3 attachments Սև ուրբաթ․ 50% զեղչ՝ Յունիբանկի քարտերի տրամադրման համար Իշխանության ներսում եվս մտահոգների պակաս չկա Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 26-ին Ռուսաստանը և Վրաստանը կարող են ուղիղ բանակցություններ սկսել Մոսկվայում և Թբիլիսիում. Կոբախիձե Երբ պարեկը կուչ է գալիս բլոգերի առաջ, բա էլ ինչպե՞ս են գող ու «բառիգ» բռնելու Իրանական կողմում կա բացասական տրամադրվածություն`թրիփփ նախագիծի վերաբերյալ․ Միսակյան Դեմ եմ քաղաքական մոնոպոլյային. Երվանդ Թարվերդյան Դեկտեմբերին Երեւանում խցանումների կոլապս կլինի. Գեւորգ Ստեփանյան Այս իշխանությունը 8 տարում 20 վագոն չկարողացավ ավելացնել, ուր մնաց՝ մետրո կառուցի․ Մնացականյան Հանգիստ նստեք տեղներդ․․․

Էդ դրոշ այրողների հազարավոր շարքերը չտեսանք շրջափակված Արցախ մուտքի դարպասների մոտ հզոր ալիքով. ԱՀ ԱԺ պատգամավոր

Ներքաղաքական

ԱՀ ԱԺ ԱՆԿԱԽ ՊԱՏԳԱՄԱՎՈՐ ԿԱՐԵՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ ԳՐՈՒՄ Է.
Մի ամբողջ գիշեր համացանցը եռռում էր ադրբեջանական դրոշն այրելու փաստի շուրջ քննարկումներով։ 
Էդ դրոշ այրողների հազարավոր շարքերը չտեսանք շրջափակված  Արցախ մուտքի դարպասների մոտ հզորր ալիքով, կամ ,երբ Արցախի ՄԻՊ ը ու փոքրաթիվ հայեր բողոքի պիկետ էին անում ՄԱԿ ի գրասենյակի առջև , չերևացին , չգոռացին, դրոշ չայրեցին։
Խանութները լիքն են թուրքական հագուստով, կենցաղային քիմիայի, շինանյութի, ավտոպահեստամասերի տեսականիով, ու լավ էլ վաճառվում է ի դեպ, այրող ու ոչնչացնող որ չկան, ու՞ր են չափից դուրս «հայրենապաշտ կոմֆորտիստները»։ Տարբեր երկրների ադրբեջանական դեսպանատների առջև երբևէ մի 10 հազարանոց ցույց, պիկետ տեսա՞ծ կաք.......ես չեմ հիշում նման հզոր ցույցեր, որտեղ այրեք ատելի թշնամու ցանկացած սիմվոլիկա։
Բայց երեկվա շոուի իմաստը , երբ խանութները լցած են ARKO թրաշի փրփուրով, ու ZARA հագուստի նմուշներով։ Պիտի ամոթից կարմրել որ հակառակորդը բայրաքթար ու այկինցի ունի ու կարողանում է ինքնուրույն արտադրել, ոչ թե առավոտից իրիկուն անիմաստ շոուներով ապրել։
Պիտի մտածելակերպը փոփոխվի հիմնովին, ոչ թե մի անկապ ու ոչինչ չասող գործողությունը դարձնել Ավարայրի ճակատամարտին հավասարազոր եղելություն։
Լրջացեք։

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ