⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք... 3 attachments Սև ուրբաթ․ 50% զեղչ՝ Յունիբանկի քարտերի տրամադրման համար Իշխանության ներսում եվս մտահոգների պակաս չկա Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 26-ին Ռուսաստանը և Վրաստանը կարող են ուղիղ բանակցություններ սկսել Մոսկվայում և Թբիլիսիում. Կոբախիձե Երբ պարեկը կուչ է գալիս բլոգերի առաջ, բա էլ ինչպե՞ս են գող ու «բառիգ» բռնելու Իրանական կողմում կա բացասական տրամադրվածություն`թրիփփ նախագիծի վերաբերյալ․ Միսակյան Դեմ եմ քաղաքական մոնոպոլյային. Երվանդ Թարվերդյան Դեկտեմբերին Երեւանում խցանումների կոլապս կլինի. Գեւորգ Ստեփանյան Այս իշխանությունը 8 տարում 20 վագոն չկարողացավ ավելացնել, ուր մնաց՝ մետրո կառուցի․ Մնացականյան

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը վերականգնում է հին ավանդույթները

Մամուլի տեսություն

«Հրապարակը» գրում է.

«Նիկոլ Փաշինյանը որոշել է վերականգնել կուսակցական արարողակարգերից մեկը՝ ՔՊ-ի Նախաձեռնող խմբի նիստերը։ Դրանով փորձում է կոտրել այն կարծրատիպը, թե գործ ունենք միապետական համակարգի հետ՝ որոշումներ կայացնողը մեկ մարդ է։

Նախօրեին ՔՊ գրասենյակում Նախաձեռնող խմբի նիստ է հրավիրվել, որին մասնակցել են ՔՊ-ականներ՝ նախկին եւ ներկա պատգամավորներից մինչեւ նախարարներ, խորհրդականներ, քաղաքապետեր։ Նախաձեռնող խումբը կուսակցության, այսպես կոչված, ակտիվն է։ ՔՊ-ից մեզ ասացին, որ մինչեւ պատերազմը Խմբի կանոնավոր նիստեր էին հրավիրում, ամիսը առնվազն 1-2 անգամ, որտեղ տարբեր հարցեր էին քննարկում՝ ներկուսակցական խնդիրներից մինչեւ արտաքին մարտահրավերներ։

Նիստից առաջ տեղեկացվում է օրակարգի մասին, կուսակիցներն իրենց տեսակետն են հայտնում, եւ մեծամասնության կարծիքը, որպես կանոն, ազդում է վարչության որոշումների վրա։ Սակայն պատերազմից հետո այս ավանդույթը խախտվել է՝ ընդամենը 1-2 նիստ են արել։ Հիմա որոշել են վերականգնել հին ավանդույթը։ Նշենք, որ ապրիլի 6-ի նիստից հետո ՔՊ-ն պաշտոնապես տեղեկացրեց, որ քննարկվել են արտաքին եւ ներքին քաղաքական, ինչպես նաեւ անվտանգային հարցեր»։

Ամբողջական հոդվածը` սկզբնաղբյուրում:

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ