3 attachments Սև ուրբաթ․ 50% զեղչ՝ Յունիբանկի քարտերի տրամադրման համար Իշխանության ներսում եվս մտահոգների պակաս չկա Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 26-ին Ռուսաստանը և Վրաստանը կարող են ուղիղ բանակցություններ սկսել Մոսկվայում և Թբիլիսիում. Կոբախիձե Երբ պարեկը կուչ է գալիս բլոգերի առաջ, բա էլ ինչպե՞ս են գող ու «բառիգ» բռնելու Իրանական կողմում կա բացասական տրամադրվածություն`թրիփփ նախագիծի վերաբերյալ․ Միսակյան Դեմ եմ քաղաքական մոնոպոլյային. Երվանդ Թարվերդյան Դեկտեմբերին Երեւանում խցանումների կոլապս կլինի. Գեւորգ Ստեփանյան Այս իշխանությունը 8 տարում 20 վագոն չկարողացավ ավելացնել, ուր մնաց՝ մետրո կառուցի․ Մնացականյան Հանգիստ նստեք տեղներդ․․․

Հայ-ռուսական համալսարանի ռեկտոր Արմեն Դարբինյանը հեռանում է պաշտոնից

Թեմա
 
Հայ-ռուսական համալսարանի ռեկտոր Արմեն Դարբինյանը հեռանում է պաշտոնից։ Նա այս մասին հայտնել է ֆեյսբուքյան իր էջում: Դարբինյանը նշել է, որ մայիսի 14-ին լրանում է իր` որպես ռեկտոր լիազորությունների ժամկետը։
 
«Ես դիմել էի համալսարանի համահիմնադիրներին (ՀՀ եւ ՌԴ կառավարություններին)` հայտնելով իմ պատրաստակամությունը վերընտրվելու եւս 5 տարի ժամկետով եւ հայցելով նրանց աջակցությունը: Նման աջակցություն, սակայն, 2 կողմից էլ ես չստացա: Ենթադրում եմ, որ նոր աշխարհաքաղաքական իրավիճակում առաջացել են նոր խնդիրներ, որոնց լուծման համար իմ թեկնածությունը լավագույնը չէ: Այս իմաստով լիովին համաձայն եմ կողմերի հետ»,- գրել է նա։
ՀՌՀ ռեկտորն ընդգծել է` չնայած որ իրեն որպես միասնական թեկնածու առաջադրել է համալսարանի ամբողջ անձնակազմը, այնուամենայնիվ, ինքը չի մասնակցի ընտրություններին։ Առաջիկայում իր գործունեությանն անդրադառնալով` նա նշել է, որ չի բացառում մասնավոր համալսարանի ստեղծումը, ինչը ֆինանսական ներդրումներ կպահանջի:
 
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ