Հրապարակվել է Սպերցյանի ստեղծած պահերի վիճակագրությունը Goal-ը թարմացրել է 2026թ.-ի «Ոսկե գնդակի» հավակնորդների վարկանիշը Ասեց` շրջափակման մեջ եմ, ինձ կպայթացնեմ. ՏԱՐՈՆ ԱՆԴՐԵԱՍՅԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ ՕՐՆ Է Աֆո, Մասիվցի Ժիրո և Արտաշատցի Կիկոս մականուններով հայտնի անձինք են կալանավորվել «Լեվ Գրուպը» մտնում է նոր տարի՝ ամուր մնալով օրենքին, արդարությանը և օրինապաշտ քաղաքացու գաղափարին.Բացառիկ զրույց հայտնի փաստաբանի հետ Քիչ առաջ գործընկեր Պետրոս Մեղրյանի հետ «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում այցելեցինք «Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանին. Դանիելյան Սևանում, Ճամբարակում, Արթիկում, Սպիտակում ձյուն է տեղում Հրդեհ՝ Նուբարաշենում. Այրվածքներ ստացած քաղաքացուն բուժօգնություն է ցուցաբերվել Հեռախոսազրույց եմ ունեցել Սթիվ Ուիթքոֆի և Ջարեդ Քուշների հետ. Զելենսկի Ադրբեջանցի փորձագետ.Ադրբեջանը կարող է սկսել կոնյակ և ծխախոտ գնել Հայաստանից

Երրորդ կին դիրիժորը «հայտարարեց» կարիերայի սկիզբը

Մշակութային

Կանանց դիրիժորությունն այսօր արդիական եւ մոդայիկ թեմա է, գրեթե թրենդ։ Բոլոր նվագախմբերը, մեծ հաշվով, գոնե մեկ անգամ հանդես են եկել «մաեստրայի» ղեկավարությամբ։ Նրանցից շատերը հաջողությամբ ղեկավարում են երաժշտական փառատոներ, օպերային թատրոններ ու մեծ նվագախմբեր։ Այդուհանդերձ, կանանց դիրիժորական թիմը մեծ լիգաներում ընդգրկված չէ, դիրիժորական թոփ տասնյակն էլ այսօր զբաղեցնում են տղամարդիկ։ Իհարկե, կազմվել է 21-րդ դարի կին դիրիժորների թոփ, որի վերին հինգ հորիզոնականները զբաղեցնում են Մարին Օլսոպը (ԱՄՆ), Միրգա Գրաժինետե-Տիլան (Լիտվա), Սիմոնա Լանգը (Ավստրալիա), Սյան Չժանը (Չինաստան), Սուսաննա Մելկկին եւ այլն։ Վերջին տարիներին Հայաստանում գործունեություն ծավալած ընդամենը երկու կին սիմֆո-դիրիժորներին՝ Վարդուհի Մինասյան եւ Նատալի Գալստյան, միացավ Աննա Կնյազյանը, ով վերջերս ղեկավարեց Վանաձորի պետական կամերային նվագախումբը։ Ներկա գտնվելով համերգին, կարող ենք փաստել, որ այն մեծ հետաքրքրություն էր առաջացրել, ինչու ոչ, գուցե հենց կին դիրիժորի ղեկավարելու հանգամանքով։ Հնչեցին Կոմիտասի, Բախի եւ Մոցարտի թեեւ հայտնի ստեղծագործություններից, բայց մեկնաբանություններում ակնհայտ էր կնոջ ձեռքը։ Մենակատարների դերում էին սոպրանո, ՀՀ վաստակավոր արտիստ Մագդա Մկրտչյանը եւ այդ նվագախմբի ջութակահարներ Մերի Արզումանյանն ու Մանե Մկրտումյանը։ Ալ. Սպենդիարյանի անվան կվինտետը, 2016թ.   Առաջին մասնագիտությամբ Աննա Կնյազյանը ջութակահար է։ Նրա անունը քաջածանոթ է մասնագետների շրջանում։ Որպես ջութակահար կարիերան սկսել է Ղ. Սարյանի անվան օպերային ստուդիայում՝ հանդիսանալով նվագախմբի կոնցերտմայստեր եւ շուրջ 20 տարի է՝ Ազգային օպերային թատրոնի նվագախմբի արտիստ է։ Հանդես է եկել նաեւ մենահամերգներով, ինչպես նաեւ տարբեր կազմերով կամերային անսամբլներում։ Ջութակահարի ստեղծագործական կյանքում առանձնահատուկ տեղ է զբաղեցնում իր եւ ընկերների հիմնած Ալ. Սպենդիարյանի անվան կվինտետը, որը ցանկալի հյուր էր երեւանյան եւ մարզային տարբեր միջոցառումներում։ Մեզ հետ զրույցում երաժիշտը անուն առ անուն հիշեց կոնսերվատորիայի իր պրոֆեսորներին՝ ջութակահարներ Արտաշես Մկրտչյանին, Վիկտոր Խաչատրյանին,  որն, ի դեպ, ժամանակին հիմնել էր «Իկար» կամերային նվագախումբը, որն իսկապես բուռն գործունեություն էր ծավալում։ Իսկ թե ինչու կոնսերվատորիական ուսում ստանալուց հետո միայն տարիներ անց նրան ձգեց դիրիժորական արվեստը, մեր զրուցակիցն ասաց. «Դժվար է կոնկրետ պատասխան տալ, գուցե ինչ-որ ներքին մղում է… Բայց որ ցանկությանս «բաժակը լցվել էր»՝ վստահեցնում եմ։ Միանգամից դիմեցի ճանաչված դիրիժոր, դոցենտ Ռուբեն Ասատրյանին, որը մեր կոնսերվատորիայի վոկալ տեսական ֆակուլտետի դեկանն է, ում ղեկավարությամբ բազմիցս մասնակիցն եմ եղել օպերային թատրոնի ներկայացումներին, իհարկե՝ նվագախմբի կազմում։ Մաեստրոյի մոտ ուսումնառության տարիներին ծանոթացա, ուսումնասիրեցի, ընկալեցի, ինչու ոչ՝ հմտացա սկսած դիրիժորական այբուբենից մինչեւ կոմպոզիտորական արվեստի՝ հայ եւ համաշխարհային, ստեղծագործությունների ղեկավարման գաղտնիքների մեջ»։ Կարդացեք նաև «Ցերեկվա բվի պես կույր էինք, մա՛մ…». մենք պարտավոր ենք ուժ գտնել մեր մեջ. «Հայկական ժամանակ» «Դիրիժորական պուլտի առաջ կանգնած ամազոնուհուց» մինչեւ հայուհիներ «Միացեք` մի երգ, մի զարկ դառնանք». դիրիժորի որդին եւս առաջնագծում է Լուսանկարներ՝ վանաձորյան համերգից։ Զրույցի ընթացքում Աննա Կնյազյանն անկեղծացավ, որ Վանաձորի պետական կամերային նվագախմբի հետ իր առաջին բեմելը մաեստրո Ասատրյանի շնորհիվ է կայացել ու տպավորված է ե՛ւ նվագախմբի երաժիշտների բարյացակամ վերաբերմունքից, ե՛ւ լեփ-լեցուն դահլիճի ոգեւորող արձագանքներից։ Հետաքրքրվեցինք՝ մտադի՞ր է դիմել մաեստրո Կարեն Դուրգարյանին՝ օպերային թատրոնում որեւէ ներկայացում ղեկավարելու նպատակով կամ՝ գուցե նման քայլ  արդեն արե՞լ է։ Դիրիժորը պատասխանեց. «Առաջին քայլն արել եմ. մաեստրո Դուրգարյանին խնդրել եմ տրամադրել Խաչատրյանի «Գայանե» բալետի պարտիտուրը, ինչը սիրահոժար արել է։ Մաեստրո Ասատրյանի հետ էլ, ով մշտապես ինձ ժամանակ է տրամադրում, պատրաստել եմ։ Մնում է երկրորդ քայլը՝ «Գայանե»-ով ներկայանամ մաեստրո Դուրգարյանին (ժպտում է-Ս. Դ.)»։ Դիտարկմանը՝ հայաստանյան մշակութային կյանքում այնպես չէ, որ կին դիրիժորները հաճախ են երեւում…, մեր զրուցակիցը համեստորեն նշեց, թե ինքը լավատես է ու վստահ, որ պետական նվագախմբերի գեղարվեստական ղեկավարները բարյացակամ կլինեն ոչ միայն կին դիրիժորների, այլեւ ընդհանրապես կին արվեստագետների նկատմամբ։ Հազիվ լսելի ձայնով էլ հավելեց. «Իմ հույսն իմ պրոֆեսիոնալիզմն է»։ Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆ «Առավոտ» օրաթերթ 08.04.2023 Ամենակարևոր լուրերը Հայաստանից՝ Telegram-ում Ապրիլ 10,2023 13:00 Share Tweet ԲԱԺԻՆՆԵՐ՝ «Առավոտ» օրաթերթ, Մշակույթ ԽՈՐԱԳՐԵՐ՝ Աննա Կնյազյան, Մագդա Մկրտչյան, Նատալի Գալստյան, Վարդուհի Մինասյան Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: Մեկնաբանություններ (0) ՆՄԱՆ ՆՅՈՒԹԵՐ «Տղայական մակարդակով են ուզում ցույց տալ, որ իրենք իշխանություն են» 14:00 10.04.2023 «Ամեն դեպքում բժշկական սխալը պետք է տարանջատել դեպքից». փորձագետ 13:30 10.04.2023 «Ես ու հայրենիքը շատ մոտ ենք, պիտի չկորցնենք ո՛չ ես` իրեն, ո՛չ ինքը` ինձ» 12:30 10.04.2023 «Մեզ  ժամանակը  կգնահատի» 12:00 10.04.2023 Սերիկը գիտեր, որ կյանքը ստվեր չէ, այլ լո՜ւյս 13:00 08.04.2023 «Երբ կարդացի անունս, որի տակ գրված էր Հայաստան, մի պահ թվաց՝ Հայաստանը կանգնեց կողքիս, թփթփացրեց ուսիս» 12:30 08.04.2023 Հեղինակ Լրագրող Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆ ԼՈՒՐԵՐ Փաշինյանի ուղղությամբ անձրեւանոց նետած կինը Բերձորից տեղահանվածներից է 19:00 Թուրքիան՝ Պենտագոնի գաղտնի փաստաթղթերում 18:50 Ռոբերտ Ղուկասյանը մարդու իրավունքների ոտնահարման կոնկրետ օրինակներ է նշել 18:35 Որոշվեց լրամշակել առաջարկվող բարեփոխումների փաթեթը. կայացել է ՓՄՁ զարգացման ենթախորհրդի 15-րդ նիստը 18:12 Ամերիկայի հայկական համագումարը քարոզչական գագաթնաժողով է կազմակերպել ԱՄՆ Կոնգրեսում 18:08 Պայմանավորվածություն են ձեռք բերել հանրային հաղորդակցության ոլորտում բարեփոխումների կյանքի կոչման գործում Միջազգային հանրապետական ինստիտուտի հետ հետագա համատեղ քայլերի կապակցությամբ 18:04 «Տելեգրամ»-ի միջոցով առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների իրացման և դրա արդյունքում՝ փողերի լվացման դեպքեր են բացահայտվել 18:00 Մետրոպոլիտենի երթևեկությունը վերականգնվել է 17:56 Գերասիմ Վարդանյան. «Եթե տարածքներ գրավել հնարավոր է պայմանավորվելով, Ալիեւն ինչո՞ւ պետք է սպառազինություն վատնի, զինվոր զոհի» 17:52 Քննարկել են Հայաստանում դատական բարեփոխումներին ուղղված նոր ծրագրի հնարավորություններն ու ակնկալիքները 17:48 Չավուշօղլու. «Ադրբեջանը կդժվարանար վերցնել Ղարաբաղը, եթե մենք ԱԹՍ-ներ չարտադրեինք» 17:44 Լիոնի քաղաքապետ. Երջանիկ եմ, որ կարողացել եմ ներգրավվել Երևանի ու Լիոնի կապերի էլ ավելի ամրապնդման ու զարգացման գործում 17:40 Քննարկել են հայ-ամերիկյան առևտրատնտեսական հարաբերություններին վերաբերող հարցեր 17:36 Ապօրինի ընդերքօգտագործման 22 դեպք 1-ին եռամսյակում 17:32 Թե ինչպես չի ֆիքսվել ադրբեջանցիների անցումը սահմանագծի հատվածում՝ խնդրի միայն մի մասն է. Տիգրան Աբրահամյան 17:28 Հայաստանը պարտավո՛ր է ձեռնպահ մնալ պահանջով հետախուզվող անձանց պահանջող երկրին հանձնելու գործընթացի կազմակերպումից. ՀՔԱՎ 17:24 Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի աշխատանքներն այնքան էլ հարթ չեն ընթանում. Ալիև 17:20 Ի՞նչ է նշանակում «պատրուլների» և այլնի վերաբերյալ տեղեկատվության կիսում Ադրբեջանի հետ. տարակուսելի, սկանդալային այս հայտարարությունը հարկ է վերլուծել մանրամասն. Աշոտյան 17:15 Սամվել Մայրապետյանից, Կոտայքի նախկին մարզպետի որդուց ՀՀ-ին կվերադարձվեն Ծաղկաձորի անտառային հողատարածքներ 17:11 Լարիսա Ալավերդյան. «Ադրբեջանը ստեղծվել է Թուրքիայի կողմից եւ գերնպատակը եղել է ավարտել հայերի ցեղասպանությունն արդեն Արեւելյան Հայաստանում եւ ամբողջ Անդրկովկասում» 17:07 41-ամյա տղամարդը կտրող-ծակող գործիքով հարվածներ է հասցրել 4 երիտասարդի 17:00 «Ուսանողական» այգու տարածքից հողատարածք է օտարվել «Արմեն» ՍՊ ընկերությանը՝ էական վնաս պատճառելով պետության օրինական շահերին 16:50 «Պետք է հստակ պահանջ դնել՝ կամ գերեվարված ադրբեջանցու և մյուս դիվերսանտի կյանքին վտանգ կսպառնա, կամ նրանք պիտի փոխանակվեն այս պահին հաստատված՝ մեր 33 ռազմագերիների հետ»․ Նաիրա Զոհրաբյան 16:44 Տեղի է ունեցել գնացքի տեխնիկական խափանում «Գարեգին Նժդեհ» կայարանի երկրորդ գլխավոր գծում 16:39 Նախագծի ընդունմամբ կապահովվի կրթաթոշակի տրամադրման նոր համակարգ 16:35 Որոշում ենք կայացրել վերականգնել անվճար երթևեկությունը դեպի մեր դարավոր ուխտավայրեր․ Արայիկ Հարությունյան 16:27 Դասալքության համար հետախուզվող ռուսաստանցին, որը ձերբակալվել էր Երևանում, ազատ է արձակվել․ «Ազատություն» 16:21 Ստամբուլի հայկական համայնքի հետ քննարկվել են Համահայկական ամառային 8-րդ խաղերի նախապատրաստական աշխատանքները 16:12 Գողության վրա բռնված պարեկը ՊՆ երկարամյա սպա էր, 44-օրյա պատերազմի մասնակից 16:08 Սևանա լճի մակարդակը ապրիլի 3-9-ն ընկած ժամանակահատվածում բարձրացել է 1 սմ-ով 16:04 Oրակարգում ընդգրկվել է «ՄՏՍ Հայաստան» ընկերության վաճառքի գործարքը մերժելու վերաբերյալ նախագիծը 15:57 Ավարտվել է ենթակառուցվածքների արդի համակարգերի ներդրման հերթական ծրագիրը 15:49 Կալանավորված անձին տեսակցության եկած կնոջ մոտ հայտնաբերվել են բջջային հեռախոսներ, ականջակալներ, խաղաքարտեր 15:40 Դատարանը պարտավորեցրել է նաև Անի Գևորգյանից հօգուտ Ալեն Սիմոնյանի բռնագանձել 150.000 ՀՀ դրամ 15:34 Նախագծերը նպատակաուղղված են հավասարակշռելու առևտրային ցանց – մատակարարներ հարաբերությունները 15:30 Մինչեւ 30 օր զինվորական վարժանքներին մասնակցելու պարագայում գործատուն առնվազն կվճարի այն տարբերությունը, որն աշխատակիցը ստանալու է պետության կողմից՝ վարժանքներին մասնակցելու համար 15:20 Վանքը ծեր վանահոր անունով նախ կոչվում է Գունտ Օվանես վանք, Գնտավազ, ապա` Գնդեվանք 15:14 Եղեգնաձորում կայացած խորհրդակցության ժամանակ վարչապետին ներկայացվել է Վայոց ձորի մարզպետարանի 2022թ. գործունեության հաշվետվությունը 15:09 Կաունասի սիմֆոնիկ նվագախմբի հոբելյանական ալբոմում ներառված են Կոնստանտին Օրբելյանի համար գրված 13 նշանավոր արիաներ Լիպարիտ Ավետիսյանի մասնակցությամբ 15:05 Լիոնի քաղաքապետը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի և Արցախյան պատերազմների նահատակների հիշատակին 15:00 Տիգրան Ավինյան․ «Շինարարները համապատասխան «մաֆիային» տրամադրում են շինաղբը, ենթադրաբար՝ շինաղբից ավելի էժան ձերբազատվելու համար» 14:56 Ծառայությունների մատուցման կեղծ պայմանագրեր ներկայացրելով պետությունից շուրջ 50 մլն դրամ են հափշտակել 14:52 Թուրքիայի խորհրդարանական ընտրություններում Կարո Փայլանի թեկնածությունը չի առաջադրվի 14:42 Կյանքից հեռացել է «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի պատվավոր համանախագահ Բենջամին Ֆերենցը 14:37 Հայաստանում ԵՄ առաքելությունը վտանգի տակ է դրել ԵՄ- Ադրբեջան հարաբերությունները. Politico 14:32 «Ցուցանիշները մտահոգիչ են, քանի որ ժողովրդագրական ցուցանիշների բարելավումը Հայաստանի համար ազգային անվտանգության խնդիր է». Արմեն Մուրադյան. JAMnews 14:27 Բազկամարտի մրցումներում Տավուշի մարզի հավաքականը հանրապետությունում գրավել է 2-րդ տեղը 14:22 Դանակահարված երիտասարդը հայտնել էր, թե վնասվածքը ստացել է ամրանի վրա ընկնելու հետևանքով 14:16 Փլուզում Մուշեղ Իշխանի անվան թիվ 5 հիմնական դպրոցում․ տուժածներ չկան 14:12 «Մանիպուլյացիա է, որ իբր մեր կատարած աշխատանքները որակով չեն եղել»․ վարչության պետը՝ Արամ Մանուկյանի հուշարձանի շրջակայքի կիսաքանդ վիճակի մասին 14:08 Օրվա լրահոսը 21,909 այցելություն, 2023-04-09-ին ըստ Google Analytics-ի:   «Բիզնես» խորագրում հրապարակված նյութերը գովազդային բնույթի են: © 1998 - 2023 Առավոտ – Լուրեր Հայաստանից Website is made by Peyotto Technologies Lab. Հրապարակման կանոններ Գովազդի պայմաններ Էթիկայի վարքականոն Հասցե եւ հեռախոսներ Աշխատակազմ

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://www.aravot.am/2023/04/10/1333784/

© 1998 - 2023 Առավոտ – Լուրեր Հայաստանից

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված
Հրապարակվել է Սպերցյանի ստեղծած պահերի վիճակագրությունըGoal-ը թարմացրել է 2026թ.-ի «Ոսկե գնդակի» հավակնորդների վարկանիշըMMA. ՀԱՅՏՆԻ Է ՄԻՀՐԱՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ ՄՐՑԱԿԻՑԸԱսեց` շրջափակման մեջ եմ, ինձ կպայթացնեմ. ՏԱՐՈՆ ԱՆԴՐԵԱՍՅԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ ՕՐՆ ԷԱֆո, Մասիվցի Ժիրո և Արտաշատցի Կիկոս մականուններով հայտնի անձինք են կալանավորվել«Լեվ Գրուպը» մտնում է նոր տարի՝ ամուր մնալով օրենքին, արդարությանը և օրինապաշտ քաղաքացու գաղափարին.Բացառիկ զրույց հայտնի փաստաբանի հետՔիչ առաջ գործընկեր Պետրոս Մեղրյանի հետ «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում այցելեցինք «Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանին. ԴանիելյանՍևանում, Ճամբարակում, Արթիկում, Սպիտակում ձյուն է տեղում Հրդեհ՝ Նուբարաշենում. Այրվածքներ ստացած քաղաքացուն բուժօգնություն է ցուցաբերվել Հեռախոսազրույց եմ ունեցել Սթիվ Ուիթքոֆի և Ջարեդ Քուշների հետ. ԶելենսկիԱդրբեջանցի փորձագետ.Ադրբեջանը կարող է սկսել կոնյակ և ծխախոտ գնել ՀայաստանիցՆախկին ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանի որդին՝ ՔՊ-ի պատգամավորի թեկնածու«Երևանի և Բաքվի միջև երկխոսության մեջ ընդհանուր առմամբ դրական դինամիկա ենք տեսնում.ԶախարովաԹուրքիան եւ Ադրբեջանը ուժեղացնում են միմյանց պաշտպանության գործում իրենց օրինական և միջազգային նորմերին հարիր քայլերի շրջանակըՄարադոնայի պատռված մարզաշապիկը վաճառվել է ռեկորդային գնովԶախարովա.ՌԴ-ի և Ադրբեջանի նախագահների միջև բարեկամական զրույցին միացել է նաև Մեհրիբան ԱլիևանՓոփոխություններ են կատարվել  «Զինվորական ծառայության համար քաղաքացու կամ զինծառայողի պիտանիության աստիճանը որոշող հիվանդությունների ցանկումԵվս մեկ բարեփոխում՝ պրոֆեսիոնալ բանակի անցման ճանապարհին.ՊապիկյանԿարմիր խաչի ներկայացուցիչները այցելել են Բաքվում գտնվող Վիգեն ԷյուլջեքչյանինԶախարովան՝ AZAL ինքնաթիռի վթարի մասին

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված