Կոնկրետ գործեր իրավապահ մարմինները չեն կարողացել բացահայտել, փոխարենը դա արել է Գայանե Զարգարյանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
ՏեսանյութերՄամուլի ազատության, հետաքննող լրագրող, մեր գործընկեր Գայանե Զարգարյանի կատարած լրագրողական հասարակական եւ իրավական ահռելի աշխատանքի, նրա` ժուռնալիստիկայի ասպարեզում ունեցած ավանդի մասին «Իրավունք TV»-ի տաղավարում զրուցել ենք աղմկահարույց գործերով հայտնի փաստաբան, չորրորդ իշխանության խախտված իրավունքները մշտապես բարձրաձայնող, մի շարք հեղինակային նախադեպային վճիռների հասած փաստաբան ԼԵՎՈՆ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆի հետ:
«Որպես պրակտիկ իրավաբան եմ արձանագրում` հետաքննող լավագույն լրագրողներից է Գայանեն, եթե ոչ լավագույն լրագրողը: Ես հետեւելով Գայանեի գործունեությանը տարիներ շարունակ կարող եմ փաստել` քննիչներից շատ բացահայտումներ է անում հենց Գայանեն: Եվ հիմա ինչո՞ւ ենք մենք վախենում մեր կողքի լավին բարձրացնելու, ասելու, որ ինքը լավն է: Յուրաքանչյուրը պետք է գիտակցի, որ եթե չլինի Գայանեն եւ իր նման պրոֆեսիոնալները չլինեն, ապա ես վստահ կարող եմ ասել. «Հարգելի քաղաքացի, դու շատ վատ ես ապրելու»»,-«Իրավունք TV»-ի տաղավարում ասել է ԼԵՎՈՆ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԸ, ընդգծելով.
-Էսօր Գայանեն բարձրաձայնում է մի բան, որով քո իրավունքն է խախտվում, իսկ դա պետք է հասկանալ, դա պետք է գնահատել: ԱՄՆ-ում Գայանեի նման լրագրողը միլարդատեր կլիներ, իսկ մենք ինչ է. Չբարձրաձայնե՞նք, որ այո Գայանեի արածը գնահատանքի է արժանի: Ի դեմս Գայանեի ես գտնում եմ, որ ցանկացած ոլորտի ճանաչված պրոֆեսիոնալ պետք է առանձնանա: Գայանեն ինձ համար անհատականություն է, որովհետեւ անձամբ եմ տեսել կոնկրետ գործեր, որով իրավապահ մարմինները իրենց բլոր լծակներով չեն կարողացել բացահայտել, փոխարենը դա արել է Գայանեն: