⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք... 3 attachments Սև ուրբաթ․ 50% զեղչ՝ Յունիբանկի քարտերի տրամադրման համար Իշխանության ներսում եվս մտահոգների պակաս չկա Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 26-ին Ռուսաստանը և Վրաստանը կարող են ուղիղ բանակցություններ սկսել Մոսկվայում և Թբիլիսիում. Կոբախիձե Երբ պարեկը կուչ է գալիս բլոգերի առաջ, բա էլ ինչպե՞ս են գող ու «բառիգ» բռնելու Իրանական կողմում կա բացասական տրամադրվածություն`թրիփփ նախագիծի վերաբերյալ․ Միսակյան Դեմ եմ քաղաքական մոնոպոլյային. Երվանդ Թարվերդյան Դեկտեմբերին Երեւանում խցանումների կոլապս կլինի. Գեւորգ Ստեփանյան Այս իշխանությունը 8 տարում 20 վագոն չկարողացավ ավելացնել, ուր մնաց՝ մետրո կառուցի․ Մնացականյան

«Հրապարակ». Ադրբեջանցուն որոշել են «մաքրե՞լ» հանցանքից, որ Փաշինյանը սուտ դուրս չգա

Մամուլի տեսություն

«Հրապարակը» գրում է. «ԶՊՄԿ պահնորդ Հայրապետ Մելիքսեթյանի սպանությունից հետո կոմբինատի պահնորդների համազգեստը փոխելու որոշում է կայացվել։ Բանն այն է, որ պահնորդները հատուկ հագուստ են կրել՝ Պակիստանի արտադրության, որը զինվորական համազգեստի է նման։ Կոմբինատի ղեկավարությունը ենթադրել է, որ հնարավոր է ադրբեջանցիներին թվացել է, թե զորամասի կամ բանակի դիրք է դիմացը, դրա համար են կրակել։ Ուշագրավ է, որ դատախազությունը երեկ հայտնեց, որ Հայաստան թափանցած ադրբեջանցիներից որեւէ մեկին պահնորդի սպանության համար մեղադրանք չի առաջադրվել։ Այն դեպքում, երբ պաշտոնատարները դեպքի օրը հաստատում էին փաստը, դիցուք, ՔՊ-ական պատգամավոր Նարեկ Ղահրամանյանն էր Հ1-ի եթերում ասել. «Ինքն է արել, այո՛»։

Իսկ ապրիլի 14-ին ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի լիագումար նիստից հետո ճեպազրույցում ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն է ասել, որ սահմանախախտ ադրբեջանցի զինծառայողներից մեկը կասկածվում է խաղաղ բնակչի սպանության մեջ: Ըստ ամենայնի, ադրբեջանցուն որոշել են «մաքրել» հանցանքից, որ Նիկոլ Փաշինյանը սուտ դուրս չգա։ Նա դեպքից ժամեր առաջ ԱԺ-ում վստահեցրել էր, թե Հայաստան ներթափանցած ադրբեջանցիները դիվերսանտներ չեն, այլ հալածյալներ են, որոնք սահմանն անցել են` փախչելով զինծառայողների խոշտանգումներից»։

Ամբողջական հոդվածը` սկզբնաղբյուրում

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ