⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք... 3 attachments Սև ուրբաթ․ 50% զեղչ՝ Յունիբանկի քարտերի տրամադրման համար Իշխանության ներսում եվս մտահոգների պակաս չկա Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 26-ին Ռուսաստանը և Վրաստանը կարող են ուղիղ բանակցություններ սկսել Մոսկվայում և Թբիլիսիում. Կոբախիձե Երբ պարեկը կուչ է գալիս բլոգերի առաջ, բա էլ ինչպե՞ս են գող ու «բառիգ» բռնելու Իրանական կողմում կա բացասական տրամադրվածություն`թրիփփ նախագիծի վերաբերյալ․ Միսակյան Դեմ եմ քաղաքական մոնոպոլյային. Երվանդ Թարվերդյան Դեկտեմբերին Երեւանում խցանումների կոլապս կլինի. Գեւորգ Ստեփանյան Այս իշխանությունը 8 տարում 20 վագոն չկարողացավ ավելացնել, ուր մնաց՝ մետրո կառուցի․ Մնացականյան

«Հրապարակ». Տեղում սպասում են բացատրությունների

Մամուլի տեսություն

«Հրապարակ» թերթը գրում է. «Ապրիլի 14-ին Տեղի համայնքապետարանը գումարելու է ավագանու նիստ, որի օրակարգում անվտանգության հարցերը ներառված չեն։ Ադրբեջանի զինուժը մարտի 30-ի գիշերը փակել էր Գորիս-Ստեփանակերտ մայրուղին եւ առաջ եկել՝ մոտ 80 հեկտար օկուպացրել Տեղ գյուղից ու ամրաշինական աշխատանքներ սկսել՝ դիրքեր-պոստեր կառուցելով։

Տեղի ավագանու ապրիլի 14-ի նիստի օրակարգում ընդգրկված հարցերն են․ «1․ ՀՀ Սյունիքի մարզի Տեղ համայնքի 2023 թ․ բյուջեի կատարման 1-ին եռամսյակի ընթացքի մասին։ 2. «Տեղ համայնքապետարանի աշխատակազմ» համայնքային կառավարչական հիմնարկի․․․ նախկին ղեկավարի լիազորությունները դադարեցնելու եւ գործադիր մարմնի նոր ղեկավար նշանակելու մասին։ Ավագանու հերթական չորրորդ նստաշրջանի 4-րդ նիստի գումարման օրը սահմանելու մասին»։

Համայնքի ավագանու ընդդիմադիր անդամ Մասիս Զեյնալյանը կարծում է, որ այս օրերին համայնքապետարանում միայն անվտանգության հարցեր պետք է քննարկեին։ Նա դիմել է կառավարությանը, որպեսզի պատկան մարմիններից ներկայացուցիչներ գործուղեն Տեղ։

«Ժողովրդին չպե՞տք է բացատրեն, թե ինչ է կատարվում այստեղ, մենք հավաքվում ենք փողոցում, վիճում, թե ինչու այսպես եղավ, ինչ կարող էինք անել, հիմա թող գան ասեն մեր անելիքները»,- ասաց նա»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ