվածություն`թրիփփ նախագիծի վերաբերյալ․ Միսակյան Դեմ եմ քաղաքական մոնոպոլյային. Երվանդ Թարվերդյան Դեկտեմբերին Երեւանում խցանումների կոլապս կլինի. Գեւորգ Ստեփանյան Այս իշխանությունը 8 տարում 20 վագոն չկարողացավ ավելացնել, ուր մնաց՝ մետրո կառուցի․ Մնացականյան

Ինչո՞ւ էր Հովիկ Աբրահամյանի որդին Քննչական կոմիտե գնացել. «Ժողովուրդ»

Մամուլի տեսություն

«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ՝ ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի որդին՝ Արգամ Աբրահամյանը, ինչ քրեական վարույթի շրջանակներում է հրավիրվել ՀՀ քննչական կոմիտե եւ որպես վկա հարցաքննվել:

Պարզվում է՝ Կոտայքի նախկին մարզպետ Կարապետ Գուլոյանի եւ նրա հոր՝ Աժ նախկին պատգամավոր Մուրադ Գուլոյանի գործունեության եւ մարզում առկա հողերի մասով կա քրեական վարույթ, որի շրջանակներում էլ Արգամ Աբրահամյանին որպես վկա հրավիրել են ՀՀ քննչական կոմիտե՝ հարցաքննության: Նշենք, որ Գուլոյաններն ու Աբրահամյանները խնամիներ են:

Հիշեցնենք, որ ապրիլի 14-ին ArmLur.am-ը արձանագրել էր, թե ինչպես է նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի որդին՝ Արգամ Աբրահամյանը, դուրս գալիս ՀՀ քննչական կոմիտեից, եւ փորձել էր անձամբ նրանից հարցնել, թե ինչու է հրավիրվել կոմիտե: Աբրահամյանը հրաժարվել էր մանրամասնել իր այցի մասին:

Ամբողջությամբ հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ