Ես տեղափոխվում եմ Հայաստան. Դենիս Ջորկաեֆը առաջադրվել է որպես ՀՖՖ նախագահի թեկնածու Լեվոն Զուրաբյան VS Նիկոլ Փաշինյան Ակրոպոլիս թանգարանում բացվել է «Հին Հայաստան» միջազգային ցուցահանդեսը Ջրամատակարարման ընդհատումներ են տեղի ունեցել Կիևի հինգ շրջաններում Բրիտանիան ցանկանում է վերադառնալ ԵՄ. Brexit-ը չափազանց թանկ էր. The Times Մելանյա Թրամփը հնարավոր է համարում Ուկրաինայում հրադադարը մինչև Սուրբ Ծնունդ Քո մասին այնպիսի ճշմարտություն կասեմ, ստիպված կլինես փախչել նաեւ ՌԴ-ից․ Դանիելյանը՝ Պիպոյին Մեզ այսօր շատ են պակասում Մոնթեի պես հայերը․ Հռիփսիմե Նահապետյան Հայաստանի նկարիչների միությունը նոր նախագահ ունի Իրական դեպքեր, բարդություններ եւ նոր բացահայտումներ․ «Մոնթե» ֆիլմը շուտով մեծ էկրաններին

Համոզված եմ, որ արժանի ղեկավարության հետ հայոց բանակը կարող է ապահովել ՀՀ սուվերեն տարածքի անքակտելիությունը. Ռաֆայել Վարդանյան

Զարկերակ
ՀՀ ՊՆ֊ի կողմից ներկայացրած տեսանյութից հետո դեռ ուշքի չեմ գալիս...
Ռազմական մասնագետ չեմ, ուստի չեմ գրի խրամատների ու դիրքերի տեղակայման ճիշտ կամ սխալ լինելու և այլ նմանատիպ հարցերի մասին, ԲԱՅՑ չեմ կարող չգրել, որ հազարավոր հարցեր են առաջանում որպես ՀՀ քաղաքացի։
Ինչպե՞ս է ստացվում, որ 2020 թվականի դավադիր պատերազմից հետո մինչև այսօր մեր սահմանները այս վիճակում են և մեր տղերքը նման պայմաններում պետք է անխախտ պահեն դրանք։
Բանակը էս ինչի՞ են վերածել լավ։ Նույնիսկ մղձավանջներում նման բան չէի պատկերացնի։
Կառավարությունից պարզ է, որ ոչ մեկ չի մտածում կամ էլ հենց դիտավորյալ են թողնում այս իրավիճակում մնա պետական սահմանը, բա սպանե՞րը, նրանց մեջ շատ են հայրենասեր և բանիմաց մարդիկ, ինչու՞ են լռում։
Ու լիքը այլ հարցեր, որոնք հաստատ բոլորիս մոտ են առաջանում...
Հ.Գ. Անկախ իրավիճակից և ստեղծված վատթարագույն և անկազմակերպ իրադրությունից, մեր տղերքը կրկին ապացուցում են, որ նրանց ոգին ամուր է և հայոց պետականությունը ու նրա սահմանները կյանքից էլ թանկ։
Ուստի ես համոզված եմ, որ արժանի ղեկավարության հետ հայոց բանակը կարող է ապահովել ՀՀ սուվերեն տարածքի անքաքտելիությունը` հետագայում նաև ազատագրել ԱՀ օկուպացրած տարածքները։
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ