Հրապարակվել է Սպերցյանի ստեղծած պահերի վիճակագրությունը Goal-ը թարմացրել է 2026թ.-ի «Ոսկե գնդակի» հավակնորդների վարկանիշը Ասեց` շրջափակման մեջ եմ, ինձ կպայթացնեմ. ՏԱՐՈՆ ԱՆԴՐԵԱՍՅԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ ՕՐՆ Է Աֆո, Մասիվցի Ժիրո և Արտաշատցի Կիկոս մականուններով հայտնի անձինք են կալանավորվել «Լեվ Գրուպը» մտնում է նոր տարի՝ ամուր մնալով օրենքին, արդարությանը և օրինապաշտ քաղաքացու գաղափարին.Բացառիկ զրույց հայտնի փաստաբանի հետ Քիչ առաջ գործընկեր Պետրոս Մեղրյանի հետ «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում այցելեցինք «Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանին. Դանիելյան Սևանում, Ճամբարակում, Արթիկում, Սպիտակում ձյուն է տեղում Հրդեհ՝ Նուբարաշենում. Այրվածքներ ստացած քաղաքացուն բուժօգնություն է ցուցաբերվել Հեռախոսազրույց եմ ունեցել Սթիվ Ուիթքոֆի և Ջարեդ Քուշների հետ. Զելենսկի Ադրբեջանցի փորձագետ.Ադրբեջանը կարող է սկսել կոնյակ և ծխախոտ գնել Հայաստանից

«Ապրելով Թուրքիայում` մեծացել եմ Հայ Առաքելական եկեղեցու պատգամներով».ՍԻԲԻԼ

Շոու բիզնես

«Իրավունքը» զրուցել է պոլսահայ երգչուհի ՍԻԲԻԼԻ հետ:

Ձեր անունն ո՞ւմ պատվին են դրել և ի՞նչ է թարգմանաբար նշանակում:

— Կնքահայրս մայրիկիս և հայրիկիս առաջարկել է Սիբիլ անունը: Ընտանիքս էլ շատ սիրով ընդունել է այդ առաջարկը:

Ավելացնեմ նաև, որ Սիբիլը հայտնի պոլսահայ բանաստեղծուհի Զաբել Ասատուրի ծածկանունն է, որին դուք Հայաստանում մականուն եք ասում: Իմ Սիբիլ անվան ծագումը սա է: Բայց հետևաբար տեղյակ եմ թագուհի Սիբիլի մասին: Սիբիլը՝ Կիլիկիայի թագավոր Լևոնի կնոջ ու նշանավոր թագուհի Զաբելի մայրիկի անունն է:

Нет описания.

Շրջապատը, որտեղ մեծացել եք, ինչպիսի՞ն է: Պոլսահայ համայնքում հետևո՞ւմ են հայկական ավանդույթներին:

— Մեծացել եմ պոլսահայ մթնոլորտում: Հայախոս ու հայկական ավանդույթների տեր ու պաշտպան եղող ընտանիքի մի զավակ եմ: Մեր տան մեջ միմիայն հայերեն ենք խոսում:

Հայրս երգչախմբի անդամ էր: Եվ ինձ դեռևս մանկուց իր հետ եկեղեցի էր տանում: Մեծացել եմ Հայ Առաքելական եկեղեցու պատգամներով: Ապրելով Թուրքիայում՝ պահպանում էինք մեր ավանդույթները և նշում տոնական օրերը:

Нет описания.

Պատմեք Ձեր ընտանիքից:

— Արմատներով հայրս պոլսահայ էր, մայրս Սեբաստիա ու Թոկատ նահանգից էր: Ունեմ մեծ քույր, որն ամուսնացած է և երկու զավակ ունի: Հայրական կողմի պապիկիս, տատիկիս ու մայրական կողմի պապիկիս, դժբախտաբար, չեմ տեսել: Նրանք բոլորը մահացել էին: Միայն մայրական տատիկիս եմ տեսել, որի անունն Արսենուհի էր: Տատիկս 1915 թվականին շատ դաժան օրեր է ապրել: Իրենք հինգ քույր ու եղբայր են եղել: Միայն ինքն ու իր մեկ տարեկան մեծ քույրն է փրկվել Եղեռնից:

Нет описания.

Շուտով ապրիլի 24-ն է: Աշխարհի բոլոր անկյուններում ապրող հայերն այդ օրը իրենց հարգանքի տուրքն են մատուցում Ցեղասպանության զոհերին, իսկ Դո՞ւք:

— Տաքսիմիի հրապարակում Եղեռնի զոհերի հոգեհանգստի մատուցման արարողությանն եմ մասնակցել: Երկու անգամ էլ ապրիլի 24-ին Հայաստանում եմ եղել և Ծիծեռնակաբերդ եմ գնացել՝ մեր անմեղ զոհերի հիշատակի համար հարգանքի տուրք մատուցելու: Վերջերս Պոլսում նման հավաքներ տեղի չեն ունենում: Ես այդ օրը իմ տան մեջ խունկ ու մոմ եմ վառում՝ աղոթելով իմ մեծ մոր ու մեծ հոր և անուշտ նաև բոլոր նահատակվածների անմեղ հիշատակի համար: Կյանքիս ամենաանմոռանալի ապրիլի 24-ը այն տարին էր, երբ ես հատուկ հրավիրված էի Պարսկաստան՝ Թեհրանում օրվա խորհրդին նվիրված համերգին մասնակցելու: Մինչև կյանքիս վերջ կհիշեմ այդ օրվա տպավորությունը` հուզմունքս, ապրումներս...

Թուրքիայում ապրող, կարելի է ասել, միակ հայ երգչուհին եք, որը հայկական ազգային երգերով հասել է հաջողության: Խանգարողներ եղե՞լ են:

— Երգերիս առաջին ալբոմս թողարկեցի 2010 թվականին: Այն ընդունվեց շատ լավ: Եղան շատ դրական արձագանքներ, բայց նաև դրանց կողքին ստացա մի քանի բացասական նամակներ: Երգերս շատ սիրեցին ու ընդունեցին: Թուրքական մամուլը շատ մեծ գնահատականով արտահայտվեց իմ մասին: Բայց նաև նրանց կողմից 44-օրյա պատերազմի շրջանում սպառնալիքներ էլ ստացա: Սակայն դա արգելք չեղավ ինձ համար, քանի որ պետք է լինենք ուժեղ և համարձակ առաջ գնանք:

Ժամանակին թուրքական պետական հեռուստատեսությամբ Ձեր հայալեզու տեսահոլովակն է ցուցադրվել: Կպատմե՞ք՝ ինչպես դա Ձեզ հաջողվեց:

— Հավատացեք, դրա համար ես ոչ մի ջանք չեմ թափել: Այդ միջավայրում ոչ ոքի չէի ճանաչում և ծանոթներ չունեի, որպեսզի միջամտեն: Թուրքական հեռուստատեսությունից  ինձ հրավիրեցին, որ ես հաղորդման ժամանակ հայկական երգեր երգեմ: Ինչպես աշխարհի հայերը, ես նույնպես իրենց այդ առաջարկից շատ զարմացա: Թուրքական հեռուստատեսության բոլոր ալիքներում սկսեցին ցուցադրել իմ տեսահոլովակները: Ինձ համար դա շատ զարմանալի էր, որովհետև այդպիսի բան երբեք ոչ մի հայ երգչուհու հետ չի պատահել:

Нет описания.

Ինչպե՞ս պատահեց, որ Թուրքիայում առաջարկներ եղան Ձեզ ուղարկել Եվրատեսիլ, նույնիսկ համաձայնելով, որ Դուք հայերեն երգեք:

— Մի օր հեռուստատեսության առջև նստած՝ հաղորդմանն եմ հետևում, մեկ էլ շատ հայտնի թուրք հաղորդավարը երաժշտական քննադատների հետ սկսեց խոսել իմ մասին: Ասացին` ինչու չի կարող մեր երկիրը Եվրատեսիլում  ներկայացնի Սիբիլը՝ կատարելով իր հայկական երգերից մեկը: Սա եթե կատարվի, մենք շատ մեծ քայլ կատարած կլինենք: Լսելով այս խոսքերը՝ ես շատ զարմացա: Քանի որ երբեք չի եղել նման բան, որ Թուրքիան Եվրատեսիլում ներկայացնի հայ երգչուհին:

Բացի երգարվեստով զբաղվելուց, նաև այլ մասնագիտություն ունեք, կմանրամասնե՞ք:

— Տարիներ շարունակ երգարվեստին զուգահեռ ֆինանսական ուղղվածությամբ էի աշխատում: Բայց վերջին տարիներին ֆինանսի ոլորտում չեմ աշխատում: Հիմա երգարվեստի հետ զուգահեռ զբաղվում եմ հայկական զարդերի արտադրությամբ: Ապրանքանիշիս անունն է` «Sibil La Reine», որը թարգմանաբար կոչվում է «Սիբիլ թագուհի»: Ինչպես հարցազրույցի սկզբում, երբ ինձ հարցրիք անվանս ծագման մասին, ես պատասխանեցի, որ Կիլիկիայի թագավոր Լևոնի կնոջ անունն էր, ես և իմ գործընկերուհի Հասմիկը որոշեցինք մեր ապրանքանիշն անվանել «Սիբիլ թագուհի»: Աշխատում ենք օնլայն: Մեր զարդերը հայկական թեմաներով են:

Համերգներ, մենահամերգներ ունենո՞ւմ եք:

— Այո, դեռևս մի քանի ամիս առաջ Պոլսում մեծ համերգ ունեցա: Հիմա մի քանի համերգային առաջարկներ ունեմ: Կսպասեմ մինչև իրականանան:

Առաջիկայում ի՞նչ նոր ծրագրեր ունեք:

— Աշխատում եմ նոր երգերի վրա, երբ ավարտեմ, սիրով կխոսենք այդ թեմայով:

Հայ թուրքական լարված հարաբերությունները չե՞ն անդրադառնում Ձեր արվեստի վրա:

— Անշուշտ, անդրադառնում են: Շատ մեծ ցավ ապրեցինք բոլորս: Ունեցանք և դեռ ունենում ենք կորուստներ, հետևաբար իմ ապրած դժվարությունների մասին չեմ էլ խորհում: Միմիայն մտածում եմ մեր տղաների ու մեր հայրենիքի ապահով ապագայի մասին:

Ե՞րբ եք պատրաստվում այցելել Հայաստան:

— Հուսով եմ, շատ շուտով կայցելեմ Հայաստան:

ՆՈՒՆԵ ԶԱՔԱՐՅԱՆ

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված
Հրապարակվել է Սպերցյանի ստեղծած պահերի վիճակագրությունըGoal-ը թարմացրել է 2026թ.-ի «Ոսկե գնդակի» հավակնորդների վարկանիշըMMA. ՀԱՅՏՆԻ Է ՄԻՀՐԱՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ ՄՐՑԱԿԻՑԸԱսեց` շրջափակման մեջ եմ, ինձ կպայթացնեմ. ՏԱՐՈՆ ԱՆԴՐԵԱՍՅԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ ՕՐՆ ԷԱֆո, Մասիվցի Ժիրո և Արտաշատցի Կիկոս մականուններով հայտնի անձինք են կալանավորվել«Լեվ Գրուպը» մտնում է նոր տարի՝ ամուր մնալով օրենքին, արդարությանը և օրինապաշտ քաղաքացու գաղափարին.Բացառիկ զրույց հայտնի փաստաբանի հետՔիչ առաջ գործընկեր Պետրոս Մեղրյանի հետ «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում այցելեցինք «Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանին. ԴանիելյանՍևանում, Ճամբարակում, Արթիկում, Սպիտակում ձյուն է տեղում Հրդեհ՝ Նուբարաշենում. Այրվածքներ ստացած քաղաքացուն բուժօգնություն է ցուցաբերվել Հեռախոսազրույց եմ ունեցել Սթիվ Ուիթքոֆի և Ջարեդ Քուշների հետ. ԶելենսկիԱդրբեջանցի փորձագետ.Ադրբեջանը կարող է սկսել կոնյակ և ծխախոտ գնել ՀայաստանիցՆախկին ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանի որդին՝ ՔՊ-ի պատգամավորի թեկնածու«Երևանի և Բաքվի միջև երկխոսության մեջ ընդհանուր առմամբ դրական դինամիկա ենք տեսնում.ԶախարովաԹուրքիան եւ Ադրբեջանը ուժեղացնում են միմյանց պաշտպանության գործում իրենց օրինական և միջազգային նորմերին հարիր քայլերի շրջանակըՄարադոնայի պատռված մարզաշապիկը վաճառվել է ռեկորդային գնովԶախարովա.ՌԴ-ի և Ադրբեջանի նախագահների միջև բարեկամական զրույցին միացել է նաև Մեհրիբան ԱլիևանՓոփոխություններ են կատարվել  «Զինվորական ծառայության համար քաղաքացու կամ զինծառայողի պիտանիության աստիճանը որոշող հիվանդությունների ցանկումԵվս մեկ բարեփոխում՝ պրոֆեսիոնալ բանակի անցման ճանապարհին.ՊապիկյանԿարմիր խաչի ներկայացուցիչները այցելել են Բաքվում գտնվող Վիգեն ԷյուլջեքչյանինԶախարովան՝ AZAL ինքնաթիռի վթարի մասին

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված