Արցախի իշխանությունները Ադրբեջանին հանդիպման առաջարկ են փոխանցել
ՆերքաղաքականԱրցախի Հանրապետության իշխանությունները Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ առաքելության միջոցով, վերջիններիս տեղակայման վայրում և զորախմբի հրամանատարության միջնորդությամբ հանդիպում անցկացնելու առաջարկ են փոխանցել ադրբեջանական կողմին՝ հումանիտար բնույթի անհետաձգելի հարցեր քննարկելու համար։
Այս մասին հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբը։
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ
