«Որևէ բան ինձ մի՛ հարցրեք». ո՞վ է առաջիկա կիրակի «Փաշինյանի պատարագիչ քահանան»․ ի՞նչ կարծիք ունեն Կոտայքի թեմակալ առաջնորդն ու մարզպետը Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 5-7 աստիճանով ՀՀ–ից ցորենի, գարիի, եգիպտացորենի, հնդկացորենի արտահանումը 6 ամսով արգելվեց Մայր աթոռը զրկվեց պետության հողամասերը սեփականության իրավունքով անհատույց օգտագործելու իրավունքից ՔՊ-ական հանգուցյալ պատգամավորի կինը՝ պատգամավորի թեկնածու 65 տարեկանը եթե ուզում ա առանձին ապրի, պիտի պայման ստեղծեք, կաֆել-մետլախի մասին չպիտի մտածի «Քանի՞ շահառու է օգտվելու առողջության ապահովագրոթյունից», «1 մլն 600 000 դրամ», «Դրամ չէ, մարդ» «Վատ Սանտային» չներխուժել ԱՄՆ.Թրամփ Այսօրվա ձեր ռոմանտիկ հորոսկոպը Եվրամիությունը գտնվում է փլուզման վտանգի տակ.Օրբան

Թող ինձ ներեն այդ պատգամավորների ծնողները, բայց նրանք անդաստիարակ են. Ալավերդյան

Ներքաղաքական

ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովը քննարկեց խորհրդարանական ընդդիմության առաջադրած ՄԻՊ միասնական թեկնածու Լեհաստանում ՀՀ նախկին դեսպան, Սահմանադրական դատարանի աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանի եւ իշխող ՔՊ-ի առաջադրած ՄԻՊ թեկնածու գլխավոր դատախազի տեղակալ Անահիտ Մանասյանի ընտրության հարցը, որն ուղեկցվեց խայտառակ բովանդակությամբ: «Իրավունքի» հետ զրույցում Մարդու իրավունքների առաջին պաշտպան ԼԱՐԻՍԱ ԱԼԱՎԵՐԴՅԱՆԸ եւս մի անգամ կարեւորեց ՄԻՊ կառույցի անկախ աշխատանքը եւ նշեց, որ այդ պաշտոնում պետք է լինի անձ, ով ճանաչելի ու վստահելի է հասարակության կողմից:

 

— Տիկին Ալավերդյան, ի՞նչ կասեք ՄԻՊ պաշտոնում Էդգար Ղազարյանի եւ Անահիտ Մանասյանի թեկնածությունների մասին:

— Երեւի թե, մենք ոչ թե պետք է անձնային որակները գնահատենք, այլ համապատասխանությունը օրենքի եւ սահմանադրության պահանջներին: Այս առումով հնարավոր է, որ Անահիտ Մանասյանը հրաշալի իրավաբան է, բայց նա չի համապատասխանում կարեւորագույն պահանջին` այն է, որ նա չունի ճանաչելիություն, դրական կամ բացասական կարծիք հասարակությունն իր մասին չունի: Եվ դա նրա համար չէ, որ նա վատ մասնագետ է, կրկնում եմ` մենք չգիտենք` նա ինչ մասնագետ է, որովհետեւ չի զբաղվել մարդու իրավունքների պաշտպանությամբ, իսկ դա պարտադիր պահանջ է: Այդպիսի ճանաչելիությունը ապահովում է մարդու իրավունքների պաշտպանի` իշխանություններից անկախ գործունեությունը, քանի որ ինքը պետք է պաշտպանի մարդու իրավունքներն այն դեպքում, երբ դրանք խախտվում են իշխանության կամ ներկայացուցչի, կամ մարմնի կողմից: Երբ ՄԻՊ թեկնածուն ունի վստահություն հասարակության կողմից, դա իր համար գլխավոր երաշխիքն է իր անկախության: Հիմա կա վտանգ, որ Մարդու իրավունքների պաշտպանի հաստատությունը, որն անկախ է եղել, դառնա պետական մարմիններից մեկը, սա շատ վտանգներ է ներկայացնում: Իսկ Էդգար Ղազարյանն ավելի հայտնի է հասարակությանը, ոչ այնքան առանձին մարդկանց իրավունքների պաշտպանությամբ, այլ բազմաթիվ դեպքերի մասին ահազանգելով, իր գնահատականները հնչեցնելով` երբ զանգվածային ոտնահարումներ են տեղի ունենում իշխանությունների անգործության կամ սխալ գործունեության պատճառով: Զուտ միայն այդ տեսակետից, անշուշտ, Ղազարյանի թեկնածությունն ավելի էր համապատասխանում:

— Ընդհանրապես, ՄԻՊ-ը Հայաստանում մինչ այժմ արդարացրե՞լ է իր գործառույթը, թե՞ եղել են բացեր:

— Չկա մարդ առանց բացերի, մենք սրբերից չէ, որ ընտրում ենք պաշտոնատար  անձանց, այդ թվում նաեւ ՄԻՊ-ին: Ես միշտ պարծանքով նշում էի, որ կայացած հաստատություններից մեկը Հայաստանում Մարդու իրավունքների պաշտպանի հաստատությունն է: Արման Թաթոյանը ընտրվել էր ոչ պատահական իմ կողմից, ես 187 հոգու հետ հանդիպել եմ, եւ 12 աշխատող եմ ընտրել այդ ժամանակ, նա պատվով կատարել է իր աշխատանքը, թե՛ առաջին պաշտպանի ժամանակ, թե՛ երկրորդ, բայց հետո ինքը գնաց ստացավ բավականին նոր փորձ, ոչ միայն ինչպես արդարադատության նախարարի տեղակալ, այլ ինչպես Հայաստանի ներկայացուցիչ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում: Այդ տարիների ընթացքում իր կեցվածքը, իր գործունեությունն արժանացել էր դրական վերաբերմունքի հանրության կողմից: Այո՛, ես գտնում եմ, որ թերություններ լինում են, այնպես չէ, որ դու ամեն տեղ հասցնում ես, բայց որ դա կայացած հաստատություններից մեկն է, այդպես է: Ու հիմա ցավով եմ նշում, որ այդ կայացած հաստատությունը փորձում են կարծես թե խաթարել:

— Հայաստանում  ու Արցախում նման օրհասական պահին ՄԻՊ թեկնածուի հարցը ուշ չե՞նք քննարկում, եւ չպե՞տք է ՄԻՊ-ը նաեւ ռազմական գործից հասկացող անձ լինի:

— Այս հարցը նման է այն հարցին, թե ինչո՞ւ մեր օրենքում չկա պահանջ, որ ՄԻՊ-ը ունենա իրավաբանական կրթություն: Ո՛չ, պետք է լինի անձ, որն իր գործունեությամբ արդեն արժանացել է վստահության եւ կարողացել է ապացուցել իր կազմակերպչական ունակությունները: Եթե նա ազնիվ է ու հասկանում է, որ դա ոչ թե պաշտոն է, այլ` առաքելություն, միշտ կարող է իր աշխատակազմի մեջ ընդգրկել լավագույն մասնագետներին ցանկացած ոլորտից: Դրա համար է, որ այդքան խոսում եմ Արման Թաթոյանի մասին: Փաստորեն, խոսում եմ եւ աշխատակազմի մասին, ես ծանոթ եմ նրանց, ու հենց իր նվիրվածությունը, մասնագիտական որակը թույլ է տվել իրեն ընտրել լավագույն մասնագետներին: Այսօր հասարակությունը մոռացել է, թե ինչ քանակի ու որակի զեկույցներ էին պատրաստվում Արման Թաթոյանի վեց տարվա ընթացքում: Միշտ խոսում են միայն շատ ցայտուն, եւ մասնավորապես Ադրբեջանի կողմից հանցագործությունների մասին զեկույցներից, բայց բոլոր ոլորտները` սկսած հոգեկան հիվանդներից, հաշմանդամներից, տարեցներից, այդ ժամանակ ուսումնասիրվում էր: Գտնում եմ, որ Արման Թաթոյանից հետո ցանկացած անձի համար, որը այդ պաշտոնը կգրավի, այդ փորձը միշտ մնալու է մարտահրավեր, պետք է ձգտեն ու հասնեն այդ բարձունքներին:

— ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովում, մեղմ ասած, ՄԻՊ թեկնածուի հարցը կռվի ու վիրավորանքի մթնոլորտում էր ընթանում, մի՞թե նման ոչ գործնական հարաբերություններում կարելի է առաջադրված թեկնածուների հարցը քննարկել:

— Թող ինձ ներեն այդ պատգամավորների ծնողները, բայց նրանք անդաստիարակ են: Ես ցավում եմ, որովհետեւ սա կապ չունի` ո՛չ քաղաքական պատկանելության, ոչ մի այլ բանի հետ: «Քաղաքացիական պայմանագիրը»` որպես քաղաքական միավոր, պարտավոր է քննարկել ամեն մի այդպիսի դեպքը, տալ գնահատական ու կանխել այդպիսի երեւույթների զարգացումը: Ես նրանց առաձին պատգամավորի պահվածքի մասին չեմ էլ ուզում խոսել, վտանգավոր էլ է նման մարդկանց քննարկել:  Ես ցավում եմ, որ ինքը չի ստացել պատշաճ դաստիարակություն, կամ իրեն լավ դաստիարակել են, ինքն իր ուղին է բռնել, որը հարիր չէ` ոչ միայն պատգամավորին, այլ ընդհանրապես մարդ էակին: Ես կցանկանայի այդ մարդուն երկար կյանք, երջանկություն լինի, եւ ինքը վերափոխվի ու իր արժանապատվությունն այդքան չնսեմացնի: Մարդիկ կարծում են, որ երբ իրենք այլոց վիրավորում են, նրանք վիրավորում են միայն այդ մարդուն, ո՛չ, նախ եւ առաջ, ամեն մարդ, երբ խոսում է, բնութագրում է ինքն իրեն: Ցանկանում եմ, որ այդ անձը օր առաջ վերանայի իր կերպարը:

Ս. ԱՍԱՏՐՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված
ԼՂ-ից տեղահանվածների, որոնք դեռ չեն ստացել ՀՀ անձնագիր, բնակվարձը ժամանակավոր կփոխհատուցենքԲԱՑԱՀԱՅՏՈՒՄՄահացել է «Մոսկվան արցունքներին չի հավատում» ֆիլմի գլխավոր դերակատար Վերա ԱլենտովանՀունվարի 1-ից աշխատանքային պայմանագրերի կնքումը, դադարումը և փոփոխումը կիրականացվի թվային համակարգով«Որևէ բան ինձ մի՛ հարցրեք». ո՞վ է առաջիկա կիրակի «Փաշինյանի պատարագիչ քահանան»․ ի՞նչ կարծիք ունեն Կոտայքի թեմակալ առաջնորդն ու մարզպետը Ծա՛փ տվեք. իրավունք չունե՞նք ծափ տալու, ձայնազու՞րկ ենք, լա՛վ, կներեք. Վարդան ՂուկասյանՕդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 5-7 աստիճանովՓաշինյանը նշեց Ալիևին անընդհատ շնորհակալություն հայտնելու պատճառները. ՏեսանյութՊուտինի հետ քննարկել ենք տարածաշրջանի դրական փոփոխությունները և նոր հնարավորությունները․ ՓաշինյանՀայաստանի պետական ազգային ակադեմիական երգչախումբն այսուհետ կկոչվի Հովհաննես Չեքիջյանի անունով«Մեր «պառոդը» կարևոր է, ձա՛գ տվեք, ինչքան կարաք՝ ձա՛գ բերեք»․ Ղուկասյանն աչքալուսանք տվեց աջակցինԱլիևին շնորհակալություն եմ հայտնում, որովհետև երեք կարևոր արգելք է հանվել. ՓաշինյանՀՀ–ից ցորենի, գարիի, եգիպտացորենի, հնդկացորենի արտահանումը 6 ամսով արգելվեց«Տիրադավ» Վրթանես սրբազանին ՊՆ-ից տուն են տվել և հետ չեն պահանջել. հարցումՄայր աթոռը զրկվեց պետության հողամասերը սեփականության իրավունքով անհատույց օգտագործելու իրավունքիցՔՊ-ական հանգուցյալ պատգամավորի կինը՝ պատգամավորի թեկնածու65 տարեկանը եթե ուզում ա առանձին ապրի, պիտի պայման ստեղծեք, կաֆել-մետլախի մասին չպիտի մտածի«Քանի՞ շահառու է օգտվելու առողջության ապահովագրոթյունից», «1 մլն 600 000 դրամ», «Դրամ չէ, մարդ»«Վատ Սանտային» չներխուժել ԱՄՆ.ԹրամփԱյսօրվա ձեր ռոմանտիկ հորոսկոպը

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված