Առաջիկա շաբաթների ընթացքում ռազմական բախումներ անպայման կլինեն և կլինեն
Հանդիպում
Առաջիկա շաբաթների ընթացքում ռազմական բախումներ անպայման կլինեն և կլինեն դրանք երկրի առավել վտանգված հատվածներում այնտեղ, որտեղ հակառակորդն առաջխաղացումներ է ունեցել։ Այս մասին անդրադառնալով սահմանային իրավիճակին, ասաց ԳՇ նախկին պետ Մովսես Հակոբյանը, ընդգծելով.
-Դեռևս անցյալ տարվա սեպտեմբերից, ադրբեջանական կողմն անթաքույց կերպով իր նախագահի բերանով հայտարարեց, որ հարավային հատվածում պլացդարմ է ստեղծել՝գրավելով ռազմական նշանակության մի շարք կարևորագույն բարձունքներ և դա արել է հետագա ռազմական գործողությունների զարգացման նպատակով։