Կոնկրետ գործեր իրավապահ մարմինները չեն կարողացել բացահայտել, փոխարենը դա արել է լրագրող Գայանե Զարգարյանը. Հայտնի փաստաբան Լեւոն Բաղդասարյանը մեր գործընկերոջ մասին. Տեսանյութ
Տեսանյութեր«Որպես պրակտիկ իրավաբան եմ արձանագրում` հետաքննող լավագույն լրագրողներից է Գայանեն, եթե ոչ լավագույն լրագրողը: Ես հետեւելով Գայանեի գործունեությանը տարիներ շարունակ կարող եմ փաստել` քննիչներից շատ բացահայտումներ է անում հենց Գայանեն: Եվ հիմա ինչո՞ւ ենք մենք վախենում մեր կողքի լավին բարձրացնելու, ասելու, որ ինքը լավն է: Յուրաքանչյուրը պետք է գիտակցի, որ եթե չլինի Գայանեն եւ իր նման պրոֆեսիոնալները չլինեն, ապա ես վստահ կարող եմ ասել. «Հարգելի քաղաքացի, դու շատ վատ ես ապրելու»»,-«Իրավունք TV»-ի տաղավարում անդրադառնալով հետաքննող լրագրող, մեր գործընկեր Գայանե Զարգարյանի ձեռագրին եւ նրա գործունեության կարեւորությանը, ասաց աղմկահարույց գործերով հայտնի փաստաբան, չորրորդ իշխանության խախտված իրավունքները մշտապես բարձրաձայնող, մի շարք հեղինակային նախադեպային վճիռների հասած փաստաբան ԼԵՎՈՆ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԸ, ընդգծելով.
-Էսօր Գայանեն բարձրաձայնում է մի բան, որով քո իրավունքն է խախտվում, իսկ դա պետք է հասկանալ, դա պետք է գնահատել: ԱՄՆ-ում Գայանեի նման լրագրողը միլարդատեր կլիներ, իսկ մենք ինչ է. Չբարձրաձայնե՞նք, որ այո Գայանեի արածը գնահատանքի է արժանի: Ի դեմս Գայանեի ես գտնում եմ, որ ցանկացած ոլորտի ճանաչված պրոֆեսիոնալ պետք է առանձնանա: Գայանեն ինձ համար անհատականություն է, որովհետեւ անձամբ եմ տեսել կոնկրետ գործեր, որով իրավապահ մարմինները իրենց բլոր լծակներով չեն կարողացել բացահայտել, փոխարենը դա արել է Գայանեն:
Ամբողջական զրույցը շուտով։