Ես տեղափոխվում եմ Հայաստան. Դենիս Ջորկաեֆը առաջադրվել է որպես ՀՖՖ նախագահի թեկնածու Լեվոն Զուրաբյան VS Նիկոլ Փաշինյան Ակրոպոլիս թանգարանում բացվել է «Հին Հայաստան» միջազգային ցուցահանդեսը Ջրամատակարարման ընդհատումներ են տեղի ունեցել Կիևի հինգ շրջաններում Բրիտանիան ցանկանում է վերադառնալ ԵՄ. Brexit-ը չափազանց թանկ էր. The Times Մելանյա Թրամփը հնարավոր է համարում Ուկրաինայում հրադադարը մինչև Սուրբ Ծնունդ Քո մասին այնպիսի ճշմարտություն կասեմ, ստիպված կլինես փախչել նաեւ ՌԴ-ից․ Դանիելյանը՝ Պիպոյին Մեզ այսօր շատ են պակասում Մոնթեի պես հայերը․ Հռիփսիմե Նահապետյան Հայաստանի նկարիչների միությունը նոր նախագահ ունի Իրական դեպքեր, բարդություններ եւ նոր բացահայտումներ․ «Մոնթե» ֆիլմը շուտով մեծ էկրաններին

Legatum prosperity Index-ի 2023-ի հետազոտությամբ, որն իրականացվել է 167 երկրների մակարդակով, Հայաստանի կառավարության վստահությունը 147-րդն է. Կարեն Ավագյան

Զարկերակ
Ըստ բրիտանական Legatum prosperity Index-ի 2023 թվականի հետազոտության, որն իրականացվել է 167 երկրների մակարդակով Հայաստանի կառավարության վստահությունը 147-րդն է։ Ասել է թե անվստահություն։
Թերևս չէինք անդրադառնա այս հետազոտությանը, եթե երեկ կառավարիչներն առանձին հավաք չիրականացվեր միջազգային ձեռքբերումների և վարկանիշի քննարկման համատեքստում։ Այլ բան է, որ հավաքն իբր բարձրացող վարկի մասին էր, բայց իրականում տարբեր հիշատակումներ գոնե մեկ անգամ աչքի տակ անցկացրած մարդը տրված գնահատականները ձեռքբերումներ չի համարի։ Եթե չասեմ ուղիղ հակառակը։
Հերիք է հիշեցնել, որ 2023թ.-ին հրապարակված զեկույցների և հաշվետվությունների մեջ հինգերորդն է (Transparency international, Freedom House, Amnesty International, State dep. report) որ փաստում է իրավունքների, ազատությունների, վստահության և կառավարման խորը ճգնաժամի և համակարգային ձախողումների մասին։
Ի դեպ՝ գնահատականները տրվել են մինչ քաղաքացու երեսին թքելը, ՄԻՊ թեկնածուին սպառնալը, քաղաքացու թևերը թիկնապահներով ոլորելը։
Մի խոսքով «ժողովրդավարության բաստիոնը» դարձրել են ուղղակի բոստան։

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ