3 attachments Սև ուրբաթ․ 50% զեղչ՝ Յունիբանկի քարտերի տրամադրման համար Իշխանության ներսում եվս մտահոգների պակաս չկա Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 26-ին Ռուսաստանը և Վրաստանը կարող են ուղիղ բանակցություններ սկսել Մոսկվայում և Թբիլիսիում. Կոբախիձե Երբ պարեկը կուչ է գալիս բլոգերի առաջ, բա էլ ինչպե՞ս են գող ու «բառիգ» բռնելու Իրանական կողմում կա բացասական տրամադրվածություն`թրիփփ նախագիծի վերաբերյալ․ Միսակյան Դեմ եմ քաղաքական մոնոպոլյային. Երվանդ Թարվերդյան Դեկտեմբերին Երեւանում խցանումների կոլապս կլինի. Գեւորգ Ստեփանյան Այս իշխանությունը 8 տարում 20 վագոն չկարողացավ ավելացնել, ուր մնաց՝ մետրո կառուցի․ Մնացականյան Հանգիստ նստեք տեղներդ․․․

Պետական արարողակարգի հաշվին` հյուրեր կընդունեն նաեւ փոխվարչապետները

Թեմա

ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում երեկ քննարկվեց ԱԳ փոխնախարար Մնացական Սաֆարյանի բերած նախագիծը, ըստ որի առաջարկվում է «Պետական արարողակարգի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարել եւ «բարձրաստիճան պատվիրակությունների» հասկացությունում ներառել նաեւ ՀՀ փոխվարչապետների հրավերով Հայաստան ժամանող օտարերկրյա պետությունների փոխվարչապետների գլխավորած պատվիրակությունները:

Ըստ արտգործնախարարի տեղակալի` այս նախագիծը մշակվել է` հաշվի առնելով շատ երկրներում, այդ թվում` մեր երկրում, փոխվարչապետների գործառութային եւ արարողակարգային ավելի մեծ դերակատարում ունենալու եւ այցերը պատշաճ մակարդակով եւ օպերատիվ կազմակերպելու հանգամանքը: Ըստ էության, այս նախագծով նախատեսվում է փոխվարչապետի հրավերով Հայաստան ժամանող հյուրերի ֆինանսավորման ձեւաչափը, ինչպես նաեւ սահմանվում է, որ բարձրաստիճան պատվիրակությունների՝ ՀՀ այցերի հետ կապված ծախսերի ֆինանսավորումն իրականացվում է պետական արարողակարգի ծառայության ներկայացրած հաշվետվության հիման վրա` համաձայն փաստացի կատարված ծախսերը հիմնավորող փաստաթղթերի` վարչապետի որոշմամբ:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ