Նորայր Մեհրաբյանի հրաժեշտի արարողությունից հեռացա ծանր զգացումով և մի հարցով, որը հանգիստ չի տալիս․ Բալմանուկյան ՔՊ-ում թեւերի են բաժանվել․ ԲԱՄԲԱՍԱՆՔ Բռունցքներ՝ եթերում, ինտրիգներ՝ իշխանության ներսում Ինչու Աննան «կաստրուլկաներով» չի չխկչխկացնում Նիկոլի ականջին․ ԶԱՐՄԱՆՔ Պուտին–Թրամփ–Սի հանդիպումը կարող է դառնալ «ողջ մարդկության համար հզոր ազդանշան» Փաշինյանը` թուրք–ադրբեջանական «կաբելի» դերում Մանդատները վայր դրեք եւ Նիկոլը կհայտնվի մութ սենյակում․ Հովիկ Աղազարյան (ԱՆՈՆՍ) Կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ Հակոբ Ազիզյանը Վլադիմիր Պուտինն իր հետ միջուկային ճամպրուկը տարել է Չինաստան (Տեսանյութ) Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 18-ին

Թշնամական ԶՈՒ-ն ամեն ինչ փորձելու է անել, որպեսզի բավարարի Ալիեւի գրգռված տենչանքը, պետք է պատրաստ լինենք. «Կոռնիձոր» ջոկատի հրամանատար

Հանդիպում

«Ադրբեջանը պատրաստվում է հնարավոր ռազմական էսկալացիայի եւ այս միջադեպը պետք է դիտել հենց այդ տրամաբանության մեջ: Ադրբեջանը սա պլանավորած է արել»,-այս մասին լրատվամիջոցներից մեկի զրույցում անդրադառնալով Տեղ գյուղում տեղի ունեցած թշնամու հերթական սադրանքին, ասել է ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը:

ռազմական էսկալացիայի դեպքում հատկապես, որ ուղղություններով թշնամին կփորձի մխրճվել ՀՀ սուվերեն տարածք հարցի պատասխանը փորձել ենք ստանալ «Կոռնիձոր» ջոկատի հրամանատար Արա Խուդավերդյանից, ով նախ նկատեց.

-Հայաստանի թե՛ պետություն, թե՛ ազգաբնակչությունը միշտ պետք է պատրաստ լինեն թշնամու կողմից հնարավոր թե՛ լայնածավալ, թե՛ տեղային հարձակումը կանխելուն: Պատերազմը ավարտված չէ, Ադրբեջանի ախորժակը բացված է, թշնամական ԶՈՒ-ն ամեն ինչ փորձելու է անել, որպեսզի բավարարի Ալիեւի գրգռված տենչանքը: Այնպես որ լայնածաված էսկալացիայի դեպքում թշնամին ֆրոնտներ կբացի թե: հարավ-արեւելյան, թե: հյուսիս-արեւելյան հատվածներում, ճիշտ այնպես, ինչպես որ դա արեց 1994թվականին: Այդ իսկ պատճառով մենք պետք է պատրաստ լինենք միշտ: Թե ինչ ելք կունենա հնարավոր ռազմական էսկալացիայի արդյունքը` դժվար է ասել: Բայց Տեղ գյուղում տեղի ունեցած տեղյային բախումը թշնամուն լուրջ մտածելու տեղիք է տվել, այլ կերպ ասած, թշնամին մեկ անգամ եւս հասկացավ, որ 2020թվականի կոտրված ոգին այլեւս չկա, հայ զինվորը, հայ դիրքապահը շարունակում է պայքարել հանուն մայր հողի: Մենք պետք է պատրաստ լինենք ինքնապաշտպանության ոչ թե ֆեյսբուքյան տիրությում, այլ գործով` սահմանին` հայ զինվորի, դիրքապահի կողքին կանգնելով: 

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ