Ինչ է տեղի ունեցել Տեղ գյուղում
Ներքաղաքական
Արցախյան առաջին պատերազմում Բերձորի միջանցքի ազատագրման, Վարանդայի (Ֆիզուլի) եւ Սանասարի (Կուբաթլի) մարտական գործողությունների մասնակից, Սիսական 2-րդ վաշտի հրամանատար, զորամիավորումների զորային հետախուզության նախկին պետ գնդապետ ՎՈԼՈԴՅԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ փակագծեր բացեց` երեկ Տեղ գյուղում տեղի ունեցած ադրբեջանական սադրանքների մասին, ինչի հետեւանքով ունենք զոհեր եւ վիրավորներ:
— Ադրբեջանական զինված ուժերը թույլ չեն տվել առաջին հատուկ բանակային կորպուստի զինծառայողներին ՀՀ ինքնիշխան տարածքում իրականացնել ինժեներական աշխատանքներ եւ փորել խրամատներ: Ունեք զոհեր եւ տասնյակի հասնող վիրավորներ: Իսկ կորպուսի հրամանատարը` գնդապետ Գյոզալյանը, քաջաբար ղեկավարել է մարտը եւ վիրավորվել: Հենց երեկ նրան վիրահատեցին: Կոչ եմ անում բոլոր ազատամարտիկներին, սպաներին` գործող եւ չգործող` սահմանը մեզ է սպասում, հայրենիքը մեր կարիքն ունի:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ