«Բալզամինովի ամուսնությունը»՝ Սանկտ Պետերբուրգում
Մշակութային«Բալթյան տուն» թատրոն-փառատոնն ապրիլի 7-16-ը կանցկացնի ԱՊՀ երկրների «Հանդիպումներ Ռուսաստանում» 25-րդ հոբելյանական միջազգային թատերական փառատոնը:
2023 թվականին մշակութային ֆորումը նվիրված է Ա․Ն․Օստրովսկու 200-ամյակին։ Ծրագրում ընդգրկված են 10 երկրներից ժամանած առաջատար թատերական կոլեկտիվներ:
Երեւանի Կ. Ստանիսլավսկու անվան պետական ռուսական դրամատիկական թատրոնը փառատոնի ծրագրի շրջանակներում կցուցադրի Ա․Ն․ Օստրովսկու պիեսի հիման վրա օրերս հայ հանդիսատեսի դատին ներկայացված «Բալզամինովի ամուսնությունը» ներկայացումը՝ թատրոնի գեղարվեստական ղեկավար Կարեն Ներսիսյանի բեմադրությամբ։
«Հանդիպումներ Ռուսաստանում» փառատոնը ոչ միայն ներկայացումների ցուցադրություն է, այլ նաեւ թատրոնի պրոֆեսիոնալներին համախմբելու տարածք: Ներկայացումներից բացի, փառատոնի օրերին կանցկացվեն ներկայացումների քննարկումներ՝ հեղինակների եւ առաջատար թատերագետների մասնակցությամբ։ Ռուսական թատրոնների երիտասարդ մասնակից դերասանների համար կանցկացվեն բեմական խոսքի եւ դերասանի վարպետության դասեր: