«Թագավորների խաղերը». առաջնախաղ` Ռուսական թատրոնի բեմում
ՄշակութայինԿ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում կկայանա առաջնախաղ: Հանդիսատեսի դատին կհանձնվի «Թագավորների խաղերը» դրաման (թարգմանությունը՝ Ն. Ի. Կուզմինսկու)՝ ըստ ամերիկացի դրամատուրգ Ջեյմս Գոլդմենի «Առյուծը ձմռանը» գործի: Բեմադրիչ՝ Սուրեն Շահվերդյան:
Առաջնախաղը կկայանա ապրիլի 15-ին: Ներկայացումը նվիրված է ՀՀ ժողովրդական արտիստ Վահե Շահվերդյանի հիշատակին:
Պիեսը իշխանության անսահման ծարավի և հանուն դրա ցանկացած դավաճանության գնալու պատրաստակամության մասին է։ Ներկայացումը ուժեղ և հզոր անհատների մասին է, որոնցից կախված են կայսրությունների ճակատագրեր... Ներկայացման դերակատարներն են ՀՀ վաստակավոր արտիստ Ռոբերտ Հակոբյանը, Թեհմինե Խաչատրյանը, Գոռ Համբարձումյանը, Արմեն Արնաուտովը, Արման Մեժլումյանը, Հռիփսիմե Նահապետյանը, Արմեն Մարգարյանը։ Ներկայացման բեմանկարիչը Արթուր Հարությունյանն է, զգեստների նկարիչը` Մերի Սարգսյանը, խորեոգրաֆիան` Արա Ասատուրյանի, երաժշտական ձևավորումը՝ Սուրեն Շահվերդյանի:
Ներկայացումը նախատեսված է 18+ անձանց համար: Պիեսի գործողություններին հանդիսատեսը կհետևի հենց բեմից՝ դերասանների հետ նույն հարթության վրա:
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝