Մխիթարյան, թե՞ Սուչիչ.Կիվուն դեռ վերջնական որոշում չունի Հայաստանի հավաքականում Տիկնիզյանն այլ դեմք է ցույց տալիս. հունական մամուլի դիտարկումները Մարտնչող «բարեփոխիչների» կլանը հերթական սուտն ու կեղծիքն է տարածում Ամենակարեվորն է, որ երեք առաջնորդները կարողացան նստել մեկ սեղանի շուրջ Պատահական չէ, որ Պուտինն ի ցույց դրեց «միջուկային ճամպրուկը» Զատկից հետո ներկած ձուն մեզ պետք չէ․ Շարմազանովը՝ Փաշինյանին Թքե՛ք այդ մանդատների վրա, պահել եք որ ի՞նչ․ Հայկ Բաբուխանյան «Անհաջողության ջենթլմենները» կրկին հանձնվում են Նիկոլը փորձում է Մոսկվային համոզել, թե ինքը Հայաստանը ԵՄ կազմում տեսնում է 20 տարի անց Խոշոր վթար Վանաձորի գլխավոր ճանապարհին. Տեսանյութ

Ուկրաինայի համար գլխավոր ճակատամարտը շատ մոտ է

Միջազգային

Ա­մեն դեպ­քում այն, որ մեր տա­րա­ծաշր­ջա­նում (տե´ս https://iravunk.com/?p=252504&l=am) ա­մեն բան դեռ մնում է կախ­ված ուկ­րա­ի­նա­կան պա­տե­րազ­մից, դա եւս փաստ է: Ի՞նչ ի­րա­վի­ճակ է Ուկ­րա­ի­նա­յում:

Այս պա­հին հիմ­նա­կան ռազ­մա­կան գոր­ծո­ղու­թյուն­նե­րը մնում են հայտ­նի ուղ­ղու­թյուն­նե­րում: Ա­մե­նա­թե­ժը, ի­հար­կե, Բախ­մու­տն է, ո­րը վե­րած­վել է պա­տե­րազ­մա­կան սիմ­վո­լի: Նա­խա­գահ Զե­լենս­կին ի­րեն քա­նիցս այդ քա­ղա­քի հետ կա­պել է քա­ղա­քա­կան կա­պանք­նե­րով՝ խոս­տա­նա­լով, որ մին­չեւ վերջ այն կպաշտ­պա­նի: Ար­դյուն­քում, շա­րու­նակ­վում են ռե­զերվ­նե­րի հոս­քը դե­պի Բախ­մուտ, այ­սինքն՝ շա­րու­նա­կա­բար ա­ճում են նա­եւ կո­րուստ­նե­րը, ո­րոնք այ­սօր ար­դեն վե­ցա­նիշ թվե­րով են չափ­վում: Իսկ ա­հա ռու­սա­կան ու­ժե­րից այս­տեղ մի­այն «Վագ­ներն» է, ո­րը մաս­նա­վոր ռազ­մա­կան կա­ռույց է, հա­մալր­վում է ա­մե­նե­ւին էլ ոչ մի­այն ռու­սա­կան մո­բի­լի­զա­ցի­ոն ռե­սուր­սի հաշ­վին, այլ մեծ չա­փով՝ դրսից: Բնա­կա­նա­բար, կո­րուստ­ներն էլ մեծ մա­սամբ ՌԴ-ի հաշ­վին չեն: Ա­մեն դեպ­քում, Բախ­մու­տի մոտ 80 տո­կո­սը, այդ թվում՝ կենտ­րո­նա­կան հատ­վա­ծը «Վագ­նե­րի» վե­րահս­կո­ղու­թյան տակ է, իսկ դա նշա­նա­կում է, որ Զե­լենս­կին քա­ղա­քի անկ­ման ար­դյուն­քում պետք է ծանր քա­ղա­քա­կան հար­վա­ծի պատ­րաստ­վի:

Ռու­սա­կան ու­ժե­րը նման մի «կաթ­սա­յի» վի­ճակ են ստեղ­ծել ուկ­րա­ի­նա­ցի­նե­րի մեկ այլ հիմ­նա­կան պաշտ­պա­նա­կան հան­գույ­ցի՝ Ավ­դե­եւ­կա­յի շուրջ: Օ­ղա­կի հե­ռան­կարն  ուր­վագծ­վում է նա­եւ Դոն­բա­սի հյու­սի­սա­յին հատ­վա­ծում՝ Սե­ւերսկ քա­ղա­քի շուրջ:

Սա­կայն այս ա­մե­նը նա­եւ կա­րե­լի է «տե­ղա­կան նշա­նա­կու­թյան մար­տեր» հա­մա­րել, ո­րոնք մի կող­մից՝ է­ա­պես հյու­ծել են Ուկ­րա­ի­նա­յի պաշտ­պա­նու­նա­կու­թյու­նը եւ ա­րեւմ­տյան զի­նա­նոց­նե­րը: Մյուս կող­մից, Ռու­սաս­տա­նը քիչ տե­սա­նե­լի, սա­կայն գե­րակ­տիվ տեմ­պե­րով տե­ղա­փոխ­վում է ռազ­մա­կան ռել­սե­րի, այդ թվում՝ տնտե­սու­թյան մա­սով: Եվ այս ֆո­նին կող­մերն ակն­հայ­տո­րեն պատ­րաստ­վում են վճռա­կան բախ­ման, եւ հենց սա է ա­մե­նա­հիմ­նա­կան դրվա­գը:

Վեր­ջին շա­բաթ­նե­րին ակն­հայտ է, որ ԱՄՆ-ն հա­մա­ռո­րեն Կի­ե­ւին մղում է «մեծ հա­կա­հար­ձակ­ման»: Ա­վե­լին, ան­գամ կոնկ­րետ ուղ­ղու­թյուն­նե­րի մա­սին են խո­սում, ին­չը ռազ­մա­կան ա­ռու­մով, ի­հար­կե, աբ­սուրդ է. հար­ձա­կու­մից ա­ռաջ ա­սել, թե՝ պատ­րաստ­վեք, այս օր­վա այս ժա­մին կգանք, պատ­րու­թյան ա­մե­նա­կարճ ճա­նա­պարհն է: Սա­կայն այդ աբ­սուր­դին ա­մե­րի­կա­ցի­նե­րը գնում են, ո­րն իր բա­ցատ­րու­թյունն ու­նի: Նախ, որ­քան կկա­րո­ղա­նա ԱՄՆ-ն իր դաշ­նա­կից­նե­րին պար­տադ­րել՝ ֆի­նան­սա­վո­րել Զե­լենս­կուն, մեծ հարց է՝ թե­կու­զեւ Ֆրան­սի­ա­յի ի­րա­դար­ձու­թյուն­նե­րից ել­նե­լով:

Դրա­նից զատ, ստրա­տե­գի­ա­կան ի­րա­վի­ճա­կի կտրուկ շրջա­դարձ էր Բե­լա­ռու­սում մի­ջու­կա­յին զենք տե­ղա­կա­յե­լու Մոսկ­վա­յի ո­րո­շու­մը: Հաս­կա­նա­լի է, դա չի նշա­նա­կում, որ ռու­սա­կան մի­ջու­կա­յին զենքն այդ­պի­սով մո­տե­ցավ Եվ­րո­պա­յին: ՌԴ Կա­լի­նինգ­րա­դի մար­զը Բե­լա­ռու­սից էլ ա­վե­լի ա­րեւ­մուտք է, այն­տե­ղից ար­դեն իսկ կա­րող է ողջ հյու­սի­սա­յին Եվ­րո­պան թի­րա­խա­վոր­վել: Սա­կայն Բե­լա­ռու­սում մի­ջու­կա­յին զենք տե­ղա­կա­յե­լը այն ազ­դակն էր, որ Ռու­սաս­տա­նը սկսում է այդ ա­ռու­մով իր սահ­մա­ննե­րից դուրս գա­լով՝ ծա­վալ­վել: Իսկ տակ­տի­կա­կան տե­սան­կյու­նից Բե­լա­ռու­սը Ուկ­րա­ի­նա­յի եւ Կենտ­րո­նա­կան Եվ­րո­պա­յի վրա կախ­ված տի­րույթ է, որ­տե­ղից նա­եւ հնա­րա­վոր է շատ ա­րագ ճեղ­քել՝ հաս­նել Կա­լի­նինգ­րադ: Կարճ ա­սած, սա Եվ­րո­պա­յի հա­մար ծայ­րա­հեղ լուրջ ազ­դակ է, եւ դա եւս սկսել է ա­րա­գո­րեն ազ­դել ուկ­րա­ի­նա­կան ուղ­ղու­թյամբ ա­մե­րի­կյան ռազ­մա­վա­րու­թյան վրա:

Ա­սենք, հենց ԱՄՆ-ում եւս վի­ճա­կը լուրջ է: Գնա­ցել են պատ­մա­կան ան­նա­խա­դեպ քայ­լի՝ երկ­րի նախ­կին նա­խա­գա­հին քրե­ա­կան մե­ղադ­րանք ներ­կա­յաց­նե­լու: Ընդ ո­րում, բո­լորն են հաս­կա­նում՝ Սպի­տակ տու­նը լավ օ­րից չէ, որ նման ծայ­րա­հե­ղու­թյու­ննե­րի է գնում, ընտ­րու­թյու­նները սա­րե­րի հե­տե­ւում չեն, եւ ե­թե Թրամ­փին հա­ջող­վի հաս­նել ընտ­րար­շա­վի մեկ­նար­կին, ա­պա նրան կանգ­նեց­նել ար­դեն չեն կա­րող: Չնա­յած, գլխին քրե­ա­կան ակն­հայ­տո­րեն սար­քո­վի գործ կա­խելն էլ ելք չէ. դրա հաշ­վին Թրամ­փի վար­կա­նի­շը կտրուկ վեր թռավ, ու հի­մա մեծ հարց է, թե Սպի­տակ տունն ինչ­պես է դրա տա­կից դուրս գա­լու:

Վեր­ջա­պես, ա­մե­նա­մեծ խնդի­րը: Չի­նաս­տա­նը, փաս­տա­ցի, կտրուկ ակ­տի­վա­ցել է հա­կա­ա­մե­րի­կյան տի­րույ­թում, ընդ ո­րում՝ գոր­ծո­ղու­թյան մեջ դնե­լով ա­մե­նավ­տան­գա­վոր զեն­քը՝ ար­ժույ­թը: Այն, որ ա­րագ տեմ­պե­րով աշ­խար­հում ըն­թա­նում է դո­լա­րից յո­ւա­նի ան­ցում, ար­դեն տե­սա­նե­լի է բո­լո­րին: Ա­մեն դեպ­քում, յո­ւանն ար­դեն իր գլո­բալ ծա­վալ­նե­րով ան­ցել է նա­եւ եվ­րո­յից, ո­րը եւս մեծ հար­ված է դո­լա­րին: Սրա­նից զատ, ակ­տի­վո­րեն սե­փա­կան ար­ժույ­թով ա­ռեւտ­րի է սկսել անց­նել նա­եւ Հնդկաս­տա­նը, եւ երբ այդ եր­կու խո­շո­րա­գույն երկր­նե­րը հետ են քաշ­վում դո­լա­րից, ար­դեն ա­մեն ինչ շատ ա­վե­լի հստակ է դառ­նում:

Այս­պի­սով, այս պա­հին Վա­շինգ­տո­նի գլխա­վոր խնդի­րը դար­ձել է ժա­մա­նա­կը: Այ­սինքն, այս տար­վա մոտ երկ­րորդ կե­սին թվարկ­ված բո­լոր գոր­ծըն­թաց­նե­րը՝ Թրամ­փի հաղ­թար­շա­վից մին­չեւ յո­ւա­նի ու­ժե­ղա­ցում, կանց­նեն ան­վե­րա­դառ­նա­լի­ու­թյան կե­տը, ո­րի դեպ­քում հա­զիվ թե Վա­շինգ­տո­նը կա­րո­ղա­նա Ուկ­րա­ի­նան պա­հել ա­ռա­ջին պլա­նում: Ե­թե չկա­րո­ղա­նա, ռուս­նե­րը շատ ա­րագ ա­ռաջ կշարժ­վեն, ու դա վերջն է:

Այ­սինքն, հի­մա է պետք հար­ձակ­վել, ուկ­րա­ի­նա­կան հա­ջո­ղու­թյուն­նե­րը ԱՄՆ-ին կտան գլխա­վո­րը՝ ժա­մա­նակ: Բայց մյուս կող­մից էլ, հար­ձակ­վել ա­սա­ծը դեռ չի նշա­նա­կում հա­ջո­ղու­թյուն: Ա­վե­լին, ան­գամ ա­մե­րի­կյան հե­ղի­նա­կա­վոր զին­վո­րա­կան­ներն են խոս­տո­վա­նում՝ շան­սե­րը շատ փոքր են: Չնա­յած, դա կե­րե­ւա մար­տա­դաշ­տում: Այս պա­հին ֆիք­սենք, որ Ուկ­րա­ի­նա­յի հա­մար գլխա­վոր ճա­կա­տա­մար­տը շատ մոտ է՝ շա­բաթ­ներ: Ու հենց դրա ըն­թացքն է, որ կտա  վերջ­նա­կան լու­ծում­ը:

ՔԵ­ՐՈԲ ՍԱՐԳ­ՍՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ