Հայկական գյուղմթերքի ներմուծման սահմանափակումները վնասել են հայ արտադրողներին․ «Ռուսպրոդսոյուզ» Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Աշխարհահռչակ տենոր Անդրեա Բոչելին շնորհակալություն է հայտնել Հենրիխ Մխիթարյանին նվերի համար Պարեկները վնասազերծել են զինված անձի. նոր մանրամասներ Քանաքեռի կրակոցներից Հոկտեմբերի 12-18-ի շաբաթվա ֆինանսական հորոսկոպը. որ նշանները կշահեն Հայտնի փաստաբանը շտապ հայտարարությամբ է հանդես եկել Թող քեզանում մարդն իրեն տեր զգա. Հայտնի իրավապաշտպանը Երեւանի տոնի կապակցությամբ Ի՞նչ է մնացել քո կյանքում կուլիսների ետևում Ուկրաինայի ամենամեծ մետալուրգիական կոմբինատը՝ ArcelorMittal-ը լիովին դադարեցում է աշխատանքը Yandex-ի տվյալների կենտրոնը հարձակման է ենթարկվել

«Զատկական փառատոն»-2023-ը` Վանաձորում

Ազդագրեր

Գուգարաց թեմը եւ «Երեխաների հատուկ ստեղծագործական կենտրոն» ՊՈԱԿ-ը ապրիլի 9-ին կազմակերպել են  Զատկական փառատոն:

Առաջին անգամ փառատոնը տեղի է ունեցել ՝ 2022 թվականին ՝ Երեւանում:

Այս տարի փառատոնը հանդես է գալիս ընդգրկուն ծրագրով, որտեղ ուրույն հատված ունի ներառականությունը:

Փառատոնի շրջանակում կներկայացվեն «Երեխաների հատուկ ստեղծագործական կենտրոն» ՊՈԱԿ-ի սաների, ինչպես նաեւ՝  Վանաձորում եւ ՀՀ մարզերում գործող այլ մասնագիտացված կազմակերպությունների սաների ձեռքի աշխատանքները:

Հարկ է նշել, որ երեխաները կներկայանան ներառական համերգային ծրագրերով:

Միջոցառումը կընդգրկի համերգային ծրագիր, ցուցահանդես-տոնավաճառ, որտեղ յուրաքանչյուր անցորդ կարող է դառնալ տոնախմբության անմիջական մասնակիցը՝ ընդգրկվելով պարի, դեկորատիվ-կիրառական արվեստի եւ նկարչության վարպետության դասերին:

Տոնական միջոցառումը կմեկնարկի ապրիլի 9 –ին՝ ժամը 12։00 -ից, Վանաձորի Սուրբ Նարեկացու եկեղեցու տարածքում:

Զատկական փառատոնը ամենամյա փառատոն է, որի նպատակն է  համախմբել հանրությանը, համայնքի բնակիչներին, զբոսաշրջիկներին գեղեցիկ  տոնակատարության շուրջ:

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ