Հայտնի է՝ ով կներկայացնի այս տարի Հայաստանը մանկական Եվրատեսիլում Օրվա խորհուրդ. Սեպտեմբերի 23 Պատերազմը Ուկրաինայում մոտենում է ավարտին՝ այն շարունակելու ռեսուրսների սպառման պատճառով. Ուկրաինացի տնտեսագետ Լեհ զինվորականները, տեսնելով անօդաչու թռչող սարք, զանգահարել են 911՝ այն խփելու փորձի փոխարեն. Լեհական լրատվամիջոցներ Ուկրաինան հարձակվում է ԱՄՆ-ի հետ կապված տանկերների վրա, եւ դա չի կարող շարունակվել. Ռուբիո Հզոր պայթյուններ և հրդեհներ Կիևում (Տեսանյութ) Գերմանիայի ամերիկյան Շպանգդալեմ ավիաբազայում ռազմական ինքնաթիռ է կործանվել «Հրապարակ». Ապարանում եւս մտադիր են գործարկել Գորիսի մոդելը «Ժողովուրդ». ԱԳՆ մամուլի խոսնակին բարձրագույն դիվանագիտական աստիճան է շնորհվել. Սա է հայաստանյան դիվանագիտությունը Լույս չի լինի, հասցեներ

Կլինի՞ Պուտին-Ալիեւ-Փաշինյան նոր հանդիպում

Միջազգային

Նա­խօ­րե­ին ի­րան­ցի ֆուտ­բո­լա­սեր­նե­րը ներ­քին ա­ռաջ­նու­թյան խա­ղե­րից մե­կում սպոր­տա­յին երկր­պա­գու­թյու­նը վեր­ա­ծե­ցին քա­ղա­քա­կան ակ­ցի­ա­յի՝ վան­կար­կե­լով. «Ղա­րա­բա­ղը մերն է, շի­ա­նե­րը մերն են...»: Թե­րեւս, կա­րե­լի էր հաս­կա­նալ, որ մի պահ ի­րան­ցի երկր­պա­գու­նե­րը ֆուտ­բո­լի ժա­մա­նակ հի­շում են կրո­նա­կան խնդիր­նե­րի մա­սին՝ ա­ջակ­ցու­թյուն հայտ­նե­լով Ադր­բե­ջա­նի ի­րենց դա­վա­նա­կից­նե­րին՝ շի­ա­նե­րին, ո­րոնք, չմո­ռա­նանք, այդ երկ­րում բնակ­չու­թյան մե­ծա­մաս­նու­թյունն են: Բայց երբ մի­ա­ժա­մա­նակ, Ար­ցա­խի հետ կապ­ված, նման վան­կար­կում է հնչեց­վում, դա ար­դեն պա­տա­հա­կան չի կա­րող լի­նել:

Ի­ՐԱՆՆ ԱՆ­ՑԱՎ ԿՈՇՏ ՍՊԱՌ­ՆԱ­ԼԻՔ­ՆԵ­ՐԻ

Հստակ մե­սի­ջով կազ­մա­կերպ­ված քա­ղա­քա­կան ակ­ցի­ա­յի վար­կա­ծի մա­սին է խո­սում նա­եւ փաս­տը, որ պաշ­տո­նա­կան Թեհ­րա­նից ոչ հե­ռու կանգ­նած աղ­բյուր­նե­րը, շտա­պե­լով տա­րա­ծել մար­զա­դաշ­տի այդ ակ­ցի­ա­յի մա­սին տե­սագ­րու­թյու­նը, մի­ա­ժա­մա­նակ շտա­պե­ցին մեկ­նա­բա­նել, որ «կար­գա­խոսն ուղղ­ված էր Ադր­բե­ջա­նի իշ­խա­նու­թյուն­նե­րին, եւ հա­յե­րը դրա­նից մտա­հոգ­վե­լու ա­ռիթ չու­նեն, ընդ­հա­կա­ռա­կը»: Ընդ ո­րում, դրա ի­մաս­տը դժվար չէ կռա­հել: Վեր­ջին ժա­մա­նակ­ներս ակ­տի­վո­րեն շա­րու­նակ­վում է սրվել Ի­րա­նի եւ Ադր­բե­ջա­նի մի­ջեւ հայտ­նի կոնֆ­լիկ­տը: Բա­նը հա­սավ նրան, որ Բա­քուն չորս ի­րան­ցի դի­վա­նա­գե­տի «անցան­կա­լի անձ» հռչա­կեց՝ վտա­րե­լով երկ­րից: Զու­գա­հե­ռա­բար ադր­բե­ջա­նա­կան հա­տուկ ծա­ռա­յու­թյուն­նե­րը գե­րակ­տիվ տեմ­պե­րով ձեր­բա­կա­լու­թյուն­ներ են ի­րա­կա­նաց­նում՝ ձեր­բա­կալ­ված­նե­րին մե­ղադ­րե­լով Ադր­բե­ջա­նում շի­ա­ա­կան ուղղ­վա­ծու­թյան կրո­նա­կան խմբա­վո­րում­ներ ստեղ­ծե­լու մեջ, ո­րոնք, իբր, ղե­կա­վար­վում են Թեհ­րա­նից եւ Ադր­բե­ջա­նում ներ­քին ան­կա­յու­նու­թյուն հրահ­րե­լու նպա­տակ ու­նեն: Այդ­պես է, թե՝ ոչ, գո­նե մեզ հա­մար, ի­հար­կե, շատ կա­րե­ւոր նշա­նա­կու­թյուն ու­նի: Սա­կայն այս պա­հին Ի­րա­նը բա­վա­րար­վում է Բաք­վի նման գոր­ծո­ղու­թյու­ննե­րը ո­րա­կել որ­պես հա­կա­ի­րա­նա­կան սադ­րանք: Իսկ ա­հա հի­շա­տակ­ված ֆուտ­բո­լա­յին խա­ղի մի­ջա­դե­պը ե­կավ հու­շե­լու, որ զու­գա­հե­ռա­բար Ի­րա­նում ծա­վալ­վում է այն տես­լա­կա­նը, որ Ադր­բե­ջա­նը կրո­նա­կան հա­լա­ծանք­նե­րի է են­թար­կում շի­ա մահ­մե­դա­նա­նու­թյա­նը, ու սրա հե­տե­ւանք­նե­րը Բաք­վի հա­մար ի­րոք կա­րող են դան­դաղ գոր­ծո­ղու­թյան ռում­բի է­ֆեկտ ու­նե­նալ: Ա­ռա­վել եւս, որ զու­գա­հե­ռա­բար ա­ռաջ է տար­վում նա­եւ այն թե­զը, որ Ար­ցա­խը ոչ մի դեպ­քում չպետք է լի­նի ադր­բե­ջա­նա­կան:

Մի­ա­ժա­մա­նակ Թեհ­րա­նին մոտ կանգ­նած աղ­բյուր­նե­րը Բաք­վին էլ ա­վե­լի վ­տան­գա­վոր ազ­դակ հղե­ցին. «Ադրբե­ջա­նի Հան­րա­պե­տու­թյա­նը դի­վա­նա­գի­տու­թյու­նից հե­ռա­ցնելը՝ Թեհ­րա­նում դես­պա­նա­տան գոր­ծու­նե­ու­թյու­նը կա­սեց­նե­լու եւ ի­րան­ցի դի­վա­նա­գետ­նե­րին ար­տաք­սե­լու մի­ջո­ցով, ինչ­պես նա­եւ ռազ­մա­կան զո­րա­վար­ժու­թյուն­ներ անց­կաց­նե­լը Նա­խի­ջե­ւա­նում, նման է Ուկ­րա­ի­նա­յի սադ­րանք­նե­րին Ա­րև­մուտ­քի ա­նու­նից՝ Ռու­սաս­տա­նին պա­տե­րազ­մի մեջ ներ­քա­շելու ն­պա­տա­կով: Ի­րա­նի իշ­խա­նու­թյուն­նե­րը զգո­ն են, սա­կայն Բա­քուն պետք է ու­շադ­րու­թյուն դարձ­նի նա­եւ Ուկ­րա­ի­նա­յում տի­րող ի­րա­վի­ճա­կին... Մի­այն Հա­րա­վա­յին Կով­կա­սում ի­րա­նա­կան ռազ­մա­կան քա­ղա­քա­կա­նու­թյան ար­մա­տա­կան ​​վե­րա­փոխ­մամբ կա­րե­լի է վերջ տալ այս ան­սան­ձու­թյա­նը»:

Սա, թե­րեւս, ար­դեն սկսում է նման­վել Ա­լի­ե­ւին ուղղ­ված մի վեր­ջին նա­խազ­գու­շաց­ման: Եվ ոչ մի­այն Ա­լի­ե­ւին. Նի­կո­լը եւս պետք է, որ լուրջ մտա­վա­խու­թյուն­ներ ու­նե­նա «Հա­րա­վա­յին Կով­կա­սում ի­րա­նա­կան ռազ­մա­կան քա­ղա­քա­կա­նու­թյան ար­մա­տա­կան ​​վե­րա­փոխ­ման» հե­ռան­կար­նե­րից` հաշ­վի առ­նե­լով, որ ի­րա­նա­կան ու­ժե­րի կող­մից, ան­գամ ա­ռանց Նի­կո­լի կար­ծի­քը հարց­նե­լու, Սյու­նիքն Ադր­բե­ջա­նից պաշտ­պա­նե­լու մա­սին մեկ ծան­րակ­շիռ աղ­բյուր չէ, որ վեր­ջին ժա­մա­նակ­ներս խո­սել է: Գու­մա­րած, ար­դեն նա­եւ ա­մե­րի­կա­ցի­ներն են սկսել խո­սել, որ Թեհ­րա­նի համ­բե­րու­թյու­նը սպառ­վում է: Օ­րի­նակ` հե­ղի­նա­կա­վոր The Wall Street Journal-ը, վկա­յա­կո­չե­լով ա­մե­րի­կա­ցի պաշ­տո­նյա­նե­րին, օ­րերս նման միտք տա­րա­ծեց. «Հե­տա­խու­զու­թյու­նը ցույց է տա­լիս, որ Ի­րա­նը շու­տով հար­ձա­կում­ներ է սկսե­լու տա­րա­ծաշր­ջա­նում»:

Նա­խօ­րե­ին Ադր­բե­ջա­նի ԱԳՆ-ն փոր­ձեց Ի­րա­նից ե­կող այդ ազ­դակ­նե­րին պա­տաս­խա­նել, թե՝ «Իսլա­մա­կան հա­մե­րաշ­խու­թյու­նը չի են­թադ­րում կրո­նի օգ­տա­գոր­ծում քա­ղա­քա­կան նպա­տակ­նե­րով...»: Դա, ըստ է­ու­թյան, Բաք­վից՝ Թեհ­րան­ին ուղղ­ված մե­ղադ­րանք­նե­րի շա­րու­նա­կու­թյունն է՝ շի­ա մահ­մե­դա­կա­նու­թյա­նը Ադր­բե­ջա­նի դեմ ուղ­ղոր­դե­լու թե­մա­յով: Սա­կայն սրա տակ նա­եւ շատ հե­ռուն չգնա­լու միտք կա­րե­լի է տես­նել. խո­սում են «իսլա­մա­կան հա­մե­րաշ­խու­թյու­նից», ո­րը չի են­թադ­րում Ի­րա­նի դեմ իս­րա­յե­լյան տրամպ­լին դառ­նալ:

Նա­եւ նա­խօ­րե­ին կա­պի մեջ մտան ԱԳ նա­խա­րար­ներ Ա­մի­րաբ­դոլ­լա­հի­ա­նը եւ Բայ­րա­մո­վը, որն ար­դեն իսկ նշա­նա­կում է, որ դի­վա­նա­գի­տու­թյու­նը դեռ շուտ է ա­վարտ­ված հա­մա­րե­լը:

ԼԱՎ­ՐՈՎ-ՉԱ­ՎՈՒ­ՇՕՂ­ԼՈՒ

Այս­պի­սով, չնա­յած ընդ­հա­նուր շի­կաց­վա­ծու­թյա­նը, երբ վե­րա­դառ­նում են ԱԳ նա­խա­րար­նե­րի մա­կար­դա­կով շփում­նե­րի, ա­պա դա նա­եւ ինչ-որ ի­րա­վի­ճա­կա­յին փո­փո­խու­թյան մա­սին է ակ­նարկ: Հաշ­վի առ­նե­լով, որ դրան նա­խոր­դել էր Լավ­րո­վի այցն Ան­կա­րա, նման փո­փո­խու­թյան հա­վա­նա­կա­նու­թյունն էլ ա­վե­լի հիմ­նա­վոր տեսք է ստա­նում:

Ի­հար­կե, պա­տա­հա­կան չէր, որ Լավ­րո­վի եւ Չա­վու­շօղ­լո­ւի բա­նակ­ցու­թյուն­նե­րում հիմ­նա­կան թե­մա­նե­րից մե­կը դար­ձան հայ-թուր­քա­կան, հայ-ադրբե­ջա­նա­կան եւ տա­րա­ծաշր­ջա­նա­յին ընդ­հա­նուր մթնո­լոր­տի հար­ցե­րը: Այ­սինքն, երբ Ադր­բե­ջա­նը շա­րու­նա­կում է գնալ ի­րա­վի­ճա­կի գեր­շի­կաց­ման ուղ­ղու­թյամբ, ո­րը հա­սել է Ի­րա­նի՝  «Հա­րա­վա­յին Կով­կա­սում ռազ­մա­կան քա­ղա­քա­կա­նու­թյան ար­մա­տա­կան ​​վե­րա­փոխ­ման» մա­կար­դա­կի, ա­պա այս դեպ­քում Էր­դո­ղա­նը եւս մտա­ծե­լու շատ բան ու­նի: Այդ թվում՝ ի՞նչ է ա­նե­լու, ե­թե Ադր­բե­ջանն Իս­րա­յե­լի դրդմամբ այլ ելք չթող­նի Ի­րա­նին, քան հար­վա­ծե­լը: Կմի­ջամ­տի՞: Բայց դա ՌԴ-ի հետ ու­ղիղ բա­խում է նշա­նա­կում, էլ չա­սած, որ տա­րա­ծաշր­ջա­նում կա­յու­նու­թյան ձգտող Չի­նաս­տանն իր հեր­թին կա­րող է խառն­վել այդ ա­մե­նին: Չի՞ մի­ջամ­տի, սա­կայն այդ դեպ­քում ճիշտ է՝ ա­խոր­ժա­կը շատ մե­ծաց­րած, բայց է­լի «փոքր եղ­բոր» դիր­քե­րում գտնվող Ադր­բե­ջա­նը կա­րող է ոչն­չա­նալ Ուկ­րա­ի­նա­յի օ­րի­նա­կով, ին­չի մա­սին Թեհ­րա­նից պարզ ա­սում են:

Ի­հար­կե, ե­թե հնա­րա­վոր լի­ներ, Էր­դո­ղա­նը ու­րա­խու­թյամբ այդ օ­պե­րա­ցի­ան կի­րա­կա­նաց­ներ՝ հու­սա­լով գրա­վել ոչ մի­այն Սյու­նի­քը, այլ նա­եւ հյու­սի­սա­յին Ի­րա­նը: Բայց երբ դա, գրե­թե ա­ռանց կաս­կա­ծի, տա­նե­լու է դե­պի Եր­րորդ աշ­խար­հա­մարտ, ա­պա ռիսկն ահ­ռե­լի է:

Այս­պի­սով, երբ Լավ­րո­վի այ­ցի ըն­թաց­քում հիմ­նա­կան թե­մա­նե­րից է Հա­րա­վա­յին Կով­կա­սը, ա­պա դա ա­վե­լի շուտ հու­շում է, որ Էր­դո­ղա­նը սրա­ցում­նե­րի գնա­լու ցան­կու­թյուն ի­րոք չու­նի, ին­չի մա­սին քա­նիցս հրա­պա­րա­կավ հայ­տա­րա­րել է: Իսկ դրա հա­մար պետք է սե­փա­կան «փոքր եղ­բո­րը» մի փոքր զսպի: Հան­դիպ­ման ար­դյուն­քում Չա­վու­շօղ­լուն ֆիք­սե­լով, որ քննար­կել են Ան­կա­րա­յի եւ Ե­րե­ւա­նի հա­րա­բե­րու­թյուն­նե­րի կար­գա­վոր­ման հար­ցը, ո­րից հա­սավ հայտ­նի նա­խա­պայ­մա­նին. «Թուր­քի­ան հան­դես է գա­լիս Ադր­բե­ջա­նի եւ Հա­յաս­տա­նի մի­ջեւ խա­ղա­ղու­թյան պայ­մա­նագ­րի շու­տա­փույթ կնքման օգ­տին»: Ի՞նչ պայ­մա­նագ­րի մա­սին է խոս­քը: Լավ­րովն ի պա­տաս­խան հայ­տա­րա­րեց. «Ռու­սաս­տանն ակն­կա­լում է, որ ոչ տա­րա­ծաշր­ջա­նա­յին խա­ղա­ցող­նե­րը չեն մի­ջամ­տի Անդր­կով­կա­սի հար­ցե­րի կար­գա­վոր­մա­նը»: Թե­րեւս, պետք է հաս­կա­նալ այս­պես՝ ստո­րագր­վե­լու է մի­այն ՌԴ-ի ա­ռա­ջար­կած տար­բե­րա­կով «խա­ղա­ղու­թյան պայ­մա­նա­գի­րը», եւ ոչ «Բրյու­սե­լյան ձե­ւա­չա­փը»:

Սա պայ­մա­նա­վոր­վա­ծու­թյո՞ւն է, թե՞ կող­մե­րը պար­զա­պես ի­րենց մո­տե­ցում­ներն են հստա­կեց­րել, մոտ ժա­մա­նակ­ներս հաս­կա­նա­լի կդառ­նա: Սա­կայն ո­րոշ դե­տալ­ներ ա­վե­լի հա­վա­նա­կան տեսք են տա­լիս այն մտքին, որ կով­կա­սյան ուղ­ղու­թյամբ հստակ պայ­մա­նա­վոր­վա­ծու­թյուն­նե­րը ձեռն­տու են ինչ­պես Մոսկ­վա­յին, այն­պես էլ՝ Ան­կա­րա­յին: Մաս­նա­վո­րա­պես, Լավ­րո­վի եւ Չա­վու­շօղ­լո­ւյի հրա­պա­րա­կա­յին հայ­տա­րա­րու­թյուն­նե­րը ցույց տվե­ցին, որ կող­մե­րը լրջո­րեն կենտ­րո­նա­ցել են տնտե­սա­կան կա­պե­րի վրա, ո­րի զար­գաց­մա­նը մե­ծա­պես կնպաս­տի կով­կա­սյան տա­րա­ծաշր­ջա­նում կո­մու­նի­կա­ցի­ա­նե­րի վե­րա­գոր­ծար­կու­մը, այդ թվում՝ Հա­յաս­տան-Թուր­քի­ա ուղ­ղու­թյամբ: Ի դեպ, այս տե­սան­կյու­նից ե­րե­ւի պա­տա­հա­կան չէր ՀՀ ՊԵԿ նա­խա­գա­հի հայ­տա­րա­րու­թյու­նը, թե պատ­րաստ­վում են թուր­քա­կան սահ­մա­նի գոր­ծարկ­մա­նը:

ՌԴ-Ն Օ­ՐԱ­ԿԱՐ­ԳՈՒՄ Է ՊԱ­ՀՈՒՄ ԻՐ «ԽԱ­ՂԱ­ՂՈՒ­ԹՅԱՆ ՊԱՅ­ՄԱ­ՆԱ­ԳԻ­ՐԸ»

Մյուս կող­մից, թե­րեւս պա­տա­հա­կան չի կա­րող լի­նել նա­եւ, որ Լավ­րո­վի թուր­քա­կան այ­ցին զու­գա­հեռ, շտպեց Պու­տի­նին զան­գա­հա­րել Նի­կո­լը: Ըստ ՌԴ նա­խա­գա­հա­կան ա­պա­րա­տի տե­ղե­կատ­վու­թյան. «Հայ­կա­կան կող­մի նա­խա­ձեռ­նու­թյամբ Վլա­դի­միր Պու­տի­նը հե­ռա­խո­սազ­րույց է ու­նե­ցել Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տու­թյան վար­չա­պետ Նի­կոլ Փա­շի­նյա­նի հետ: Շա­րու­նակ­վել է Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղի շուրջ ստեղծ­ված ի­րա­վի­ճա­կի տար­բեր աս­պեկտ­նե­րի քննար­կու­մը: Այս հա­մա­տեքս­տում կա­րե­ւոր­վում է 2020-2022 թվա­կան­նե­րին Ռու­սաս­տա­նի, Հա­յաս­տա­նի եւ Ադր­բե­ջա­նի ղե­կա­վար­նե­րի մի­ջեւ հիմ­նա­րար պայ­մա­նա­վոր­վա­ծու­թյուն­նե­րի հե­տև­ո­ղա­կան ի­րա­կա­նա­ցու­մը, այդ թվում՝ հայ-ադրբե­ջա­նա­կան սահ­մա­նին անվ­տան­գու­թյան եւ կա­յու­նու­թյան ա­պա­հով­ման, տնտե­սա­կան եւ տրանս­պոր­տա­յին կա­պե­րի վե­րա­կանգն­ման հետ կապ­ված եւ Հա­յաս­տա­նի ու Ադր­բե­ջա­նի մի­ջեւ հաշ­տու­թյան պայ­մա­նագ­րի նա­խա­պատ­րաս­տու­մը»:

Այ­սինքն, խոս­վել է գարծ­նա­կա­նում նույն բա­նե­րի մա­սին, ին­չը Լավ­րով-Չա­վու­շօղ­լու քննարկ­ման օ­րա­կար­գում էր: Մի­ա­ժա­մա­նակ, նա­եւ Պու­տի­նի մա­կար­դա­կով՝ ե­ռա­կողմ պայ­մա­նա­վոր­վա­ծու­թյուն­նե­րի հա­մա­տեքս­տում է խոս­վում «խա­ղա­ղու­թյան պայ­մա­նագ­րի» մա­սին, ա­պա դա նշա­նա­կում է, որ Մոսկ­վան շա­րու­նա­կում է օ­րա­կար­գում պա­հել հենց իր ա­ռա­ջար­կած տար­բե­րա­կը:

Այս­պի­սով, կար­ծես թե նման ի­րա­վի­ճակ է: Մի կող­մից՝ Ի­րա­նը, ընդ­հուպ ռազ­մա­կան ուժ գոր­ծադ­րե­լու հա­վակ­նու­թյուն­ներ ցու­ցադ­րե­լով, պա­հան­ջում է բա­ցա­ռել «Զան­գե­զու­րի մի­ջանց­քի» տրա­մա­բա­նու­թյամբ ա­մեն մի քայլ՝ դրա­նով իր ա­ջակ­ցու­թյու­նը հայտ­նե­լով Մոսկ­վա­յի «խա­ղա­ղու­թյան պայ­մա­նագ­րի» տար­բե­րա­կին: Մյուս կող­մից` ՌԴ-ն ու կար­ծես թե՝ նա­եւ Թուր­քի­ան են հենց այդ տար­բե­րա­կը օ­րա­կար­գում պա­հում: Թե­եւ, ի­հար­կե, Թուր­քի­ա­յի մա­սով կաս­կած­ներ միշտ էլ կան, սա­կայն այս պա­հին կար­ծես թե այլ տար­բե­րակ չու­նեն: Հաշ­վի առ­նե­լով, որ, որ­պես այ­լընտ­րանք է Ի­րան-Ադրբե­ջան խիստ հա­վա­նա­կան դար­ձած բա­խու­մը՝ հե­տե­ւանք­նե­րով հան­դերձ: Ե­թե մոտ ժա­մա­նակ­ներս խոս­վի նա­եւ Մոսկ­վա­յում Պու­տին-Ալի­եւ-Փա­շի­նյան հան­դիպ­ման մա­սին, ա­պա դա կա­րող է վե­րած­վել «խա­ղա­ղու­թյան պայ­մա­նագ­րի»:

Ե­թե ոչ, ա­պա կտրուկ ա­ճում է տա­րա­ծաշր­ջա­նա­յին մեծ պա­տե­րազ­մի հա­վա­նա­կա­նու­թյու­նը:

ՔԵ­ՐՈԲ ՍԱՐԳ­ՍՅԱՆ

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Սեպտեմբերի 23-24-ին օդի ջերմաստիճանը ցերեկային ժամերին աստիճանաբար կբարձրանաԻսրայելի պատվիրակությունը լքել է ՄԱԿ-ի դահլիճը Էրդողանի ելույթի ժամանակ 2024 թվականին Պենտագոնը կտրուկ ավելացրել է Հայաստանի ռազմական ֆինանսավորումըՄեկ ընդդիմադիր համայնքապետ ասեք, որ ընտրվել է ու չի հետապնդվել․ Քրիստինե ՎարդանյանՀիվանդ միտք ա, երբ երկրի ղեկավարն ասում ա՝ կոշիկներդ հանելու եմ. ՕրբելյանՀՀ-ն չիպերի արտադրության ոլորտում առավելություն ունի, այստեղ են գտնվում կարևոր ընկերություններԱՄՆ-Իրան հակամարտության ռազմական նոր փուլը կվերսկսվի՞, թե՞ ոչ․ Արտակ ԶաքարյանՀայտնի է՝ ով կներկայացնի այս տարի Հայաստանը մանկական ԵվրատեսիլումԵԱՏՄ-ում ապրանքների տեղաշարժի համար Ռուսաստանի ՍՊՈՏ համակարգը չպետք է խոչընդոտ դառնա․ ՍլեպնևՕրվա խորհուրդ. Սեպտեմբերի 23Հայաստանում հիմնականում կգերակշռի առանց տեղումների եղանակՊատերազմը Ուկրաինայում մոտենում է ավարտին՝ այն շարունակելու ռեսուրսների սպառման պատճառով. Ուկրաինացի տնտեսագետԼեհ զինվորականները, տեսնելով անօդաչու թռչող սարք, զանգահարել են 911՝ այն խփելու փորձի փոխարեն. Լեհական լրատվամիջոցներՈւկրաինան հարձակվում է ԱՄՆ-ի հետ կապված տանկերների վրա, եւ դա չի կարող շարունակվել. ՌուբիոՀզոր պայթյուններ և հրդեհներ Կիևում (Տեսանյութ)Գերմանիայի ամերիկյան Շպանգդալեմ ավիաբազայում ռազմական ինքնաթիռ է կործանվել«Հրապարակ». Ապարանում եւս մտադիր են գործարկել Գորիսի մոդելը«Ժողովուրդ». ԱԳՆ մամուլի խոսնակին բարձրագույն դիվանագիտական աստիճան է շնորհվել. Սա է հայաստանյան դիվանագիտությունըԼույս չի լինի, հասցեներ«Հրապարակ»․ Առուշանյանի «Բիզնեսը» մետաստազներ է տալիս

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված