3 attachments Սև ուրբաթ․ 50% զեղչ՝ Յունիբանկի քարտերի տրամադրման համար Իշխանության ներսում եվս մտահոգների պակաս չկա Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 26-ին Ռուսաստանը և Վրաստանը կարող են ուղիղ բանակցություններ սկսել Մոսկվայում և Թբիլիսիում. Կոբախիձե Երբ պարեկը կուչ է գալիս բլոգերի առաջ, բա էլ ինչպե՞ս են գող ու «բառիգ» բռնելու Իրանական կողմում կա բացասական տրամադրվածություն`թրիփփ նախագիծի վերաբերյալ․ Միսակյան Դեմ եմ քաղաքական մոնոպոլյային. Երվանդ Թարվերդյան Դեկտեմբերին Երեւանում խցանումների կոլապս կլինի. Գեւորգ Ստեփանյան Այս իշխանությունը 8 տարում 20 վագոն չկարողացավ ավելացնել, ուր մնաց՝ մետրո կառուցի․ Մնացականյան Հանգիստ նստեք տեղներդ․․․

«Շեֆը լարված է». ինչ է կատարվում ՔՊ-ի ներսում

Թեմա

Նիկոլ Փաշինյանը սկսել է հաճախակի այցելել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Սայաթ-Նովա պողոտայի վրա գտնվող գրասենյակ: Դրանով պայմանավորված` անհանգիստ շարժումներ կան ՔՊ-ականների շարքերում:

«Իրավունքի» աղբյուրների փոխանցմամբ` ՔՊ-ականները միմյանց զգուշացնում են, թե` «շեֆը լարված է», ուստի` խորը չմտածված քայլերով ու ինքնագործունեությամբ` պետք չէ այս շրջանում աչքի ընկնել: Մյուս կողմից էլ որոշ կուսակցականներ անուղղակի կերպով` ակնարկներ են անում, թե այլեւս չեն կարողանում հանդուրժել նիկոլական լուծը:

ՔՊ-ի առավել համարձակները փորձում են ճանապարհներ գտնել տարանջատվելու թիմից եւ համոզելու ընդդիմությանը, որ իրենք այն չեն, ինչ եղել են այս տարիներին, բայց ուրիշ ելք չեն ունեցել: Իհարկե, այս ամենն արվում է բավական զգուշորեն, որովհետեւ Նիկոլ Փաշինյանն աչքերը չորս արած «դավաճաններ» է փնտրում նաեւ սեփական թիմում, որոնց ամեն պահի պատրաստ է «քավության նոխազ» դարձնել` առանց նույնիսկ աչքերը թարթելու:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ