«Որևէ բան ինձ մի՛ հարցրեք». ո՞վ է առաջիկա կիրակի «Փաշինյանի պատարագիչ քահանան»․ ի՞նչ կարծիք ունեն Կոտայքի թեմակալ առաջնորդն ու մարզպետը Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 5-7 աստիճանով ՀՀ–ից ցորենի, գարիի, եգիպտացորենի, հնդկացորենի արտահանումը 6 ամսով արգելվեց Մայր աթոռը զրկվեց պետության հողամասերը սեփականության իրավունքով անհատույց օգտագործելու իրավունքից ՔՊ-ական հանգուցյալ պատգամավորի կինը՝ պատգամավորի թեկնածու 65 տարեկանը եթե ուզում ա առանձին ապրի, պիտի պայման ստեղծեք, կաֆել-մետլախի մասին չպիտի մտածի «Քանի՞ շահառու է օգտվելու առողջության ապահովագրոթյունից», «1 մլն 600 000 դրամ», «Դրամ չէ, մարդ» «Վատ Սանտային» չներխուժել ԱՄՆ.Թրամփ Այսօրվա ձեր ռոմանտիկ հորոսկոպը Եվրամիությունը գտնվում է փլուզման վտանգի տակ.Օրբան

Ֆունկցիոնալ առումով սխալ գործիք ենք կիրառում, դա բերելու է մեր սահմանի թուլացման, սահմանապահ զորքերում կորուստների. Հակոբյան

Ներքաղաքական

Ի՞նչ իրավիճակ է այսօր ստեղծված Հայաստանի Հանրապետության եւ Արցախի սահմանների շուրջ, արդյո՞ք այս համատեքստում վտանգված է Սյունիքի մարզը, եւ ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանը հայտարարում, որ Հայաստան-Ադրբեջան սահմանի 12 կմ-անոց հատվածը հայ սահմանապահներն են հսկելու: «Իրավունքի» զրուցակիցն է ռազմաքաղաքական վերլուծաբան ՄՀԵՐ ՀԱԿՈԲՅԱՆԸ:

— Եթե Ադրբեջանն առանց մի փամփուշտ արձակելու կարողանում է տարածքներ զավթել, նման պարագայում կա՞ լայնամասշտաբ պատերազմ սկսելու իմաստ ու հավանականություն:

— Մենք այս պահին բացառիկ ծանր դրության մեջ ենք գտնվում, այդ ծանրությունն էլ առավել ծանրանում է նրանով, որ մարդկանց մեծամասնությունը դա չի գիտակցում: Իհարկե, չեմ սիրում մարդկանց նման հարցում մեղադրել, որովհետեւ` մարդու բնույթն այնպիսին է, որ նա օրական, եթե ոչ 100, ապա 99,9 տոկոսն ապրում է կենցաղային հոգսերով: Նման պարագայում հասարակության մոբիլիզացիան պետք է կատարի պետությունը: Մեր պետությունն այս ամեն ինչը թողել է, ըստ էության, մի կողմ եւ փաստացի զբաղվում է կա՛մ օրվա իշխանությունը պահելով, կա՛մ հույսը դրել է միջազգային խորը բանակցությունների վրա: Թիկունքը, պետականաշինությունը, վարչական կառավարման որակը, հասարակության բարոյահոգեբանական վիճակը, ֆիզիկական ու հոգեբանական առողջությունը, այս ամենը դրել է մի կողմ: Շատ ծանր է մեր վիճակը, ցավոք, թշնամին սա հիանալի գիտակցում է: Փորձառու թշնամիների հետ գործ ունենք, որոնք հիանալի տեղյակ են ներքին, այդ թվում` բարոյահոգեբանական, կառավարչական, վարչական վիճակներից: Ամեն դեպքում, ես քիչ հավանական եմ համարում, որ առանց լայնամասշտաբ պատերազմի մենք մեծ տարածքներ կկորցնենք, պայմանական ասած՝ Սյունիքը, Ջերմուկը եւ այլն, բայց որ սահմաններում թշնամին առաջանում է, եւ դա կանի առանց պատերազմի, անկասկած լինելու է: Այնքան շատ է բացասականը, որ մենք կորցնում են հաշիվը. հիշենք ոստիկանների սպանությունը Արցախում, գրունտային ճանապարհի վրա հենակետի տեղադրումը, այն լուրը, որ բնակչությանն Արցախ թույլ չեն տվել մտնել, Տեղ գյուղի ճանապարհի խնդիրը, իսկ վարչապետը կառավարության նիստին ասաց` էական բարելավում ունենք, ես չեմ ուզում չհավատալ եւ չեմ կարող հավատալ, որովհետեւ այնքան են խաբել, նա այնքան անորոշ է ասում, դրա տակ ամեն ինչ կարող ես հասկանալ: Թե ինչքանով կհաջողվի առանց լայնամասշտաբ պատերազմի, կծոտելով առաջ շարժվել, դա այլ հարց է: Թշնամին այս պահին հասկանում է, որ ինչքան մեծ կտոր վերցնի, դա երկրում մեծ ցնցումների կբերի: Այս իշխանությունը, որն իր բացասական վարքագծով նպաստում է թշնամու առաջխաղացմանը, իրենց նպատակահարմար է:

Կառավարության նիստի ժամանակ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ Հայաստան-Ադրբեջան սահմանի 12 կմ-անոց հատվածը հայ սահմանապահներն են հսկելու: Նման բարդ իրավիճակում որքանո՞վ է ճիշտ այդ տարածքում սահմանապահներ տանել ու կանգնեցնել, եթե թշնամու գործողություններն անհամափաչ են:

— Նման պայմաններում հայ-ադրբեջանական ռազմակաճակատի գիծը համալրել սահմանապահ զորքերով, համարում եմ կոպիտ սխալ: Մարդիկ չեն պատկերացնում՝ ինչ է ծառայությունը եւ չեն պատկերացնում՝ ինչ է պատերազմը, նույնիսկ ֆունկցիոնալ առումով չեն պատկերացնում ինչ է սահմանապահ ու բանակային ծառայությունը: Սահմանապահը սահմանը պահպանողն ու հսկողն է, պտտվում է սահմանի երկայնքով եւ հետեւում է, որպեսզի հանցավոր խմբերը, մաքսազերծները, հանցագործները, ինչ-որ պետության գաղտնի ծառայություններ չհատեն սահմանը կամ ապօրինի փոխեն սահմանը: Հիմա հայ-ադրբեջանական պայմանական շփման գծում մենք ունենք պատերազմ, սա ռազմաճակատ է, եւ թեթեւ զինված հսկողին տանել, այնտեղ դնելով առնվազն թուլացնում ես քո պաշտպանությունը եւ նրան էլ դարձնում ես զոհ, որովհետեւ սահմանապահ զորքերը չունեն ծանր տեխնիկա ու փորձ: Պատկերացրեք մի պահ, որ ճանապարհային ոստիկանին տանես հակաահաբեկչական օպերացիա իրականացնելու, երկուսն էլ կարծես ծառայող են, բայց ճանապարհային ոստիկանը կարող է գրագետ տուգանք գրել, սպեցնազի զինվոր չէ, որ գնա հակաահաբեկչական գրոհի: Իսկ սպեցնազի զինվորն էլ չի կարող գալ ու տուգանք գրել, դա իր ֆունկցիան չէ: Մենք ֆունկցիոնալ առումով սխալ գործիք ենք կիրառում, դա բերելու է մեր սահմանի թուլացման, սահմանապահ զորքերում կորուստների: Առաջին հաշվարկն այն է, որ գիտե՞ք, խաղաղություն ենք Ադրբեջանի հետ ուզում, տեսեք ՊՆ-ն հետ է քաշվում, սահման ենք հսկում: Ուզում են տպավորություն ստեղծել, թե սա հայ-վրացական սահմանն է, չի՛ լինելու, եթե թշնամին գիշատիչ է: Դու գիշատիչ գազանի դիմաց տանում, սխալ ֆունկցիոնալ գործիք ես կանգնեցնում, սա կոպիտ բանակաշինության սխալ է, որ մեզ համար ծանր հետեւանքներ է ունենալու: Մի քանի տարի առաջ էլ հաշվարկ էր արվում, որպեսզի 18 տարեկաններն առաջնագծում չկանգնեին, ասում էին` 18 տարեկան երեխուն չենք տանում թուրքի դիմաց, պայմանագրայինները կկանգնեն, ի՞նչ տարբերություն, ծնողի սի՞րտն էին շոյում: Ժամանակակից պատերազմում թիկունքն ու ճակատը հարաբերական են, եթե ԱԹՍ-ն հարվածի, 5 կմ խորությամբ զորամասին էլ կարող է հարվածել, բացի այս, ի՞նչ տարբերություն, 30-ամյա պայմանագրային զոհվեց, մերը չե՞ն: Իրականում, մենք այդ սահմանապահ զորքերին տանելու ենք զինվածության, եւ ինքն իր բնույթով վերածվելու է Պաշտպանության նախարարության ստանդարտ զորամասի: Ես որեւէ հիմք այստեղ չեմ տեսնում սահմանապահ զորքերին սահման տանելու: Սա նման է նրան, որ 2018թ.-ին ներքին զորքերին էին սահման տանում, հետո՞ ինչ, որ բոլորը տղամարդիկ են ու զինծառայող, իբր մասսայից էին, այնքան ժողովրդավար էին, մեզ պետք չէր ներքին զորքեր, կային մարդիկ էլ, որ վրեժ էին իբր լուծում, ասելով, թե՝ թող գնան սահման, իմանան ինչ է: Պետք է հասկանալ, որ պետականաշինությունը նման ձեւով չի լինում:

— Իսկ Սյունիքի շուրջ ստեղծված ինչ իրավիճակ ունենք: Մի՞թե այն կորցնելու վտանգի առաջ ենք:

— Բոլոր սահմանները վատ վիճակում են, հուսանք, որ Իրանի կոշտ դիրքորոշումը, Ռուսաստանի եւ արեւմտյան երկրների դիրքորոշումները, ինչպես նաեւ մեր զինվորների քաջությունը կբավարարեն Ադրբեջանի ագրեսիային դիմակայելու համար:

Ս. ԱՍԱՏՐՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված
«Եկեղեցին չունի կանոնադրության նորոգման կարիք․ Փաշինյանն իր ոճի մեջ է»․ Տեր Փառեն ԼՂ-ից տեղահանվածների, որոնք դեռ չեն ստացել ՀՀ անձնագիր, բնակվարձը ժամանակավոր կփոխհատուցենքԲԱՑԱՀԱՅՏՈՒՄՄահացել է «Մոսկվան արցունքներին չի հավատում» ֆիլմի գլխավոր դերակատար Վերա ԱլենտովանՀունվարի 1-ից աշխատանքային պայմանագրերի կնքումը, դադարումը և փոփոխումը կիրականացվի թվային համակարգով«Որևէ բան ինձ մի՛ հարցրեք». ո՞վ է առաջիկա կիրակի «Փաշինյանի պատարագիչ քահանան»․ ի՞նչ կարծիք ունեն Կոտայքի թեմակալ առաջնորդն ու մարզպետը Ծա՛փ տվեք. իրավունք չունե՞նք ծափ տալու, ձայնազու՞րկ ենք, լա՛վ, կներեք. Վարդան ՂուկասյանՕդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 5-7 աստիճանովՓաշինյանը նշեց Ալիևին անընդհատ շնորհակալություն հայտնելու պատճառները. ՏեսանյութՊուտինի հետ քննարկել ենք տարածաշրջանի դրական փոփոխությունները և նոր հնարավորությունները․ ՓաշինյանՀայաստանի պետական ազգային ակադեմիական երգչախումբն այսուհետ կկոչվի Հովհաննես Չեքիջյանի անունով«Մեր «պառոդը» կարևոր է, ձա՛գ տվեք, ինչքան կարաք՝ ձա՛գ բերեք»․ Ղուկասյանն աչքալուսանք տվեց աջակցինԱլիևին շնորհակալություն եմ հայտնում, որովհետև երեք կարևոր արգելք է հանվել. ՓաշինյանՀՀ–ից ցորենի, գարիի, եգիպտացորենի, հնդկացորենի արտահանումը 6 ամսով արգելվեց«Տիրադավ» Վրթանես սրբազանին ՊՆ-ից տուն են տվել և հետ չեն պահանջել. հարցումՄայր աթոռը զրկվեց պետության հողամասերը սեփականության իրավունքով անհատույց օգտագործելու իրավունքիցՔՊ-ական հանգուցյալ պատգամավորի կինը՝ պատգամավորի թեկնածու65 տարեկանը եթե ուզում ա առանձին ապրի, պիտի պայման ստեղծեք, կաֆել-մետլախի մասին չպիտի մտածի«Քանի՞ շահառու է օգտվելու առողջության ապահովագրոթյունից», «1 մլն 600 000 դրամ», «Դրամ չէ, մարդ»«Վատ Սանտային» չներխուժել ԱՄՆ.Թրամփ

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված