ՀԱԿ֊ի վարչապետի թեկնածուն կլինի Լեվոն Զուրաբյանը Վերին Լարսում սահմանափակվել է բեռնատարների որոշ տեսակների երթևեկությունը Հայտնի հաղորդավարն ամուսնանում է 6-րդ անգամ․ Լուսանկար Ի՞նչ եք այսքան փնտրում Երևանի փողոցներում. Գեղամ Նազարյանը խցանումների համար մեղադրում է մարզերի բնակիչներին Նոր տարին ընտանեկան տոն է, ոչ թե հարեւանի կամ բաեկամի աչք ծակելու տոն ՊԵԿ նախագահի նախկին տեղակալ Վախթանգ Միրումյանին դատարանը կալանքի չտարավ Մեր ազգին ցանկանում եմ միտք, տոկունություն, հավատք եւ աստվածասիրություն. Պապ Իսպիրյան Ռուս զինվորները գրավել են ուկրաինականի շտաբը Գուլյայպոլեում (Տեսանյութ) «Իրավունք». «Փաշինյանը չուզեց, ուրեմն՝ վսյո, ոչ մեկի խոսքը չի անցնում» Տիեզերքն ունի իր սեփական տոնածառը

Փաշինյանի կողմից Հուդայի արիան հրապարակելը պատահական չէր

Ներքաղաքական

Հիսուս Քրիստոսի Հրաշափառ Սուրբ Հարության տոնին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց կաթողիկոսը սուրբ եւ անմահ պատարագ մատուցեց Երեւանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցում: Սուրբ պատարագի ընթացքում Ամենայն Հայոց կաթողիկոսը համայն հայությանը հղեց հայրապետական իր պատգամը՝ մասնավորապես ընդգծելով. «Հուդայական մատնությունները շարունակվելու են, քանի դեռ չեն դադարում ուրանալ Աստծուն ու սրբությունները՝ արժեզրկել հայրենիքի նվիրական գաղափարը: Մինչդեռ պետությունը, հասարակությունը եւ ընտանիքն ամուր ու զորեղ են, երբ խարսխվում են աստվածադիր պատգամների, անանց արժեքների վրա, որոնք բարօրության ուղենիշ են եւ առաջնորդում են երկնային զորակցությամբ արդյունավորելու ջանքերը՝ ի խնդիր ժողովրդի ապահովության, առաջընթացի ու բարգավաճման»:

Հատկապես այս հատվածը մեջբերեցինք, քանի որ սաղմոսերգու դարձած Նիկոլ Փաշինյանն էլ ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Հուդա Իսկարիովտացուն՝ միայն թե հայտնի ռոք-օպերայի կոնտեքստում: Նա սոցցանցում հրապարակել է «Հիսուս Քրիստոս՝ գերաստղ» հայտնի ռոք օպերայից Հուդա Իսկարիովտացու հատվածը, որն արտահայտում է իր մերժումը Քրիստոսի աստվածության: Սա նույնիսկ առաջացրել է Նիկոլ Փաշինյանի կողմնակիցների վրդովմունքը, որոնք արտահայտել են իրենց կարծիքը՝ քրիստոնեական հավատամքին հակասող իբրեւ շնորհավորանքի վերաբերյալ:

Նշենք, որ Հուդան հայտնի օպերայի այդ հատվածում ասում է, թե ինքը տեսնում է շուտով որտեղ են հայտնվելու, եթե հեռացվեն միֆերը: Քրիստոսին կոչ է անում, որ եթե սիրում է իր ցեղը, չպիտի ավելի առաջ գնա: Հուդան խոսում է ամբոխի վախերի մասին` զգուշացնելով, որ իրենց կջախջախեն: Խոսում է թուլացող հնարավորությունների ու այն մասին, որ ինքը ուզում է ապրել: Իսկ Հիսուսի հետեւորդներին կույր է կոչում` ասելով, որ դրախտը միայն նրանց մտքում է: Ըստ քաղաքական գիտությունների դոկտոր, անվտանգության փորձագետ ՎԱՀԵ ԴԱՎԹՅԱՆԻ,  Փաշինյանի կողմից  «Հիսուս Քրիստոս՝ գերաստղ» ռոք-օպերայի՝ Հուդայի արիայի հրապարակումն այդքան մակերեսային չէ, ինչպես կարող է թվալ առաջին հայացքից:

«Հայտնի ռոք-օպերան իրականում ընդհանուր քիչ բան ունի Նոր Կտակարանի հետ: Դրանում պահպանվել է միայն սյուժեի ընդհանուր գիծը, մինչդեռ փիլիսոփայությունը գրեթե ամբողջությամբ վերանայված է: Այսպես՝ մյուզիքլն ավարտվում է ոչ թե Քրիստոսի հարությամբ, այլ՝ մահով: Դրանով իսկ ընդգծվում է ստեղծագործության հակակրոնական բնույթը: Ու առհասարակ, այն ոչ թե Աստծո Որդու, այլ մարդկանց մասին է: Ինչ վերաբերում է Հուդային, ապա մյուզիքլում այն որեւէ ներքին բովանդակային կապ չունի աստվածաշնչյան Հուդայի հետ: Մասնավորապես, մյուզիքլում նա չի ցանկանում դավաճանել Հիսուսին, պարզապես հասկանում է, որ եթե նա չանի դա, ապա ե՛ւ Ուսուցչին, ե՛ւ աշակերտներին հոշոտելու է ամբոխը: Հուդան մեծ աղետ է կանխատեսում, դրա համար է գնում դավաճանության՝ կարծելով, թե դրանով կմեկուսացնի ու արդյունքում կփրկի Հիսուսին: Երեսուն արծաթն այստեղ պահպանված են զուտ որպես սյուժետային գծի արտաքին կոմպոնենտ», - մանրամասնել է Դավթյանը:

Ըստ քաղաքական գիտությունների դոկտորի, իր էջում տեղադրելով Հուդայի արիան՝ Նիկոլ Փաշինյանը փորձում է արդարանալ. «Այո, դավաճանություն եղել է, բայց եթե ես այն չգործեի, կլիներ ավելի մեծ աղետ»: Այսինքն՝ դավաճանությունը տվյալ դեպքում միայն արտաքին, ֆորմալ տեսանկյունից է դավաճանություն: Փաշինյանը կոչ է անում մեզ դիտարկել այն որպես ինքնազոհություն: Հաշվի առնելով այն, թե ինչ մեծ նշանակություն են տալիս այս պսեւդո-իշխանությունները տարատեսակ սիմվոլներին՝ չեմ բացառում, որ Հուդայի արիայի հրապարակման նպատակը հենց դա էր»:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված
Կործանարար ընթացք է, ի դեմս Փաշինյանի` ունենք ներքին սպառնալիք, 10 ռազմական բախում եղավ Բաքվի հետԱնկանխիկ գնումների դեպքում քաղաքացիները ետվճար կստանան. մանրամասնում է փոխնախարարըԿայացավ ՍԻՄ կուսակցության ներկայացուցիչների խորհրդի տարեվերջյան նիստըՌազմավիրական ճանապարհը վատ եղանակի պատճառով փակ է բեռնատարների համարԿրիպտոշուկաները՝ ամանորյա ռեժիմում․ ի՞նչ է կատարվում և ինչ սպասել առաջիկայում«Հանրային լրացուցիչ անդրադարձ այս պահին չունենք». ԱԳՆ-ն՝ Վագիֆ Խաչատրյանի ծանր վիճակի մասին․ մանրամասներՀԱԿ֊ի վարչապետի թեկնածուն կլինի Լեվոն ԶուրաբյանըՎերին Լարսում սահմանափակվել է բեռնատարների որոշ տեսակների երթևեկությունըԵրևանի քաղաքապետարանը պարզաբանում է ներկայացրել «Աջափնյակ» կայարանի կառուցման մասովՄինչև Նոր տարի շատ բան կարող է որոշվել. ԶելենսկիՀայտնի հաղորդավարն ամուսնանում է 6-րդ անգամ․ ԼուսանկարԻ՞նչ եք այսքան փնտրում Երևանի փողոցներում. Գեղամ Նազարյանը խցանումների համար մեղադրում է մարզերի բնակիչներինՆոր տարին ընտանեկան տոն է, ոչ թե հարեւանի կամ բաեկամի աչք ծակելու տոնՊԵԿ նախագահի նախկին տեղակալ Վախթանգ Միրումյանին դատարանը կալանքի չտարավԵզրաս Սրբազանի ձեռամբ Մոսկվայի Սուրբ Պայծառակերպություն Մայր տաճարում կատարվեց դպրական տվչությունՄեր ազգին ցանկանում եմ միտք, տոկունություն, հավատք եւ աստվածասիրություն. Պապ Իսպիրյան1.8 միլիարդով մետրոյի Աջափնյակ կայարանի միայն նախագիծն է կազմվել․ ահազանգում է մասնագետըՌուս զինվորները գրավել են ուկրաինականի շտաբը Գուլյայպոլեում (Տեսանյութ)«Իրավունք». «Փաշինյանը չուզեց, ուրեմն՝ վսյո, ոչ մեկի խոսքը չի անցնում»Տիեզերքն ունի իր սեփական տոնածառը

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված