Հրապարակվել է Սպերցյանի ստեղծած պահերի վիճակագրությունը Goal-ը թարմացրել է 2026թ.-ի «Ոսկե գնդակի» հավակնորդների վարկանիշը Ասեց` շրջափակման մեջ եմ, ինձ կպայթացնեմ. ՏԱՐՈՆ ԱՆԴՐԵԱՍՅԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ ՕՐՆ Է Աֆո, Մասիվցի Ժիրո և Արտաշատցի Կիկոս մականուններով հայտնի անձինք են կալանավորվել «Լեվ Գրուպը» մտնում է նոր տարի՝ ամուր մնալով օրենքին, արդարությանը և օրինապաշտ քաղաքացու գաղափարին.Բացառիկ զրույց հայտնի փաստաբանի հետ Քիչ առաջ գործընկեր Պետրոս Մեղրյանի հետ «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում այցելեցինք «Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանին. Դանիելյան Սևանում, Ճամբարակում, Արթիկում, Սպիտակում ձյուն է տեղում Հրդեհ՝ Նուբարաշենում. Այրվածքներ ստացած քաղաքացուն բուժօգնություն է ցուցաբերվել Հեռախոսազրույց եմ ունեցել Սթիվ Ուիթքոֆի և Ջարեդ Քուշների հետ. Զելենսկի Ադրբեջանցի փորձագետ.Ադրբեջանը կարող է սկսել կոնյակ և ծխախոտ գնել Հայաստանից

Եթե երաժիշտներս մի քիչ թուլանանք, մեր հարեվան պետությունները հայ մշակույթն էլ իրենցով կանեն. Գափոյան

Մշակութային

Ժողովրդական արվեստի թանգարանում տեղի ունեցավ դուդուկահար ՆՈՐԱՅՐ ԳԱՓՈՅԱՆԻ «Գեն» ձայնասկավառակի շնորհանդեսը: Այն երաժշտի առաջին ձայնասկավառակն է, որտեղ ընդգրկված է 16-րդ դարից մինչեւ մեր օրերի հեղինակավոր ստեղծագործողների 10 հայկական փողային գործիքների աշուղական, ժողովրդական եւ հոգեւոր երաժշտություն: Ձայնասկավառակում տեղ է գտել նաեւ Նորայր Գափոյանի «Գեն» հեղինակային ստեղծագործությունը, որով էլ անվանվել է ձայնասկավառակը:

— Նորայր, ինչո՞ւ հենց «Գեն» անվանեցիք նախ` ձեր ստեղծագործությունը, ապա` դեբյուտային ձայնասկավառակը:

— Որպես դուդուկահար, որպես փողային գործիքներ նվագող երաժիշտ՝ ինձ համար կարեւոր է ներկայացնել երաժշտական գործիքը՝ հայկական ավանդական դպրոցի հիմքից  չշեղվելով, քանի որ մեր օրերում կարող ենք շատ հանդիպել տարբեր երաժշտություններում դուդուկի հնչյունները, լսել էքսպերիմենտալ դրսեւորումներով, ուր հնչում է դուդուկի ձայնը, բայց ընդհանրապես կապ չունի  դուդուկի կատարողական տեխնիկայի, հայկական դուդուկի ավանդույթի եւ գենետիկայի հետ: Ինձ համար որպես երիտասարդ դուդուկահար, կարեւոր է այն դպրոցը, որը մեր մեծ վարպետների շնորհիվ փոխանցվել է մեզ: Մենք էլ հավուր պատշաճի պետք է ներկայացնենք այն աշխարհին ու փոխանցենք մեր սերունդներին: Մի խոսքով՝ ժամանակի մի օղակ էլ փորձում եմ ես լինել իմ գործունեությունով, չգիտեմ՝ որքանով կստացվի, որքանով՝ ոչ, բայց ամեն դեպքում ամեն ինչ անում եմ դրա համար: Դուդուկի եւ առհասարակ իմ երաժիշտ դառնալու հետ էլ գենը շատ մեծ նշանակություն ունի, որովհետեւ թե՛ մորական եւ թե՛ հորական կողմից երաժիշտների ընտանիքում եմ ծնվել, եւ ամեն ինչ կապվում է գենի հետ: Եվ այդպես որոշեցի, որ հենց առաջին ձայնասկավառակիս անունը պիտի «Գեն» լինի:

— Բայց համաձայնեք, որ համացանցի դարում, կարծես թե, այդքան էլ ակտուալ չէ ձայնասկավառակ թողարկելը:

— Առհասարակ երաժիշտների գործունեությունը շատ աներեւույթ է, այսինքն՝ որպես երաժիշտ, բեմի վրա ինչ-որ բան ստեղծում ես, նվագում ես ու անցնում առաջ: Այդ պահին այն ինչ-որ էմոցիա կամ տպավորություն թողնում է հանդիսատեսի վրա, հուզում նրան եւ վերջ: Իսկ ձայնագրությունը միակ տարբերակն է, որ մնայուն է դարձնում այդ ամենը: Երաժշտի համար ձայնասկավառակ ունենալը միակ տարբերակն է, որ քո տաղանդը, քո արվեստը, մշակույթը, այն ամենը, ինչ դու ստեղծում ես, կարողանաս ներկայացնել: Այն դառնում է երաժշտի համար անձնագրի նման մի բան, որ ցանկացած դեպքում մարդ կարողանա լսել ձայնասկավառակը ու հասկանալ քո տաղանդի չափը, քո ճաշակը երաժշտության մեջ, նախասիրությունները: Երբ համագործակցում ես կամ մասնակցում ինչ-որ մի նախագծում, հաճախ անում ես այն, ինչ պահանջվում է նախագծի շրջանակներում, բայց այս դեպքում արդեն անում ես այն, ինչը քոնն է, ինչը կարեւոր է երաժշտի համար եւ ուզում ես անել: Դրա համար ցանկացա, որ ձայնասկավառակը ֆիզիկապես գոյություն ունենա, որպեսզի ես շոշափելի ունենամ իմ տարիների ձեռքբերումները: Շատ լավ գիտակցում եմ, որ այսօր մարդիկ երաժշտությունը լսում են առցանց հարթակներում, ու ձայնասկավառակի կարիքը չկա: Բայց մի կարեւոր տենդենց էլ հաշվի առնենք, որ վերադառնում են վինիլները, ու կարծում եմ՝ անհրաժեշտ է ձայնասկավառակ ունենալը:

— Ի դեպ, ժամանակ առ ժամանակ մեր ոչ բարյացակամ հարեւանները փորձում են մեզնից խլել այս կամ այն հայկական երաժշտական գործիքը՝ ներկայացնելով իբրեւ իրենց ազգայինը, էլ չեմ ասում այս կամ այն երաժշտության մասին: Որքանո՞վ է հաջողվում այս առումով չլքել մեր «խրամատները»:

— Եթե մենք՝ երաժիշտներս, մի քիչ թուլանանք, մեր հարեւան պետությունները հայ մշակույթն էլ իրենցով կանեն: Օրինակ` թառը, քամանչան, քանոնը, ուդն այսօր դարձել է վիճելի, չենք կարողանում հաստատենք կամ ապացուցենք, որ հայկական է: Իսկ դուդուկի դեպքում թեպետ այդպես չէ, բայց չի նշանակում, որ պետք է  թուլանալ, որովհետեւ ցանկացած պարագայում եթե դադարենք աշխատել այդ ուղղությամբ, վստահեցնում եմ՝ կարճ ժամանակ հետո շատ միջազգային հարթակներում հենց նույն դուդուկն էլ կներկայացվի որպես ոչ հայկական գործիք: Դրա համար ուղղակի իրավունք չունենք թուլացնելու այդ ակտիվությունը, շարժը: Ես ուրախ եմ, որ նախ մեզնից ավագները, հիմա էլ մեր սերունդը եւ եկող սերունդը փողային գործիքներն ակտիվ ներկայացրել են տարբեր հարթակներում: Մենք էլ մեր «սահմաններն» ենք անառիկ պահել եւ հիմա էլ շարունակում ենք այդպես: Բացի այն, որ մեր այդ անառիկությունը ողջունելի է, նաեւ շատ անհրաժեշտ է: Կոնսերվատորիայում, փառք Աստծո, շատ ուսանողներ ունենք հենց դուդուկի բաժնում եւ ազգային գործիք նվագողների համար շատ կարեւոր է 21-րդ դարում սովորել եւ գիտելիքներ ստանալ, քանի, որ հին դարերը չեն, որ միայն գործիքն ունենաս, մի փոքր տիրապետես ու վերջ: Մեր մշակույթը գրագետ ներկայացնելու եւ լուրջ երաժիշտ դառնալու համար լուրջ կրթությունն անհրաժեշտ է:

— Անդրադառնանք նաեւ Ձեր առաջիկա ծրագրերին: Ի՞նչ նորություններ են սպասվում Ձեր ունկնդիրներին:

— Նախ ասեմ, որ տարբեր նախագծերում եմ նվագակցում ՝ «Գյուրջիեւ» անսամբլ, Armenian Navy Band, «Կարեն Սեւակ բենդ» «Կամի բենդ»: Նոր համագործակցությունների փուլ է սկսվում աշխարհահռչակ երաժիշտ ուդահար դաֆրի Յուսեֆի հետ, ով ծնունդով Թունիսից է: Աշխարհում շատ հայտնի ուդահար է, լուրջ երաժիշտ: Անցյալ տարի առիթ եղավ եւ միասին նվագեցինք Հայաստանում, ինչը հենց սկիզբ դրեց մեր համագործակցությանը: Այս տարի արդեն մի քանի շրջագայություններ ունենք նրա նվագախմբի հետ: Մեր հայազգի տաղանդավոր երաժիշտ Եսայի Կարապետյանի հետ, ով նոր է սկսել իր կարիերան եւ արդեն շատ հաջողությունների է հասել, ունենք համատեղ ծրագրեր ջազային ձեւաչափում: Իսկ ապրիլի 21-ին Լոնդոնում համատեղ առաջին համերգն է լինելու, որից հետո հանդես կգանք Փարիզում, Գերմանիայում եւ այլն: Միանշանակ, նաև «Գեն» ձայնասկավառակի կենդանի տարբերակով համերգներ տեղի կունենան Հայաստանում, կարծում եմ՝ փոքր համերգասրահներում: Կընտրեմ այնպիսի վայր, որտեղ երաժշտությանը համահունչ կլինի եւ հետաքրքիր կլինի լսելը:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված
Հրապարակվել է Սպերցյանի ստեղծած պահերի վիճակագրությունըGoal-ը թարմացրել է 2026թ.-ի «Ոսկե գնդակի» հավակնորդների վարկանիշըMMA. ՀԱՅՏՆԻ Է ՄԻՀՐԱՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ ՄՐՑԱԿԻՑԸԱսեց` շրջափակման մեջ եմ, ինձ կպայթացնեմ. ՏԱՐՈՆ ԱՆԴՐԵԱՍՅԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ ՕՐՆ ԷԱֆո, Մասիվցի Ժիրո և Արտաշատցի Կիկոս մականուններով հայտնի անձինք են կալանավորվել«Լեվ Գրուպը» մտնում է նոր տարի՝ ամուր մնալով օրենքին, արդարությանը և օրինապաշտ քաղաքացու գաղափարին.Բացառիկ զրույց հայտնի փաստաբանի հետՔիչ առաջ գործընկեր Պետրոս Մեղրյանի հետ «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում այցելեցինք «Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանին. ԴանիելյանՍևանում, Ճամբարակում, Արթիկում, Սպիտակում ձյուն է տեղում Հրդեհ՝ Նուբարաշենում. Այրվածքներ ստացած քաղաքացուն բուժօգնություն է ցուցաբերվել Հեռախոսազրույց եմ ունեցել Սթիվ Ուիթքոֆի և Ջարեդ Քուշների հետ. ԶելենսկիԱդրբեջանցի փորձագետ.Ադրբեջանը կարող է սկսել կոնյակ և ծխախոտ գնել ՀայաստանիցՆախկին ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանի որդին՝ ՔՊ-ի պատգամավորի թեկնածու«Երևանի և Բաքվի միջև երկխոսության մեջ ընդհանուր առմամբ դրական դինամիկա ենք տեսնում.ԶախարովաԹուրքիան եւ Ադրբեջանը ուժեղացնում են միմյանց պաշտպանության գործում իրենց օրինական և միջազգային նորմերին հարիր քայլերի շրջանակըՄարադոնայի պատռված մարզաշապիկը վաճառվել է ռեկորդային գնովԶախարովա.ՌԴ-ի և Ադրբեջանի նախագահների միջև բարեկամական զրույցին միացել է նաև Մեհրիբան ԱլիևանՓոփոխություններ են կատարվել  «Զինվորական ծառայության համար քաղաքացու կամ զինծառայողի պիտանիության աստիճանը որոշող հիվանդությունների ցանկումԵվս մեկ բարեփոխում՝ պրոֆեսիոնալ բանակի անցման ճանապարհին.ՊապիկյանԿարմիր խաչի ներկայացուցիչները այցելել են Բաքվում գտնվող Վիգեն ԷյուլջեքչյանինԶախարովան՝ AZAL ինքնաթիռի վթարի մասին

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված