Հրապարակվել է Սպերցյանի ստեղծած պահերի վիճակագրությունը Goal-ը թարմացրել է 2026թ.-ի «Ոսկե գնդակի» հավակնորդների վարկանիշը Ասեց` շրջափակման մեջ եմ, ինձ կպայթացնեմ. ՏԱՐՈՆ ԱՆԴՐԵԱՍՅԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ ՕՐՆ Է Աֆո, Մասիվցի Ժիրո և Արտաշատցի Կիկոս մականուններով հայտնի անձինք են կալանավորվել «Լեվ Գրուպը» մտնում է նոր տարի՝ ամուր մնալով օրենքին, արդարությանը և օրինապաշտ քաղաքացու գաղափարին.Բացառիկ զրույց հայտնի փաստաբանի հետ Քիչ առաջ գործընկեր Պետրոս Մեղրյանի հետ «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում այցելեցինք «Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանին. Դանիելյան Սևանում, Ճամբարակում, Արթիկում, Սպիտակում ձյուն է տեղում Հրդեհ՝ Նուբարաշենում. Այրվածքներ ստացած քաղաքացուն բուժօգնություն է ցուցաբերվել Հեռախոսազրույց եմ ունեցել Սթիվ Ուիթքոֆի և Ջարեդ Քուշների հետ. Զելենսկի Ադրբեջանցի փորձագետ.Ադրբեջանը կարող է սկսել կոնյակ և ծխախոտ գնել Հայաստանից

Ֆրանսիական ժողովրդական հեքիաթները՝ հայ հեղինակի նկարազարդումներով

Մշակութային

Ապրիլի 21-ին, ժամը 17:00-ին, Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանում (Աբովյան 64) տեղի կունենա ՀՀ վաստակավոր նկարիչ Վլադիմիր Աբրահամյանի նկարազարդած՝
«Ֆրանսիական ժողովրդական հեքիաթներ» գրքի էսքիզների ցուցահանդեսի բացումը:

1988թ-ին «Արեւիկ» հրատարակչությունը լույս էր ընծայել «Ֆրանսիական ժողովրդական հեքիաթներ» անվանումով գիրք, որտեղ տեղ էին գտել Վ. Աբրահամյանի նկարազարդումները: Թանգարանը նախաձեռնել է
այդ նկարազարդումների բնօրինակ էսքիզների ցուցադրություն: 35 տարի առաջ ստեղծված էսքիզները առաջին անգամ կցուցադրվեն:

Թանգարանում կթեւածի ֆրանսիական ժողովրդական իմաստնությամբ ու հումորով լի հեքիաթների շունչը՝ արտացոլված հայ նկարչի յուրօրինակ պատկերացումներում, նրա վրձնած վառ ու գունեղ կերպարներում: 

Կցուցադրվեն նաեւ Վ. Աբրահամյանի մի քանի կտավներ, որոնք ստեղծել է՝ ներշնչվելով ֆրանսիական հեքիաթների կերպարներից: Վ. Աբրահամյանը շուրջ 250 գրքերի գեղարվեստական ձեւավորման հեղինակ է։ Ցանկում եւ հայ գրողների գրքեր են, եւ թագմանություններ: Ուրույն տեղ է զբաղեցնում մանկական գրականությունը:

Նրա ստեղծագործական տարերքը մարդն է՝ իր բարդ հոգեբանական ներաշխարհով: Նա մասնակցել է մի շարք հանրապետական, համամիութենական եւ միջազգային ցուցահանդեսների՝ Շվեդիա, Լեհաստան, ԱՄՆ, ՌԴ, Ֆրանսիա, Չինաստան եւ այլն: Վ. Աբրահամյանի ստեղծագործությունները գտնվում են Հայաստանի ազգային
պատկերասրահում, աշխարհի տարբեր մասնավոր հավաքածուներում:

Ցուցադրությունը նվիրված է Հայաստանում անցկացվող Ֆրանկոֆոնիայի միջազգային օրերին։ Այս մասին տեղեկացնում են Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանից

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված
Հրապարակվել է Սպերցյանի ստեղծած պահերի վիճակագրությունըGoal-ը թարմացրել է 2026թ.-ի «Ոսկե գնդակի» հավակնորդների վարկանիշըMMA. ՀԱՅՏՆԻ Է ՄԻՀՐԱՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ ՄՐՑԱԿԻՑԸԱսեց` շրջափակման մեջ եմ, ինձ կպայթացնեմ. ՏԱՐՈՆ ԱՆԴՐԵԱՍՅԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ ՕՐՆ ԷԱֆո, Մասիվցի Ժիրո և Արտաշատցի Կիկոս մականուններով հայտնի անձինք են կալանավորվել«Լեվ Գրուպը» մտնում է նոր տարի՝ ամուր մնալով օրենքին, արդարությանը և օրինապաշտ քաղաքացու գաղափարին.Բացառիկ զրույց հայտնի փաստաբանի հետՔիչ առաջ գործընկեր Պետրոս Մեղրյանի հետ «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում այցելեցինք «Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանին. ԴանիելյանՍևանում, Ճամբարակում, Արթիկում, Սպիտակում ձյուն է տեղում Հրդեհ՝ Նուբարաշենում. Այրվածքներ ստացած քաղաքացուն բուժօգնություն է ցուցաբերվել Հեռախոսազրույց եմ ունեցել Սթիվ Ուիթքոֆի և Ջարեդ Քուշների հետ. ԶելենսկիԱդրբեջանցի փորձագետ.Ադրբեջանը կարող է սկսել կոնյակ և ծխախոտ գնել ՀայաստանիցՆախկին ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանի որդին՝ ՔՊ-ի պատգամավորի թեկնածու«Երևանի և Բաքվի միջև երկխոսության մեջ ընդհանուր առմամբ դրական դինամիկա ենք տեսնում.ԶախարովաԹուրքիան եւ Ադրբեջանը ուժեղացնում են միմյանց պաշտպանության գործում իրենց օրինական և միջազգային նորմերին հարիր քայլերի շրջանակըՄարադոնայի պատռված մարզաշապիկը վաճառվել է ռեկորդային գնովԶախարովա.ՌԴ-ի և Ադրբեջանի նախագահների միջև բարեկամական զրույցին միացել է նաև Մեհրիբան ԱլիևանՓոփոխություններ են կատարվել  «Զինվորական ծառայության համար քաղաքացու կամ զինծառայողի պիտանիության աստիճանը որոշող հիվանդությունների ցանկումԵվս մեկ բարեփոխում՝ պրոֆեսիոնալ բանակի անցման ճանապարհին.ՊապիկյանԿարմիր խաչի ներկայացուցիչները այցելել են Բաքվում գտնվող Վիգեն ԷյուլջեքչյանինԶախարովան՝ AZAL ինքնաթիռի վթարի մասին

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված